Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցTikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՊետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան
Ֆոտո

Երբ տեսնում ես՝ եղբայրդ մեքենայի մեջ մոխիր է դառնում, դժոխքը դա է

Պատերազմը 19-ամյա Արմենից խլեց երկվորյակ եղբորը` Զավենին, մանկության ընկերոջը՝ Սենիկին, ականջներում հավերժ թողեց բոցկլտացող մեքենայից օգնություն աղերսող եղբոր ու ընկերների հառաչները, աչքերի առաջ դաջեց մոխրացող, մաս-մաս եղած ծառայակիցներին, իսկ մեղքի զգացումը դարձավ Արմենի անբաժան ուղեկիցը:

Երկվորյակ Արմեն եւ Զավեն Հակոբյանները շուրջ մեկուկես տարվա զինծառայողներ էին, երբ պատերազմն սկսվեց:  Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել էին ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետ, հետո զորակոչվել բանակ: Մեղրիում էին ծառայում:

Երկու տղա եմ ունենալու՝ Սենիկ ու Զավեն

Զավենի հետ մեր վերջին օրվա զրույցը Սենիկի մասին էր, ժամեր առաջ էր զոհվել. հիշում էինք, լաց լինում: Ես դասակի հրամանատարի տեղակալն էի, Զավենն էլ երրորդ ջոկի հրամանատարն էր: Այդ օրը մենք ահավոր վիճակում էինք, բայց փորձում էինք ամեն ինչ անել, որպեսզի մեր զինվորների մարտական ոգին բարձր պահենք: Ընկերս՝ Սենիկը, Մատաղիսում էր ծառայում: Երբ նահանջի հրաման են տալիս, իրենց տղերքից մեկը վիրավորվում է, ընկնում ու չի կարողանում շարժվել, Սենիկը հետ է նայում: Ասում են՝ մի՛ գնա, չես կարողանա փրկել, պատասխանում է, որ չի կարող թողնել այդ տղային այնտեղ: Գնում է, որ հետ քաշի, սնարյադն ընկնում է վրան… Մարմնի կեսը գտել են, հուղարկավորել… Սենիկի հետ առաջին դասարանից մինչեւ քոլեջի վերջին կուրսը միասին ենք եղել:

Կրակի բերանում

Հոկտեմբերի 9-ն էր: Իշխանաձորից տեղափոխվում էինք դեպի Ջրական (Ջաբրայիլ): Մեզ ասել էին, որ պիտի գնանք Դիլի գյուղ: Թշնամին գրավելով գալիս էր, ու մենք պիտի իրենց այնտեղ դիմավորեինք: Ամբողջ ճանապարհին սնարյադը խփում էր: Ճիշտ է՝ մեքենային չէր կպնում, բայց բարձր ձայները լսվում էին: Զավենը, նայելով տղերքին ու տեսնելով, որ հուսախաբ են եղել, միանգամից սկսեց երգել.

«Պատերազմ եք գնում, բարով գնացեք», ու տղերքով սկսեցինք ձայնակցել իրեն: Անընդհատ փորձում էր դուխները տեղը պահել, խոսում էր նրանց հետ, ոգեւորում: Հետո զգացինք, որ ԱԹՍ-ի ձայնը մոտենում է, ավելի է ուժեղանում: Ես ու եղբայրս նայեցինք իրար ու հասկացանք, որ էլ ոչինչ փոխել չենք կարող: Այդ ժամանակ կամիկաձեն հարվածեց մեր «Ուրալ»-ին, ու միանգամից պայթեցինք: Պայթյունի ալիքն ինձ դուրս շպրտեց մեքենայից: Դիմացս նստած էր դասակիս հրամանատարը, որին նույնպես այդ ալիքը դուրս շպրտեց, բայց ինքը չկարողացավ ուժ տալ իրեն ու դուրս նետվել, մնաց մեքենայի մեջ:

Բոլորը վառվում էին, ես՝ նույնպես… միայն ես էի դրսում: Դեմքս, ձեռքերս, ոտքերս վառվում էին: Ես տեսնում էի, թե ոնց է կրակը դեմքիս վրայով բարձրանում: Գետնի վրա փորձում էի հանգցնել, դե, տաք էի, դեռ այդքան սուր ցավեր չէի զգում: Հետո… հետո ամենասարսափելին էր: Շրջվեցի ու լսում էի եղբորս ձայնը՝ ոնց էր օգնություն կանչում:

Ամբողջ ուժերովս փորձեցի ոտքի կանգնել, միանգամից ոտքս մեջտեղից կիսվեց, թռավ ուսիս մոտ, ձեռքով վերցրի ոտքս, դրեցի տեղը… տեսնում էի, թե ոնց են բոլորն այրվում… չեք պատկերացնի, չեմ կարող բացատրել այդ զգացողությունները… ուշագնաց եմ եղել: Հետո հիվանդանոցում եղբորս էի գոռում, կանչում: Ասացին, որ մեքենայից միայն ես եմ ողջ մնացել… Զավենը կանչում էր՝ վառվեցի՜նք, բոլորս վառվո՜ւմ ենք, հասե՜ք, օգնե՜ք, գոնե մեկիս օգնե՜ք… Զավենը կանչում էր…

Իշխանաձորի հերոսները

Հայրս նույն օրը գնում է Սյունիքի մարզ ու հոսպիտալներում եղբորս փնտրում: Երբ տեսնում է, որ չի գտնում, գնում է դիահերձարան: Հենց այդ պահին մեքենա է կանգնում, դիեր են իջեցնում: Ասում են՝ Իշխանաձորի պայթած մեքենայի դիերն են: Պապան ասում է՝ իմ էրեխեն մեջն է, բացեք՝ գտնեմ:

— Չես կարող գտնել, անճանաչելի են:

— Ես կգտնեմ, բացե՛ք: Բնազդաբար կանգնում է եղբորս կողքը, ատամից ճանաչում է Զավենին, իսկ հետո ԴՆԹ-ով հաստատվում է: Պապան մեքենա է կանչում ու բոլոր դիակները տեղափոխում է Երեւանի դիահերձարան:

Ինձ եմ կորցրել…

Հետո ինձ ասացին, որ եղբայրս ողջ է, ուղղակի կոմայի մեջ է: Եղբորս յոթն անցել էր, նոր իմացա, որ իրոք մահացել է: Անբացատրելի է իմ ցավը: 19 տարի մենք ամեն օր միասին ենք եղել, ախր ո՞նց բացատրեմ՝ ինչ եմ զգում: Ոչ մեկին, ոչ մեկին նման բան չեմ ցանկանա… անբացատրելի է. ծնող կորցնել չի: Գիտե՞ք, կարծես ես ինձ եմ կորցրել. ինքն իմ կեսն էր: Մենք նույն մարդն էինք:

Ինձ մեղավոր եմ զգում, որ ես չէի, ի՛նքն էր: Ինքն իր հոգին տվեց ինձ ու գնաց, բայց ես ամեն անգամ՝ ինչ-որ բան անելիս, մեղադրում եմ ինձ, որ ե՛ս չեմ եղել իր տեղը:

Ես պիտի իր կիսատ թողածն ինքս անեմ, պիտի փորձեմ: Մեր ծրագրերը ես պիտի իրագործեմ, որ ինքը վերեւից տեսնի, որ արեցի: Ինքը շատ էր ուզում, որ մենք համալսարանում լավ սովորեինք, լավ ապագա ունենայինք ու միշտ միասին լինեինք:

Զավենը սիրում էր

Զավենը սիրած աղջիկ ուներ: Ուշքն ու միտքն անընդհատ այդ աղջիկն էր: Անընդհատ այդ աղջկա մասին էր խոսում, հաղորդագրություններ էր գրում, սպասում էր, որ պատասխանի: Այդ աղջկա համար Զավենը գժվում էր: Ինքը մի՛շտ իրենց լուսամուտի տակ էր: Խենթություններ էր անում: Մի անգամ պատուհանի տակ մոմերով սրտիկ էր սարքել, աղջկա անունը գրել: Աղջիկը դուրս եկավ տեսավ, հուզվեց: Մեկ էլ հանկարծ աղջկա դասարանը զարդարել էր տալիս:

Մահն աչքի առաջ

Շատ զինվորներ են մեր աչքի առաջ զոհվել ԱԹՍ-ներից, սնարյադներից, տեսել ենք, թե մարդը ոնց է մահանում, տեսել ենք, թե ոնց է մեր ծառայակից ընկերների վրա սնարյադն ընկնում, գլուխը երկու կես լինում, պոկվում, մարմինը կիսվում: Այս պատերազմն ինքնաձիգի կռիվ չէր: Մենք ինքնաձիգներով պայքարում էինք սնարյադների ու ԱԹՍ-ի դեմ:

Մի բան ասեմ, միշտ հիշեք՝ երբ հայ զինվորն այդ սարսափելի տեսարանները տեսնում է, նրա մեջ գերբնական ուժ է մտնում: Պիտի հիմար լինես, որ չվախենաս, բայց այդ գերբնական ուժն այնպես է անում, որ դու չես պատկերացնում, որ կարող ես մահանալ, մենք՝ 18-19 տարեկաններով, մտածում էինք ոչ թե այն մասին, որ հետ գնանք, հասնենք մեր ծնողներին, այլ այնպես անենք, որ թշնամին չգա ու չհասնի մեր ծնողներին: Դու ամեն ինչ անում ես, թեկուզ կյանքիդ գնով, որ չթողնես թշնամին սահմանից առաջ գնա, որ ոչ ոք, մեզնից բացի, այդ ցավը, մահը չտեսնի: Դրա համար, ուղեղներս անջատած, մտածում էինք, որ պետք է հաղթենք:

Թեկուզ մեռնելով՝ պիտի հաղթենք: Բայց դավաճանները շատ էին: Մենակ ԱԹՍ թռցնելով թուրքը չէր կարող հրամանատարական կազմ ոչնչացնել: Այդ ԱԹՍ-ն չէր կարող օդից հասկանալ՝ որտեղ պաշտոնատար մարդ կա, հրամանատար կա, որ հենց իրեն խփի: Շատ հրամանատարներ ուղղակի փախել են: Կռվածներս բոլորս էլ գիտենք, թե ովքեր են փախել: Եթե գնդի հրամանատարը փախչում է, իր զինվորը ո՞նց կարող է դուխով գնալ առաջ: Ոնց որ առանց գլուխ՝ մարմինդ շարժվի: Զինվորներն առաջ էին գնում, բայց օդային պաշտպանություն չկար: Ես 9 օր Ջրականում եմ եղել, բայց ոչ մի օր մեր կողմից ուղղաթիռ չեմ տեսել, ոչ էլ՝ անօդաչու: Մենակ հրետանին էր միշտ աշխատում, բայց այդ զենքերի դեմ մեր հրետանին ոչինչ չէր կարող անել:

Անվերջ սպասումով…

Մամայի ու պապայի հույսը ես եմ: Երբ պահի տակ խոսում եմ, մեկ էլ ձայնս նմանեցնում են Զավենին, լացում են: Կանչում եմ իրենց, հանկարծ իրենց թվում է՝ Զավենն է կանչում: Մենք՝ երեքս, իրար ցույց չենք տալիս, թե ինչքան տխուր ենք, կոտրված, բայց որ մենակ ենք մնում, սկսում ենք հիշել ու լացել: Մեկ էլ մամային կանչում եմ, տեսնում եմ՝ աչքերը թաց են:

Ինձ թվում է՝ հեսա դուռը կբացի ու կմտնի ներս, կամ մեկը կզանգի ու կասի՝ չի մահացել, վիրավոր է: Ես միշտ սպասելու եմ իրեն: Ես չեմ ուզում հավատալ: Ամեն օր մտածում եմ՝ լավ, էս երազը ե՞րբ է ավարտվելու: Գոնե զարթնեմ, որ պատմեմ, թե ինչ վատ երազ եմ տեսել: Երբ գնացի եղբորս գերեզմանին, չէի հավատում, որ իր գերեզմանն է, ասում էի՝սո՜ւտ է: Ինձ տարեք տուն՝ այնտեղ իրեն սպասեմ… 19 տարի հետո միս ու արյունս կորցրել եմ: Չէ՛, չեմ կարող հավատալ: Մի ակնթարթում ամեն ինչ փոխվեց:

Դեպի մահ

Երբ հոկտեմբերի 2-ին ասացին, որ պիտի գնանք Ջրական, այնպես ուրախացանք: Երբ լսում էինք, որ կռվում են տղերքը Արցախում, զոհվում են, ուզում էինք, որ մեզ էլ տանեն, մի բանով կարողանանք օգնել: Մեր վաշտի ուրախությանը չափ չկար՝ մենք էլ ենք գնում պատերազմ, մենք էլ ենք հող ու ջուր պահելու: Ուրախ-ուրախ նստեցինք մեքենան ու երգելով տեղ հասանք: Բայց երբ հասանք, հասկացանք, որ դա զինվորի կռիվ չէ: Դու գնում ես մեռնելու:

Որովհետեւ դավաճանների երկիր էր: Եթե օգնություն գար, եթե հրետանին ճիշտ աշխատեր, օդային պաշտպանությունն ուժեղ լիներ, մեր բոլոր տեխնիկաներն աշխատեին, այսպես չէր լինի: Որովհետեւ աշխարհում ամենասարսափազդու զինվորը հայ զինվորն է, որն առանց մտածելու՝ իր կյանքը պատրաստ է տալ իր հայրենիքին:

Իրական դժոխք

Անընդհատ իր ձայնն ականջներումս է, որ օգնություն էր կանչում… ու ես չկարողացա… չկարողացա իրեն կրակից հանել: Մեղավոր եմ զգում: Թող այրվածքներով լիներ, կոմայի մեջ լիներ, բայց մենակ փրկած լինեի, իմանայի՝ ողջ է: Թող ես այնպես այրված լինեի, որ երբեք չապաքինվեի, բայց փրկած լինեի: Ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչ զգացողություն է, երբ դու գետնին պառկած ես ու տեսնում ես՝ ախպերդ մեքենայի մեջ մոխիր է դառնում: Սարսափելի է… ցավս անպատմելի է: Դժոխքը դա է:

Երբ ինձ շտապօգնության մեքենայով տեղափոխում էին Երեւան, ես անընդհատ ասում էի՝ կանգնե՛ք, հեսա անօդաչուն կխփի, կանգնե՜ք, տանկերը եկան, հեսա էլի կխփեն, իջե՜ք, փախե՜ք մեքենայից, Երեւանում արդեն մեքենաների ձայներից ասում էի՝ եկա՜ն, հարձակվեցի՜ն, թռե՜ք մեքենայից, հոսպիտալի մոտ կանչում էի՝ տղե՛րք, տանկերը հեսա խփում են մեզ:

Մի օր Զավենին հարցրին՝ եթե հիմա Արմենին մի բան լինի, ի՞նչ կանես, ախպերս ասաց՝ ես էլ ինձ էդ պահին կխփեմ, հետո ե՛ս էլ նույնն ասացի… հիմա ես միայն ծնողներիս համար եմ ապրում, որ իրենք էլ կարողանան ապրել: 19-ից միայն ես ողջ մնացի…: