ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ռուս խաղաղապահները ոչնչացնում պայթուցիկ նյութերը Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Նշվում է, որ դրանցից մոտ 120-ը ոչնչացվել են Բալիջայի հատուկ ուսումնական պոլիգոնում, ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր:
Ոչնչացումն իրականացվում է պայթեցման գործողությունների ընթացքում անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ։
Ականազերծման աշխատանքներում ամեն օր ներգրավված են ռուս խաղաղապահ զորախմբի շուրջ 10 զինծառայողներ: