Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции
Видео

Արթուր Հակոբյան. «Չեմ ամաչում արածս աշխատանքի համար, որովհետև ընտանիք եմ պահել»

Գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանին էկրանից ճանաչում են որպես կենսախինդ մարդու, ումից ծիծաղն անպակաս է։ Իրական կյանքում, սակայն, նա ամեն վայրկյան կատակներ անող դերասանների թվին չի պատկանում։ Ասում է` իրականում պետք է տարբերվես էկրանային կերպարներցդ։ Դերասանը վերջերս ծանր փուլ է հաղթահարել` էկրանային դադար, առողջական խնդիրներ։ Tert.am Life–ը նրա հետ հետաքրքիր զրույց է ունեցել այս ամենի մասին և ոչ միայն։

–Պրն Հակոբյան, Դուք տևական ժամանակ չէիք նկարահանվում հեռուստանախագծերում։ Ինչո՞վ էր պայմանավորված դադարը։

–Չեմ նկարահանվել, որովհետև համապատասխան առաջարկներ չեն եղել։

–Այսօր դաշտում շատերը պրոֆեսիոնալ չեն, սակայն համապատասխան առաջարկների պակաս չեն ունենում։ Ինչո՞ւ Դուք ունեք այդ խնդիրը։

 

–Անկեղծ ասած, չգիտեմ։ Ես անընդհատ կռիվ եմ տալիս, որ դաշտում լինեն պրոֆեսիոնալ մարդիկ։

 

Խնդիրը շատ գլոբալ է։ Մեր որոշելիքը չէ։ Շատ ավելի բարձր տեղերից պետք է լուծվի այդ հարցը, որպեսզի այս գործում պրոֆեսիոնալներ լինեն։ Դա նույնն է, որ ես գնամ, սրտի վիրահատություն անեմ։ Խոսքը ինստիտուտ ավարտել–չավարտելու մասին չէ։ Այդ շնորհը Աստծո կողմից է տրվում։ Հնարավոր է` մարդն ավարտած չլինի, սակայն շնորհքով լինի, սակայն կան նաև ապաշնորհներ, որոնք խցկվում են դաշտ։ Ուրիշ տեղից պիտի մաքրեն այդ մարդկանց։

–Վիրավորվա՞ծ եք։

 

–Ումի՞ց վիրավորվեմ և ինչո՞ւ։ Եթե կա Աստծո տված շնորհ, միայն ինքը կարող է հետ վերցնել Քեզ շատ հարազատ մարդուց պետք է նեղանաս, վիրավորվես։ Եթե ինձ ինչ–որ մեկը հարազատ չէ, ինչու վիրավորվեմ, խոսքս տեղավորվողների մասին է։

 

–Այնուամենայնիվ, հանդիսատեսը Ձեզ սիրում է։ Ձեզ գնահատված զգո՞ւմ եք։

 

–Ես չգիտեմ… իմ ընկերների մեջ շատ տաղանդավոր մարդիկ կան, արդյոք գնահատված են։ Չեմ կարծում։

 

Հանդիսատեսի սերը փակում է, գրեթե, ամեն ինչ։ Դրա համար ենք դիմանում ու ամեն ինչ անում մեր ժողովրդի համար։ Ես ինձ լավ եմ զգում, որ մարդիկ նայում են ինձ ու ժպտում։ Հանդիսատեսի սերն օդից չի գալիս, նախ պիտի սիրես հանդիսատեսիդ, որպեսզի գնահատի, արժեվորի քեզ։

 

–«Աստեղային ժամը» ժամանակավոր բնույթ է կրում։ Ձեր գործընկերները պատմում են, որ ժամանակին Ձեզ տեսնելիս մարդկանց հերթեր էր գոյանում։ Հիմա և 5 տարի առաջ նույն սե՞րն եք զգում, թե՞ դադարն իր սև գործն արել է։

 

–Դադարն իր գործն արեց, սակայն հիմա նորից զգում եմ այդ վերաբերմունքը։ Դադարը չի կարող չազդել, որովհետև հանդիսատեսը սովոր է քեզ տեսնելու, մեկ էլ հանկարծ անհետանում ես իր աչքից։ Նոր սերունդ է գալիս, որի մեծանալու ընթացքում դու էկրանին չես եղել ու քեզ չի ճանաչում։ Գուցե կան դերասաններ, որոնք ասում են` ես դադար վերցրեցի, որովհետև չգիտեմ ինչ։ Ես այդպիսի բաներ չեմ ասում։ Այդ դադարը չի եղել իմ մեղքով։ Եղել է այն, ինչ արդեն եղել է։ Կամաց–կամաց վերականգնվում է։

–Հայտնիության սանդղակի փոփոխությունն ինչպե՞ս ազդեց Ձեզ վրա։ Ինչքանո՞վ էր բարդ նոր իրականությանն ընտելանալու ընթացքը։
–Ինձ վրա ազդում էր այն, թե ես ինչպես պիտի յոլա գնամ։ Իմ երեխաներն այդ ընթացքում ուսանող էին։ Որպես նորմալ մարդ` ես հասկանում էի, որ էկրանին չես ուրեմն սանդղակի փոփոխությունը անխուսափելի է։

 

Որքան էլ դա բարդ լինի, եղածից չես փախչի։ Թե ես ինչ եմ քաշել , թող մնա իմ մեջ։ Ինձ խոստացել եմ, որ մի օր կբարձրաձայնեմ այդ մասին, բայց ոչ հիմա։ Դժվարություններ եղել են, ես դիմացել եմ։ Մարդը պիտի բախտավոր աստղի տակ ծնվի։ Մնացածը սուտ բաներ են, մասնավորապես, մեր գործում։

 

–Դուք բախտավոր աստղի տակ չե՞ք ծնվել։

 

–Ոչ, չեմ ծնվել։ Ես բախտավոր եմ այնքանով, որքանով Աստված ինձ շնորհք է տվել։ Վարձով ապրող մարդ եմ, դրա բախտավորությունը ո՞րն է։ Երբ մարդիկ 20 տարուց ավելի ուրախանում են քեզանով, սակայն դու…

 

Ես ինձ բախտավոր եմ համարում իմ ընտանիքով։ Ես մեծ բախտի տեր եմ, որ ունեմ այդպիսի կին, աղջիկ, տղա։ Իմ ընտանիքն ինձ համար սրբություն է։ Ինձ համար կատարյալ ընտանիք է։ Շատերը զարմանում են, որ այսօր կարող է լինել նման սիրով ու ներդաշնակ ընտանիք։

–Պարոն Հակոբյան, չնկարահանվելու տարիները պետք է որ ֆինանսական խնդիրների տարիներ եղած լինեն։ Ինչպե՞ս եք այդ շրջանում հոգացել Ձեր ծախսերը։ Այլ աշխատանքով զբաղվե՞լ եք։

 

–Ես գրում եմ մանրապատումներ և բեմադրում իմ տաղանդավոր ընկերուհու` Մարգարիտա Խաչատրյանի հետ։ 2 շատ տաղանդավոր ամուսիններ` երգիչ Արմանն ու երգչուհի Յանան էլ մեզ հետ են։

 

Այդ 5 տարին ես գրել եմ, ես բեմադրել, ես իրենց հետ խաղացել, ես էլ տոմս վաճառել։ Դա շահութաբեր չէր, սակայն ապրելու միջոց էր։ Ես չեմ ամաչում արածս աշխատանքի համար, որովհետև ընտանիք եմ պահել, երեխաներս սոված չեն մնացել։

 

–Երկար տարիներ է` տեղափոխվել եք Երևան։ Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները։

 

–Տղաս աշխատում է Հանրայինում և սովորում Թատերականի Հեռուստառեժիսուրայի բաժնում, կարծում եմ` հետագայում կզբաղվի դրանով։ Աղջիկս մասնագիտությամբ հոգեբան է, սակայն չի աշխատում իր մասնագիտությամբ, Բժշկական համալսարանում է աշխատում։

 

–Վերջերս առողջական խնդիր եք ունեցել` սրտի վիրահատության եք ենթարկվել։ Հիմա ինչպե՞ս եք զգում Ձեզ։

 

–Հիմա լավ եմ։ Շնորհակալ եմ ինձ վիրահատող բժշկին` Վահան Կարենիչին, ամբողջ անձնակազմին, որովհետև մարդիկ փրկել են կյանքս։

–Ի՞նչ է փոխվում այն բանից հետո, երբ առողջական լուրջ խնդրի եք բախվում։

 

–Փոխվում է այն, որ վիրահատությունից հետո նայում էի պատուհաից դուրս ու ասում` վայ մարդիկ, մեքենաներ…

 

Ամբողջ կյանքս, որքան ինձ հիշում եմ, դժվարություններ եմ ունեցել ու անընդհատ ինձ հարց եմ տվել` ե՞րբ պետք է վերջանա այս ամենը, թե՞ սա է կյանքը, ինձ համար դժվար պետք է լինի։ Դժվարությունները հեշտ չեմ տանում, բայց դիմանում եմ։ Գուցե, առողջությունս է քայքայվում, բայց հաղթահարում եմ։

 

–Մարդիկ Ձեզ միշտ տեսնում են ծիծաղկոտ ու ուրախ դերերով։ Դուք ասոցացվում եք հումորի հետ։ Առօրյայում նո՞ւյնպես հումորը Ձեր անբաժանելի մասն է։

 

–Չի կարող նման բան լինել։ Ես զարմանում եմ այն դերասանների վրա, որոնք ինչպես էկրանին են, նույն կերպ կյանքում են։ Կերպարը ես խաղում եմ, իսկ կյանքում ես առանձին մարդ եմ։

 

Երջանիկ կլինեի, եթե լուրջ դերի առաջարկ ստանայի։


–Ի՞նչ դեր կուզեիք խաղալ։

 

–Կոնկրետ դեր չեմ նշի: Ուղղակի ուզում եմ որևէ տրագիկոմեդիայում խաղալ։