Amazon Prime-ը ցուցադրել է «Մոխրոտը» ֆիլմի 1-ին կադրերը, որում Բիլլի Փորթերը մարմնավորում է չեզոք սեռի պատկանող փերի-կնքամոր (լուսանկարներ)
Amazon Prime ծառայությունը լուսանկարներ է ցուցադրել առաջիկայում հեռուստադիտողների դատին ներկայացվելիք «Մոխրոտը» ֆիլմից, գրում է Deadline-ը:
Հրապարակված կադրերից պարզ է դառնում՝ հայտնի երգչուհի Կամիլա Կաբելոն և անգլիացի դերասան Նիկոլաս Գոլիցինը ֆիլմում կերտում են Մոխրոտի և նրա սիրեցյալի կերպարները: Բացի այդ, ֆիլմում առանցքային կերպարներից մեկին՝ փերի-կնքամորը մարմնավորում է ամերիկացի տղամարդ դերասան Բիլլի Փորթերը:
Ֆիլմը, որի ռեժիսորն է Քեյ Քենոնը, մեծ էկրաններ կբարձրանա 2021 թվականի սեպտեմբերին:
Անդրադառնալով փերի-կնքամոր կերպարի համար տղամարդ դերասանի ընտրությանը, Բիլլի Փորթերն ասել էր, որ իր դերակատարմամբ փերին չեզոք սեռի է, որով «Մոխրոտը» հեքիաթի նոր տարբերակն ինքնին կդառնա «դասական հեքիաթ նոր սերնդի համար»:
«Կարծում եմ, որ նոր սերունդն իսկապես պատրաստ է դրան: Երեխաները պատրաստ են: Մեծահասակներն են, որ դանդաղեցնում են ընթացքը»,- ասել է Փորթերը:
Ավելին․․․