Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Հեղափոխությունն ավարտվե՞ց. հասարակության և իշխանության պատկերացումները տարբեր են

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շաբաթօրյա երթին անդրադարձել էինք մեր նախորդ համարում՝ նշելով, որ այն առավել ծիսական իմաստ ունի նախաձեռնողների համար: Գործառութային իմաստով երթը թիրախային չէր, որովհետև չկար թիրախը՝ հեղափոխությանը սպառնացող վտանգը, որ նախկինում դառնում էր բազմամարդ, արագ մոբիլիզացվող երթերի ու հանրահավաքների առիթ: Միակ պրագմատիկ նշանակությունը, որ կարող էր երթն ունենալ, հանրային տրամադրությունների շոշափումն էր, որն էլ կորոշեր հետագա քարոզարշավի հռետորաբանությունը: Վերոնշյալ կանխատեսումները կյանքի կոչվեցին երթի թե՛ սակավամարդությամբ, թե՛ այդ սակավամարդության հանգամանքին հետևած արձագանքներով, հատկապես իշխանության արձագանքներով:

Ինչո՞ւ էր երթը սակավամարդ

Այն, որ երթը սակավամարդ էր, հայտնի դարձավ դեռ օրվա սկզբին: Պարզ էր, որ այս հանգամանքը դառնալու է քննարկման առարկա, հատկապես իշխանության մրցակիցների, այս դեպքում՝ նախորդ իշխանության և նրան հարող խմբերի կողմից: Քարոզչական առումով սա դիվիդենտներ շահելու հրաշալի առիթ էր: Միաժամանակ հետագա մեկնաբանությունները ցույց տվեցին, որ երթի սակավամարդությունը քննարկման առարկա էր դարձել նաև դրա նախաձեռնողների համար:

Երթի սակավամարդությունը, սակայն, չի նշանակում, թե իշխանությունների հանդեպ հասարակությունը կորցրել է վստահությունը: Առավել ևս չի նշանակում, թե առաջիկա ընտրություններում նրանք ձախողելու են: Այն հանգամանքը, որ ընտրություններում հեղափոխության առանցք հանդիսացող թիմը ստանալու է մեծամասնություն, երթի սակավամարդությամբ չփոխվեց: Ավելին, այն, որ երթին քիչ մարդ էր մասնակցում, չի նշանակում, թե աճել է իշխանության մրցակիցների վարկանիշը ու չմասնակցողները դարձել են, ասենք, ՀՀԿ–ի թիրախային լսարանը: Ընդհանրապես արժե մեկընդմիշտ հստակեցնել, որ հեղափոխությանն աջակցած այն հատվածը, որն այսօր ունի որոշակի վերապահումներ, ՀՀԿ–ի թիրախային լսարանը չէ: Հանրապետականների թիրախային լսարանը հեղափոխության գծից այն կողմ հայտնվածներն են: Հետևաբար վարկանիշային ու էլեկտորալ բոնուսներ իշխանության ու հեղափոխության հանդեպ հնարավոր սկեպտիկ դրսևորումներից կարող են շահել այն ուժերը, որոնք դիրքավորվել են որպես հեղափոխության օժանդակող ու միաժամանակ իշխանությանն այլընտրանք:

Հասարակության ակնկալիքները փոխվել են

Ինչևէ: Բուն երթի սակավամարդության պատճառներն այլ են: Առավել պարզ այդ պատճառները կարելի է ամբողջացնել հետևյալ կերպ՝ հասարակությունը կատարել է իր բոլոր պարտավորությունները, կասեցրել է հեղափոխությանը սպառնացող վտանգները, ու հիմա, երբ որևէ վտանգ հեղափոխությանը չի սպառնում, հասարակությունը չի տեսնում երթի կամ հանրահավաքի գնալու որևէ իրական մոտիվացիա: Ավելին՝ իր պարտավորությունները կատարած հասարակությունն այժմ ակնկալում է իշխանության կողմից շոշափելի փոփոխությունների իրականացում: Դժվար է ասել, թե ինչ նկատի ունի Փաշինյանը, երբ ասում է, որ իրենք կատարել են հասարակության առջև ստանձնած բոլոր պարտավորությունները, որովհետև անհայտ է, թե որ պարտավորությունների մասին է խոսքը: Բայց հասարակության մասով վստահ կարելի է ասել, որ հեղափոխության առջև լռելյայն ստանձնած պարտականությունները կատարված են:

Հետևաբար գնդակն այլևս իշխանությունների դաշտում է: Երթի սակավամարդությունը նշանակում է ոչ թե ՀՀԿ–ի ռևանշի շանս, ոչ թե իշխանության հանդեպ անվստահություն, այլ հեղափոխության տրանսֆորմացիա, հասարակության սպասելիքների տրանսֆորմացիա: Հայաստանյան հասարակությունը հեղափոխության ակտիվ փուլը, երբ կարիք կար վտանգներից պաշտպանել տեղի ունեցածը, ընկալում է որպես անցած, սպառված, հաջողած ու հիմա արդեն գտնվում է հաջորդ փուլի սպասման մեջ: Այն պնդումները, թե Փաշինյանը, եթե ուզենար բազմամարդ երթ, ապա մեկ ժամում կկազմակերպեր, ոչ միայն ցինիկ են հնչում՝ հասարակության անվերապահ համակրանքը դեպի հեղափոխությունը նույնացնելով չմտածող ամբոխի հետ, այլև, ըստ էության, ցույց են տալիս, որ հասարակության և իշխանության ընկալումները հեղափոխության մասին տարբեր են: Ավելին՝ հասարակությունն արդեն մեկ քայլ առաջ է գնացել ու հասել հեղափոխության տրանսֆորմացիայի տրամաբանորեն հաջորդ փուլին, իսկ իշխանությունները դեռևս գտնվում են ակտիվ փուլի, փողոցային պայքարի իներցիայի տրամաբանության մեջ: Որևէ վտանգ չեզոքացնելու միտում չունեցող, բացառապես հին ու բարի օրերը վերհիշելու միտված երթը ասվածի վառ ապացույցն է:

Պետք չէ վախենալ երթի սակավամարդությունից

Ամեն դեպքում, հետքայլերթային քննարկումներում գերիշխում էր իշխանության մրցակիցներից շատերի քամահրանքն ու հեգնանքը երթի սակավամարդության վերաբերյալ: Ու չնայած եղան փորձեր, այդ թվում՝ նաև տողերիս հեղինակի կողմից, իրավիճակը հստակեցնելու ու երթի սակավամարդության իրական, ոչ վախճանաբանական պատճառները մատնացույց անելու, երեկոյան արդեն՝ երթի ավարտին ու դրանից հետո իշխանության տարբեր օղակների ու անձամբ Փաշինյանի արձագանքը ցույց տվեցին, որ երթի սակավամարդությունը դարձել է ցավոտ քննարկման առարկա: Փաշինյանի բավական կոշտ արձագանքը ֆեյսբուքյան էջում, երթի սակավամարդության հանգամանքը լղոզելու փորձն ու հեգնողներին սառը ցնցուղ ընդունելու ուղարկելու հանգամանքը ցույց տվեցին, որ երթի սակավամարդությունից արվել են սխալ հետևություններ: Ավելի ուշ էլ Փաշինյանը հայտարարեց արձակուրդ գնալու մասին, թեպետ մինչ այդ, օրինակ, լրագրողներին հորդորում էր Ընտրական օրենսգիրքը ուշադիր կարդալ, քանի որ այնտեղ նման պարտադրանք չկա: Դժվար է ասել՝ արձակուրդ գնալու որոշումը կայացվել էր նախքան երթը, թե ոչ, բայց «ձախողված» երթից հետո արձակուրդ գնալու մասին հայտարարությունը տեղավորվեց այդ ձախողման իշխանական ընկալումների ու դրանից արված եզրակացությունների կոնտեքստում:

Առաջին կոշտ արձագանքներից զատ, բնականաբար, փորձ արվեց նաև գտնել երթի սակավամարդության մասին այլ հիմնավորումներ, օրինակ, այն, որ երթը ուներ քավության նշանակություն, կամ այն իրազեկման երթ էր, կամ էլ, որ երթը դառնում է տնտեսական հեղափոխության սկիզբ: Բուն երթի ընթացքում, սակայն, ո՛չ քավություն, ո՛չ իրազեկում, ո՛չ էլ տնտեսական հեղափոխություն հիշեցնող ձևակերպումներ չէին հնչում: Հակառակը, երթն իր բովանդակային և խորհրդանշական պարունակությամբ մեկին մեկ կրկնում էր «հին ու բարի» օրերը, այն օրերը, որը վերհիշելու համար էլ, ըստ էության, կազմակերպվել էր երթը: Ասել է թե հետին թվով երթին վերագրվող իմաստները ընդամենը փորձեր էին արդարացնելու դրա սակավամարդությունը:

Ինչպե՞ս սահուն տրանսֆորմացնել հեղափոխությունը դեպի հաջորդ փուլ

Հեղափոխությունը ավարտել է իր ակտիվ փուլը: Հասարակությունը դա հասկացել է իշխանություններից շուտ ու իր դիրքորոշմամբ ցույց է տալիս դա: Խնդիրն այն չէ, որ կան կոնկրետ, նախօրոք գծված փուլեր ու պետք է դրանց հերթականությունը պահել: Ակտիվ փուլը տարբերվում է իր մարտահրավերներով, որոնք այս պահի դրությամբ լուծված են: Վերջին մարտահրավերը եղել է արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը խորհրդարանական ուժերին պարտադրելը և այդ մարտահրավերը ևս լուծվել է հասարակության ակտիվ ներգործությամբ: Ավելին, եթե լինի արտաքին վտանգ, ապա հասարակությունը կրկին պատրաստ է ակտիվ փուլի գործիքակազմը կիրառել: Բայց որևէ արտաքին վտանգ այս պահին հեղափոխությունը չունի, բոլոր վտանգները ներքին են: Հեղափոխությունը խժռում է իր զավակներին չարչրկված արտահայտությունը չպետք է դառնա մոդայիկ: Իշխանությունը խնդիր ունի հեղափոխության տրանսֆորմացիոն ռիթմը ընկալելու ու հաջորդ փուլին անցումը հնարավորինս սահուն կատարելու: Այլապես կարող է ավարտվել ոչ թե հեղափոխության ակտիվ փուլը, այլ հեղափոխությունն ընդհանրապես:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան