Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ
uncategorized

Դիվանագետների հետկանչն ու արտաքսումը` «գոտկատեղից ներքև հարված» Ռուսաստանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին Ռուսաստանի բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցիչներ վերադառնում են հայրենիք, ավելի ճիշտ՝ արտաքսվում են այն երկրներից, ուր մեկgել էին դիվանագիտական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Միաժամանակ, տեղի է ունենում նաև հակառակ գործընթացը՝ որոշ երկրներ Ռուսաստանից հետ են կանչում իրենց դեսպաններին կամ դիվանագիտական ներկայացուցիչներին:

Այսպես, օրերս հետ են կանչվել Իռլանդիայի՝ Ռուսաստանի Դաշնությունում դեսպանն ու Լյուքսեմբուրգի ներկայացուցիչը: Ընդհանուր առմամբ, Ռուսաստան է արտաքսվել 140 դիվանագիտական ներկայացուցիչ: Այս ամենն արվում է ի աջակցություն Մեծ Բրիտանիայի:

Բանն այն է, որ ՌԴ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ քիմիական արգելված տարբերակով, նյարդապարալիզացնող նյութով թունավորման գործում Մեծ Բրիտանիան մեղավոր է ճանաչում ՌԴ–ին: Հայտարարություն կար, թե թունավոր նյութը ռուսական ծագում ունի, սակայն պաշտոնական Մոսկվան հերքել է այս մեղադրանքները:

Նշենք, որ այս պահին ամենից շատ արտաքսված դիվանագետները ԱՄՆ–ից են՝ 60 հոգի: Ռուսական դիվանագիտական ներկայացուցչության 23 ներկայացուցիչներ էլ Ռուսաստան են վերադարձել Լոնդոնից: Եվս 13 դիվանագետ էլ արտաքսվել է Ուկրաինայից: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից ու Կանադայից հետ են ուղարկվել դեսպանական ներկայացուցչության 4–ական անդամներ, Չեխիայից ու Լիտվայից՝ 3–ական դիվանագետներ, Իտալիայից, Իսպանիայից, Դանիայից, Նիդերլանդներից, Ավստրալիայից ու Ալբանիայից՝ դեսպաններն ու 1–ական ներկայացուցիչները, Իռլանդիան, Լատվիան, Էստոնիան, Ռումինիան, Խորվաթիան, Մակեդոնիան, Հունգարիան, Շվեդիան, Նորվեգիան ու Ֆինլանդիան հետ են կանչել դեսպաններին:

Ռուսաստանի շուրջ ստեղծված այս «շրջափակման» շուրջ «Փաստ»–ը զրուցել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ:

Այսօր այնպիսի տպավորություն է, թե բոլոր երկրները դեմ են դուրս եկել Ռուսաստանին՝ հաշվի առնելով մի շարք պետություններից ռուս դիվանագետների արտաքսումն ու Ռուսաստանում գտնվող դեսպանների հետ կանչը: Սա ինչի՞ կարող է հանգեցնել: Սրան ի պատասխան՝ Սուքիասյանը նշեց, որ հիմա շատ դժվար է վերջնական արդյունք կանխատեսել, որովհետև իրենք ավելի շատ դինամիկան պետք է նայեն, իսկ ընթացքը կարող է փոխվել: Ըստ քաղաքագետի՝ թեև վերջնական արդյունք չեն կարող որոշել, բայց այն, որ Ռուսաստանին չափավորում են, հաստատ է:

«Ռուսաստանը հիմա գերտերություն դառնալու հայտ է ներկայացրել, միջուկային զենքով տեղավորվում է տարբեր տեղերում՝ Սիրիայում և այլն: Հավանաբար այդ գերտերությունները հասկացել են դա, խփում են ոտքերին, որպեսզի ոտքի չկանգնի: Իսկ Ռուսաստանն էլ գերտերություն ասելով երևի ԽՍՀՄ–ի անցյալը նկատի ունի»,– նշեց նա:

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Սկրիպալի թեման միայն առիթ էր և ոչ այս գործողությունների հիմնական պատճառը, քաղաքագետը նկատեց, որ, այո, պատճառը չէ, այլ նպաստող գործոն, որը պարզապես արագացրեց այս գործընթացը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում