Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը իր հանգստյան օրը որոշել է տաքսի վարել և քաղաքացիների հետ շփվել ոչ սովորական ձևաչափովԱռաջիկա ընտրությունները կարևորագույն ճամփաբաժան են․ Ավետիք ՉալաբյանԱմենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025 թվականը Ադրբեջանական նավթ գնելը նշանակում է ֆինանսավորել թշնամու բանակը․ Արմեն Մանվելյան Անկանխիկ վճարումները պարտադրանք է՝ «բարեփոխման» անվան տակ․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանը մաքրում է ՔՊ–ն անցանկալի յուրայիններից Ինքնիշխանության ոտնահարումը «պոզով–պոչով» չի լինում Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Բագրատաշենում Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըԹիմային մարզաձևերի զարգացումը Կյանքը բարդացնում են ու ասում՝ ձեզ համար է. Ցոլակ ԱկոպյանԱՄՆ-ը հաստատում է՝ Թուրքիան ներգրավված է «Թրամփի ուղուն» Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Արևային էլեկտրակայանը կարող է խթանել կենսաբազմազանությունը Սովորածը պետք է տարածել բազմապատկման էֆեկտով, և ամենքի դերը շատ մեծ է այդ գործընթացում. Էդմոն ՄարուքյանԻնչու է Արցախի հանձնումը մեծագույն հանցանք մեր ժողովրդի դեմ, և չի կարող որևէ կերպ արդարացվել. Ավետիք ՉալաբյանՊետության պատասխանատվությունը և արվեստագետի ազատությունը. որտե՞ղ է սահմանըՎաշինգտոնյան հուշագրի գինը․ ով է իրականում տուժում Երբ խնդիրը ճիշտ ես դնում, լուծում միշտ էլ կա. Գագիկ ԾառուկյանԵրբ քաղաքական իշխանությունը հարձակվում է Եկեղեցու վրա Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր Կամենդատյան«Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում է Անվտանգություն պահանջելը խաղաղության սպառնալիք չէ․ Ավետիք ՔերոբյանՍիրտս ու հոգիս քեզ նվիրեմ, Հայաստա ՛ն․ Արսեն Գրիգորյան«Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել Ucom-ը և Armflix-ը ներկայացրեցին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան Փաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունը Հայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցել Փաշինյանը կրկին փորձում է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին իր տիրադավ քահանաներով. Էդմոն Մարուքյան
Ժամանց

«Մնացին այն ընկերներս, որոնք ցանկացան մնալ». Հասմիկ Կարապետյանը` ընկերների և մաղված շրջապատի մասին

Նա այնքան անկեղծ է, որ թվում է` այլևս չկա այնպիսի բան, որը նրա մասին հայտնի չէ, բայց նշում է, որ անկեղծ լինելով հանդերձ շատ պատմությունների մասին չի խոսել:

Tert.am Life-ը Հասմիկ Կարապետյանի հետ անկեղծ զրույց է ունեցել դերասանուհի դառնալու անկատար երազանքի, բուռն ստեղծագործական տարիների, շոու բիզնեսի ներկայիս վիճակի և իրեն ցավեցրած ընկերների մասին:

-Հասմիկ, ինչպիսի՞ մանկություն եք ունեցել: Փոքր տարիքում այլ մասնագիտության մասին մտածե՞լ եք:

-Շատ հետաքրքիր, վառ գույներով լի մանկություն եմ ունեցել, տեսակով միշտ տարբերվել եմ ուրիշ երեխաներից: Երգի հանդեպ իմ սերը դեռ մանկապարտեզային տարիքից էր զգալի: Հանդեսների ժամանակ դաստիարակներն ինձ միշտ երգեր էին տալիս։ Նույնը շարունակվեց դպրոցում: Ավարտական միջոցառումների ժամանակ երգի հետ կապված ամեն ինչ ես էի կազմակերպել: Բայց կար մեկ այլ մասնագիտություն, որի մասին ես երազում էի: Ինձ թվում էր, որ պետք է կինոդերասանուհի դառնամ:

 

-Ինչու՞ Ձեր այդ երազանքն իրականություն չդարձրիք:

-Սերիալներում նկարահանվելու առաջարկներ ունեցել եմ, բայց մերժել եմ կամ ինչ-որ բանի պատճառով չի ստացվել նկարահանվել: Մեր երկրում, ցավոք, ֆիլմարտադրությունը, սերիալարտադրությունն այն մակարդակի չեբ, որ ցանկություն ունենամ փորձել ինձ` գոնե պարզելու` կարո՞ղ եմ, թե՞ ոչ: Գուցե ինձ ազգի դավաճան համարեն, բայց պետք է ասեմ, որ թուրքական սերիալները որակային առումով ավելի լավն են: Չեմ կարող ասել, որ կատարյալ են, բայց իրենց դերասանների ընտրությունը, գեղեցիկ արժեքներ քարոզելը տարբերվում է: Նրանք կարողանում են իրենց այնպես ներկայացնել, որ չճանաչողը մտածի`ժամանակի հետ քայլող ազգ են: «Հիանալի դար» կոչվող սերիալը դիտել եմ ու զարմացել, թե ինչպիսի պատմություն են ներկայացնում նրանք, ինչքան լավ են խաղում դերասանները: Ռուսական սերիալներն էլ են շատ լավը: Դիտում ես, սիրահարվում հերոսներին, ցավում ու ուրախանում նրանց հետ: Շատ կցանկանայի, որ մեր մռայլ սերիալներն էլ մի օր ավելի լավը լինեն:

-Նմանատիպ սերիալներում կնկարահանվեի՞ք:

-Եթե այդ բարությունը, ռոմանտիզմը, սերը լիներ նաև մեզ մոտ, ես էլ կնկարահանվեի: Հիմա դիտում եմ հայկական սերիալները ու չեմ հավատում դերասանների խաղին, սիրուն: Տպավորություն եմ ստանում, որ դերասաններն ուղղակի անգիր խոսքեր են ասում:

-Հասմիկ, այսօրվա շոու բիզնեսին հետևու՞մ եք:

-Այսօր քաոս է: Բոլորը երգում են, տեսահոլովակներ են նկարահանում: Մեր ժամանակվա երգարվեստում իմաստ կար, իմ սերնդակիցները ձգտում էին ոչ թե քանակ, այլ որակ ապահովել: Մեր սերունդը կարողացավ հանրությանը մատուցել հիթային հայկական էստրադային երգեր: Մենք քիչ էինք, բայց ամեն մեկս մի գույն էինք, մեզ շփոթելը անհնար էր: Այդ իմաստով մրցակցությունն ավելի շատ էր, քան հիմա։ Հիմա քանակը շատ է, բայց որակը քիչ է, հետևաբար` մրցակցությունը թույլ է: Ավելի բարդ է մրցել քիչ որակի, քան քանակի հետ:

 

-Այսօրվա երգարվեստում ֆավորիտներ ունե՞ք:

-Անորակի կողքին հիմա կա նաև որակյալը: Մենք ունենք Արամ MP3, Սիրուշու և այլք, ովքեր կարողանում են պահել որակն ու վարկանիշը:

-Այսօր շատ են հատկապես կորպորատիվ միջոցառումների, հարսանիքների համար նախատեսված երգերը: Հետաքրքիր է, Դուք այդպիսի միջոցառումներին երգե՞լ եք:

-Իմ բուռն տարիների ընթացքում երգել եմ թե՛ կորպորատիվ միջոցառումների, թե՛ հարսանիքների ժամանակ, բայց իմ երգացանկով: Ես երգերս հարսանիքային չեմ դարձրել: Մարդիկ ինձ ճանաչել են ու ընդունել են որպես երգչուհի: Ես շատ էի ուրախանում, որ իմ հեղինակային երգերը ճանաչում ու սիրում են:

Ինձ համար մեծ ձեռքբերում են եղել նաև արտերկրում հայկական համայնքների համար համերգները: Ես խոսափողս պահում էի դեպի դահլիճ և նրանք երգում էին իմ երգերը: Հեղինակի համար սրանից առավել ոչինչ չի կարող լինել, առավել ևս, որ ես երբեք չեմ երգել այն երգերը, որոնք մարդկանց մեծ մասը լսում է:

-Այս տարիների ընթացքում բազմաթիվ դադարներ եք ունեցել: Ձեր լռությունից հանդիսատեսը Ձեզ չի՞ մոռացել:

-Սա ֆենոմենալ երևույթ է, ինքս եմ զարմանում, թե ինչպես են առ այսօր ինձ գրում ու նոր երգեր պահանջում: «Իմ Տաթև» երգից հետո նոր տեսահոլովակ չեմ ունեցել, բայց մարդիկ գրում են, որ կարոտել են ինձ, ուզում են լսել իմ ձայնը: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ արժանացնում է նման խոսքերի:

Իմ երգերը միշտ էլ ինքնակենսագրականներ են եղել, ես այլ կերպ չեմ կարողացել: Իմ հավատարիմ երկրպագուների սերն ինձ միշտ հետ է բերում: Ուրեմն կարողացել եմ հետք թողնել նրանց սրտերի վրա: Կան մարդիկ, ովքեր իմ երգերը չեն լսում, բայց որպես մարդ ինձ ընդունելուց հետո սկսում են լսել:

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը։

-Մարդիկ ասում են, որ ես հենց անկեղծությամբ եմ գրավում իրենց: Իմ անկեղծությունը չափից շատ է այս դարի համար և ինձ շատ է խանգարում, բայց ես այդպիսին եմ, չեմ պատրաստվում արհեստականորեն փոխել իմ բնությունը: Գուցե ես սխալ եմ և անձնական կյանքս պետք է գաղտնի պահեմ, բայց եթե ամուսնացել եմ, երեխա եմ ունեցել, ինչո՞ւ գաղտնի պահեմ: Եղել են այնպիսի իրավիճակներ, որոնց մասին չեմ բարձրաձայնել, հետաքրքիր է, որ նույնիսկ շատ մարդիկ, լրագրողներ, իմանալով այդ պահին իմ կյանքում տեղի ունեցող դեպքերի մասին, ինձ անգամ չեն հարցրել: Դա կրթվածության մեկ այլ` վերին աստիճանի տեսակ է:

-Հասմիկ, երգարվեստում Ձեր հին ընկերների հետ շփումը պահպանվե՞լ է:

-Այն մարդիկ, ովքեր ցանկացել են պահպանել ինձ հետ ընկերությունը այնքան, որքան ես, մինչև հիմա կողքիս են: Ունեմ նաև ընկերներ, որոնց հետ տարատեսակ հարցերի, նաև քաղաքական դաշտում տարաձայնություններ ենք ունել, բայց այդ ամենն անցել է:

-Խոսքը Շուշան Պետրոսյանի մասի՞ն է:

-Ոչ միայն: Գիտեք, չեմ կարծում, որ տարակարծությունը ընկերություն չանելու պատճառ է: Եթե որևէ պատճառ կարողանում է քանդել ընկերությունը, ուրեմն` ինչ-որ բան այն չի եղել:

-Կյանքի, ընկերների հարվածներից դասեր քաղու՞մ եք:

-Փորձում եմ դասեր քաղել, բայց իմ մեջ միշտ ներում եմ, հիշաչար մարդ չեմ: Իհարկե, նեղանում եմ, երբ ինձ հետ անարդար են վարվում, բայց չեմ կարողանում իրենց բացասական վերաբերվել: Միայն մի դեպք ու մի մարդ կա, ում չեմ կարողանում ներել: Նրա հարվածը մեջքից էր ու շատ անսպասելի: Չեմ պատրաստվում ասել, թե նա ով է, բայց այսքան ներողամիտ լինելով հանդերձ` նրան չեմ ներել: