Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters
Քաղաքականություն

37–ից եկածները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարօրինակ երկրում ենք ապրում, չնայած` չէ, երկիրը սովորական երկիր է` իր լավ ու վատով, իր կանգնած ու հատված անտառներով, իր խնդիրներով, իշխանություններով ու իշխանափոխություններով, ողբերգական ու լուսավոր էջերով: Տարօրինակը երկրի պատմություն կերտողներն են` ղեկավարները, քաղաքական ու ոչ միայն քաղաքական գործիչները, ընդդիմադիրները, իշխանամետները, պատեհապաշտները, մի խոսքով` նրանք, ում հաճախ ենք տեսնում հեռուստացույցի էկրանին, եթե հաճախ չենք տեսնում, ապա գոնե կարդում ենք նրանց հարցազրույցները կամ էլ նրանց մասին հարցազրույցները:

Կարդում ենք ու զարմանում, թե այդ ինչպես եղավ, որ այսօրինակ մարդիկ ղեկավար են եղել, ընդդիմադիր են եղել, քաղաքականությամբ են զբաղվել, կարճ ասած, ավել կամ պակաս, երկրի պատմություն են կերտել: Զարմանում, որովհետև երկրի երկրորդ նախագահը, իր դեմ հարուցված մեղադրանքը բխեցնում է 37 թվից, երևի նկատի ունենալով 1937–ը, մեկ այլ հայտնի գործիչ` նախկին վարչապետ ու ժամանակին հզոր ընդդիմության առաջնորդը կրկին խոսում է 37 թվից, դե, բնականաբար, նկատի ունենալով 1937–ը, չնայած հանուն արդարության նշենք, որ մ.թ. 37 թվականին Տիբերիուս կայսեր մահվանից հետո Հռոմի կայսր դարձավ Գայուս Կալիգուլան, գուցե սա՞ նկատի ուներ: Չշեղվենք:

37–ի մարմաջը կարծես թե խրոնիկ է դառնում, տպավորություն է, թե իսկապես էլ ոմանք ուզում են 1937–ը լինի, բայց դա «ուզելուց» առաջ վատ չէր լինի հիշել, որ եթե 1937–ը լիներ, նրանք բոլորն արդեն գնդակահարված կլինեին, դաժան է հնչում, որովհետև 1937–ն էր դաժան, ու ոչ միայն 37–ը, Սոլժինիցինն, օրինակ, 1937–ը որևէ կերպով չէր առանձնացնում 1918–ից կամ 1927–ից: Բայց սա էլ թողնենք:

Զարմանալուց զատ, երբեմն ամոթի զգացողություն է արթնանում, երբ հայտնի, նույնիսկ կարելի է ասել խոշոր քաղաքական դեմքեր մեր այսօրվա իրականությունը բնութագրելու համար հղումներ են անում խորհրդային անցյալի ամենաարյունոտ էջերին, հղումներ են անում անհասկանալի թեթևությամբ` կարծես չգիտակցելով, թե ինչ գնահատականներ են հնչեցնում: Անհասկանալի, որովհետև գավառական մակարդակի զրույցներում գուցե պատեհ է խոսել ու համեմատականներ տանել 37–ի հետ, բայց լուրջ ու փորձառու քաղաքական գործիչների դեպքում` անհասկանալի, տարօրինակ ու, մեծ հաշվով, անարժեք: Պարոնայք, մի վերածեք քաղաքականությունը գավառական բամբասանքի կամ, ինչպես կասեր «դասականը», կրկեսի…

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում