Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո
Քաղաքականություն

Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 27: Կրկին՝ կիրակի, ինչպես 6 տարի առաջ: Առավոտից խունկ էր բուրում «Եռաբլուրը»: «Եռաբլուրները»՝ Հայաստանով մեկ: Մարդիկ գալիս էին խոնարհվելու 44-օրյա պատերազմում զոհված իրենց զավակի, թոռան, զարմիկի, հարազատի շիրիմին...

Իսկ երեկոյան սոցցանցերը «պայթեցին» այն տեղեկությունից, որ Հանրային հառուստաընկերությունը «տժժիկներով», ուրախ, «ֆեստիվառային» համերգ է հեռարձակում: Քիչ է ասել, թե մարդիկ վրդովվել են:

Շատերը դեռ քննարկում են այդ խայտառակ իրողությունը, որ այն օրով, երբ հանրությունը, առնվազն հանրության մի զգալի մասը հիշում է պատերազմի զոհերին, Հ1ով Թաթա Սիմոնյանի համերգն են հեռարձակել, տաշի-տուշի, էլի: Բանն այնտեղ հասավ, որ նույնիսկ Թաթան դատապարտող հայտարարություն արեց այդ հեռարձակման վերաբերյալ՝ այն բնորոշելով որպես «արդարացում չունեցող կոպիտ սխալ»: Ի դեպ, Թաթա Սիմոնյանը ներողություն խնդրեց, չնայած այնքան էլ հասկանալի չէ, թե ինքն ինչ կապ ուներ իր՝ ավելի վաղ տեսագրված և իրեն չպատկանող համերգի նյութը հեռարձակելու հետ: Խայտառակ պատմությունը շարունակություն ստացավ Հանրային հեռուստաընկերության անունից տարածված ներողության տեքստով: Մասնավորապես. «...Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը: Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։ Ներողություն ենք խնդրում կատարվածի համար»:

Սխա՞լ: Ընդամե՞նը: Ի՞նչ են ասում առհասարակ. սխալ բան ենք արել, կներե՞ք:

Լավ, ո՞ւմ համար է նման «ապաշխարական» գրվել, ո՞վ է լինելու այն դյուրահավատության չեմպիոնը, որ կհավատա, թե Հ1-ում չգիտեին՝ սեպտեմբերի 27-ն ինչ օր է, և նախապես հեռարձակման ծրագիրը կազմելիս չէին հասկանում, որ «ժամանցային համերգը» հեռարձակելը սխալ է: Չէ, ինչպես ասվում է՝ ներողությունը հանրության կողմից չընդունվեց: Առավել ևս՝ նույնիսկ ներողության տեքստում բառ անգամ չկա, թե ինչ սխալի համար են ներողություն խնդրում, այսինքն՝ նույնիսկ «մեղայականի» մեջ խուսափել են պատերազմի անունը տալ:

Բայց ինչն է առավել հետաքրքիր: Վրդովված արձագանքների շարքում հաճախ կարելի էր հանդիպել ձևակերպման, թե... «ինչպե՞ս կարելի է»: Այո, չէր կարելի: Բայց...

Մի՞թե իրոք կա մարդ, որը կարծում է, թե Հ1-ի ղեկավարությունն ինքնագլուխ է նման բան արել: Թե՞ ինչ-որ մեկին թվում է, որ դա ինչ-որ սխալմունք, պատահականություն կամ թյուրիմացություն է եղել:

Չի՛ կարող լինել նման բան: Ծրագրային «սետկան» հենց այնպես չի ստեղծվում:

Ավելին, տեղի ունեցածը հստակ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունների տարած գծի մեջ կամ վարած քաղաքականության շրջածիրում: Հստակագույնս: Հակառակ դեպքում, ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ փաշինյանական իշխանությունից ոչ ոք, ոչ մի ներկայացուցիչ մեկ բառ անգամ չասաց, նույնիսկ մի փոքր ակնարկ չարեց, որևէ կերպ չանդրադարձավ 44-օրյա պատերազմին:

Դա ավելին է, քան փաստը: Այնքան խոսուն, որ նույնիսկ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չկա:

Կարծում ենք՝ ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանության կողմից ամեն ինչ արվում է, որ հնարավորինս քիչ հիշվի պատերազմի մասին, բացի այդ, քիչ նշվի կամ ընդհանրապես չնշվի Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության, նախահարձակ ագրեսիվ պատերազմ վարելու մասին:

Նաև դրա համար էր, որ «Հիշատակի օրը» տեղափոխեցին հունվարի 27՝ Բանակի օրվա նախօրե: Դա հնարավոր երկու շարժառիթ կարող էր ունենալ. նախ՝ որպեսզի բանակն ասոցացվի սգի ու մահվան հետ, և հետո՝ անվանեցին բոլոր զոհվածների հիշատակի օր, որպեսզի ընդհանուրի մեջ լղոզեն, չհիշատակեն 44-օրյա պատերազմում զոհվածներին, քիչ-քիչ մոռացվի, հասարակության հիշողությունից ջնջվի:

Հասարակության քաղաքականապես ակտիվ կողմնորոշված շերտերի դեպքում դա չի հաջողվում: Նաև անմիջական կորուստ ունեցող հազարավոր մեր հայրենակիցներն էլ, իհարկե, չեն մոռանա: Բայց այնպես չէ, թե իշխանության հետևողական քարոզչությունը և հիշողությունաջնջումը հետևանքներ (այս դեպքում՝ արդյունքներ չես ասի) չունի:

Հ1-ի դեպքում պարզ է: Բայց այդ օրը նաև մի շարք տեղերում կարելի էր տեսնել, որ հարսանիքներ կան: Նրանց էլ հո իշխանությունները չեն կարգադրե՞լ: Կամ հո բոլոր հարսանքավորները քպակա՞ն չէին:

Բայց վերադառնանք բուն թեմային: Նրան, թե ինչու են ուզում մոռացության մատնել: Դա էլ է շատ պարզ: Մի կողմից՝ Փաշինյանի իշխանությունը կաշվից դուրս է գալիս, որ Ադրբեջանի թշնամական, հանցագործ և հայերի արյան մեջ կորած դեմքը աստիճանաբար «մաքրի»: Տեսեք, ինքը մրցանակ է ստանում, ասում է՝ Ալիևին էլ էր պետք այդ մրցանակից տալ, միասին ենք եղել և այլն: Մյուս կողմից՝ իրենք էլ հո շատ լավ գիտեն, որ այդ պատերազմն իրենք են բերել Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին:

Այո, նախահարձակ եղել է Ադրբեջանը, արյան ու հանցանքի մեջ թաթախված է Ադրբեջանը: Բայց Փաշինյանն ու ՔՊ-ի իշխանությունն ամեն ինչ արել են, որպեսզի դեպքերի շղթան հանգեցնի նման աղետային զարգացման:

Մեկ անգամ չէ, որ հանգամանորեն վերլուծել ենք այդ ընթացքը՝ սկսած բանակցային պրոցեսը փակուղի մտցնելուց, միջնորդների առաջարկությունները մերժելուց, ռազմահայրենասիրական պաթոս կեղծելով «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարելուց, վերջացրած պատերազմը կանխելու կոնկրետ փորձերից հրաժարվելով և աննպաստ վիճակում պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժելով:

Բայց կան նաև այլ խոսուն փաստեր, որոնք առավել քան համոզիչ հիմնավորում են, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը Արցախն ամեն գնով տապալելն էր: Սկզբունքորեն, նա ինքն է նման ինքնախոստովանական հայտարարություններ արել:

Նա ինքն է այդ ամենը նշել որպես «գիտակցված զոհողություն»: Ավելին, նա Արցախը համարել է «վզի պարան», իսկ Արցախը թշնամուն հանձնելը՝ վզի թոկից ազատվել:

Ու դրա համար նա ու իր իշխանավորները մահվան են մատնել հազարավոր զինվորների, տնազուրկ ու երկրազուրկ են արել 150 հազար հայերի, ավելին՝ շարունակում են պատերազմի սպառնալիքներով նոր զիջումներ նախազդել:

Մի՞թե նրանք կցանկանան, որ մարդիկ հիշեն իրենց բերած պատերազմի ու այդ պատերազմի զոհերի մասին:

«Հաղթանակ» զբոսայգու արտաքին պարսպից հո հենց այնպես չեն քերում հրետանավոր, 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարի որմնանկարը: Դպրոցներում հո հենց այնպես չեն ջնջում «փառքի անկյունները»...

Այնպես որ, Հ1-ի կողմից տաշ-տմբլ համերգ հեռարձակելը ոչ թե սխալ է, այլ օրվա իշխանության քաղաքական գլխավոր գծի քարոզչական մարմնավորում:

«...Հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում