Քեյթ Միդլթոնը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ չբացահայտելով, թե որ պատվաստանյութն է կիրառվել (լուսանկարներ)
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, հետևելով Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի մյուս անդամների օրինակին, ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին չափաբաժինը, հաղորդում է People ամսագիրը։
39-ամյա Միդլթոնը Քեմբրիջի դքսի և դքսուհու պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել բժշկական հաստատությունների աշխատակիցներին՝ գրելով․ «Երեկ Լոնդոնի գիտական թանգարանում ես ստացա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Անչափ շնորհակալ եմ բժշկական հաստատությունների բոլոր աշխատակիցներին»։
Թագավորական ընտանիքի անդամը, այնուամենայնիվ, չի բացահայտել՝ ինչ պատվաստանյութ է ստացել։
Լուսանկարում Քեմբրիջի դքսուհին ոչ պաշտոնական հագուկապով՝ ջինսե տաբատով և սպիտակ վերնաշապիկով է։
Նշենք, որ Միդլթոնի ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, կորոնավիրուսի դեմ պատվաստվել էր անցած շաբաթ։
Ավելին․․․