Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան
Վիդեո

Արթուր Հակոբյան. «Չեմ ամաչում արածս աշխատանքի համար, որովհետև ընտանիք եմ պահել»

Գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանին էկրանից ճանաչում են որպես կենսախինդ մարդու, ումից ծիծաղն անպակաս է։ Իրական կյանքում, սակայն, նա ամեն վայրկյան կատակներ անող դերասանների թվին չի պատկանում։ Ասում է` իրականում պետք է տարբերվես էկրանային կերպարներցդ։ Դերասանը վերջերս ծանր փուլ է հաղթահարել` էկրանային դադար, առողջական խնդիրներ։ Tert.am Life–ը նրա հետ հետաքրքիր զրույց է ունեցել այս ամենի մասին և ոչ միայն։

–Պրն Հակոբյան, Դուք տևական ժամանակ չէիք նկարահանվում հեռուստանախագծերում։ Ինչո՞վ էր պայմանավորված դադարը։

–Չեմ նկարահանվել, որովհետև համապատասխան առաջարկներ չեն եղել։

–Այսօր դաշտում շատերը պրոֆեսիոնալ չեն, սակայն համապատասխան առաջարկների պակաս չեն ունենում։ Ինչո՞ւ Դուք ունեք այդ խնդիրը։

 

–Անկեղծ ասած, չգիտեմ։ Ես անընդհատ կռիվ եմ տալիս, որ դաշտում լինեն պրոֆեսիոնալ մարդիկ։

 

Խնդիրը շատ գլոբալ է։ Մեր որոշելիքը չէ։ Շատ ավելի բարձր տեղերից պետք է լուծվի այդ հարցը, որպեսզի այս գործում պրոֆեսիոնալներ լինեն։ Դա նույնն է, որ ես գնամ, սրտի վիրահատություն անեմ։ Խոսքը ինստիտուտ ավարտել–չավարտելու մասին չէ։ Այդ շնորհը Աստծո կողմից է տրվում։ Հնարավոր է` մարդն ավարտած չլինի, սակայն շնորհքով լինի, սակայն կան նաև ապաշնորհներ, որոնք խցկվում են դաշտ։ Ուրիշ տեղից պիտի մաքրեն այդ մարդկանց։

–Վիրավորվա՞ծ եք։

 

–Ումի՞ց վիրավորվեմ և ինչո՞ւ։ Եթե կա Աստծո տված շնորհ, միայն ինքը կարող է հետ վերցնել Քեզ շատ հարազատ մարդուց պետք է նեղանաս, վիրավորվես։ Եթե ինձ ինչ–որ մեկը հարազատ չէ, ինչու վիրավորվեմ, խոսքս տեղավորվողների մասին է։

 

–Այնուամենայնիվ, հանդիսատեսը Ձեզ սիրում է։ Ձեզ գնահատված զգո՞ւմ եք։

 

–Ես չգիտեմ… իմ ընկերների մեջ շատ տաղանդավոր մարդիկ կան, արդյոք գնահատված են։ Չեմ կարծում։

 

Հանդիսատեսի սերը փակում է, գրեթե, ամեն ինչ։ Դրա համար ենք դիմանում ու ամեն ինչ անում մեր ժողովրդի համար։ Ես ինձ լավ եմ զգում, որ մարդիկ նայում են ինձ ու ժպտում։ Հանդիսատեսի սերն օդից չի գալիս, նախ պիտի սիրես հանդիսատեսիդ, որպեսզի գնահատի, արժեվորի քեզ։

 

–«Աստեղային ժամը» ժամանակավոր բնույթ է կրում։ Ձեր գործընկերները պատմում են, որ ժամանակին Ձեզ տեսնելիս մարդկանց հերթեր էր գոյանում։ Հիմա և 5 տարի առաջ նույն սե՞րն եք զգում, թե՞ դադարն իր սև գործն արել է։

 

–Դադարն իր գործն արեց, սակայն հիմա նորից զգում եմ այդ վերաբերմունքը։ Դադարը չի կարող չազդել, որովհետև հանդիսատեսը սովոր է քեզ տեսնելու, մեկ էլ հանկարծ անհետանում ես իր աչքից։ Նոր սերունդ է գալիս, որի մեծանալու ընթացքում դու էկրանին չես եղել ու քեզ չի ճանաչում։ Գուցե կան դերասաններ, որոնք ասում են` ես դադար վերցրեցի, որովհետև չգիտեմ ինչ։ Ես այդպիսի բաներ չեմ ասում։ Այդ դադարը չի եղել իմ մեղքով։ Եղել է այն, ինչ արդեն եղել է։ Կամաց–կամաց վերականգնվում է։

–Հայտնիության սանդղակի փոփոխությունն ինչպե՞ս ազդեց Ձեզ վրա։ Ինչքանո՞վ էր բարդ նոր իրականությանն ընտելանալու ընթացքը։
–Ինձ վրա ազդում էր այն, թե ես ինչպես պիտի յոլա գնամ։ Իմ երեխաներն այդ ընթացքում ուսանող էին։ Որպես նորմալ մարդ` ես հասկանում էի, որ էկրանին չես ուրեմն սանդղակի փոփոխությունը անխուսափելի է։

 

Որքան էլ դա բարդ լինի, եղածից չես փախչի։ Թե ես ինչ եմ քաշել , թող մնա իմ մեջ։ Ինձ խոստացել եմ, որ մի օր կբարձրաձայնեմ այդ մասին, բայց ոչ հիմա։ Դժվարություններ եղել են, ես դիմացել եմ։ Մարդը պիտի բախտավոր աստղի տակ ծնվի։ Մնացածը սուտ բաներ են, մասնավորապես, մեր գործում։

 

–Դուք բախտավոր աստղի տակ չե՞ք ծնվել։

 

–Ոչ, չեմ ծնվել։ Ես բախտավոր եմ այնքանով, որքանով Աստված ինձ շնորհք է տվել։ Վարձով ապրող մարդ եմ, դրա բախտավորությունը ո՞րն է։ Երբ մարդիկ 20 տարուց ավելի ուրախանում են քեզանով, սակայն դու…

 

Ես ինձ բախտավոր եմ համարում իմ ընտանիքով։ Ես մեծ բախտի տեր եմ, որ ունեմ այդպիսի կին, աղջիկ, տղա։ Իմ ընտանիքն ինձ համար սրբություն է։ Ինձ համար կատարյալ ընտանիք է։ Շատերը զարմանում են, որ այսօր կարող է լինել նման սիրով ու ներդաշնակ ընտանիք։

–Պարոն Հակոբյան, չնկարահանվելու տարիները պետք է որ ֆինանսական խնդիրների տարիներ եղած լինեն։ Ինչպե՞ս եք այդ շրջանում հոգացել Ձեր ծախսերը։ Այլ աշխատանքով զբաղվե՞լ եք։

 

–Ես գրում եմ մանրապատումներ և բեմադրում իմ տաղանդավոր ընկերուհու` Մարգարիտա Խաչատրյանի հետ։ 2 շատ տաղանդավոր ամուսիններ` երգիչ Արմանն ու երգչուհի Յանան էլ մեզ հետ են։

 

Այդ 5 տարին ես գրել եմ, ես բեմադրել, ես իրենց հետ խաղացել, ես էլ տոմս վաճառել։ Դա շահութաբեր չէր, սակայն ապրելու միջոց էր։ Ես չեմ ամաչում արածս աշխատանքի համար, որովհետև ընտանիք եմ պահել, երեխաներս սոված չեն մնացել։

 

–Երկար տարիներ է` տեղափոխվել եք Երևան։ Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները։

 

–Տղաս աշխատում է Հանրայինում և սովորում Թատերականի Հեռուստառեժիսուրայի բաժնում, կարծում եմ` հետագայում կզբաղվի դրանով։ Աղջիկս մասնագիտությամբ հոգեբան է, սակայն չի աշխատում իր մասնագիտությամբ, Բժշկական համալսարանում է աշխատում։

 

–Վերջերս առողջական խնդիր եք ունեցել` սրտի վիրահատության եք ենթարկվել։ Հիմա ինչպե՞ս եք զգում Ձեզ։

 

–Հիմա լավ եմ։ Շնորհակալ եմ ինձ վիրահատող բժշկին` Վահան Կարենիչին, ամբողջ անձնակազմին, որովհետև մարդիկ փրկել են կյանքս։

–Ի՞նչ է փոխվում այն բանից հետո, երբ առողջական լուրջ խնդրի եք բախվում։

 

–Փոխվում է այն, որ վիրահատությունից հետո նայում էի պատուհաից դուրս ու ասում` վայ մարդիկ, մեքենաներ…

 

Ամբողջ կյանքս, որքան ինձ հիշում եմ, դժվարություններ եմ ունեցել ու անընդհատ ինձ հարց եմ տվել` ե՞րբ պետք է վերջանա այս ամենը, թե՞ սա է կյանքը, ինձ համար դժվար պետք է լինի։ Դժվարությունները հեշտ չեմ տանում, բայց դիմանում եմ։ Գուցե, առողջությունս է քայքայվում, բայց հաղթահարում եմ։

 

–Մարդիկ Ձեզ միշտ տեսնում են ծիծաղկոտ ու ուրախ դերերով։ Դուք ասոցացվում եք հումորի հետ։ Առօրյայում նո՞ւյնպես հումորը Ձեր անբաժանելի մասն է։

 

–Չի կարող նման բան լինել։ Ես զարմանում եմ այն դերասանների վրա, որոնք ինչպես էկրանին են, նույն կերպ կյանքում են։ Կերպարը ես խաղում եմ, իսկ կյանքում ես առանձին մարդ եմ։

 

Երջանիկ կլինեի, եթե լուրջ դերի առաջարկ ստանայի։


–Ի՞նչ դեր կուզեիք խաղալ։

 

–Կոնկրետ դեր չեմ նշի: Ուղղակի ուզում եմ որևէ տրագիկոմեդիայում խաղալ։