Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներում
uncategorized

Կանայք չեն կարողանում առավել բարձր պաշտոններ զբաղեցնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կանանց ներգրավվածությունը քաղաքական ու հասարակական գործընթացներում վերջին մի քանի տարիների ընթացքում մեծ փոփոխությունների չի ենթարկվել: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նկատում է՝ հիմնականում օրենսդրական փոփոխություններ ունենք:

«Այդ փոփոխություններն, իհարկե, երկար ժամանակահատվածում միգուցե կազդեն հանրային գիտակցության փոփոխության վրա, սակայն որակական փոփոխություն դեռևս չենք արձանագրում: Եվ դա ակնհայտ է հատկապես որոշում կայացնելու մակարդակում կանանց մասնակցության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում և պետական բարձր պաշտոններում նրանց ներգրավվածության կտրվածքով: Առաջընթաց կարելի է նկատել Ազգային ժողովում: 5–րդ գումարման Ազգային ժողովում մենք տեսնում էինք կանանց տասը տոկոսից պակաս ներգրավվածություն, իսկ այժմ ներգրավվածությունը 17% է: Դա կրկին կապված է օրենսդրական փոփոխությունների հետ՝ պարտադիր քվոտայի ներդրման պահանջի և այդ միջոցով կանանց ներգրավման հնարավորությամբ: Թեև ըստ օրենքի 20% մասնակցություն պետք է լինի, բայց ունենք 17%: Այսինքն՝ օրենքի պահանջը բավարարված չէ: Ինչ վերաբերում է հանրային գիտակցության փոփոխությանը, մենք դա ամենևին բավարար չենք համարում, որովհետև հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում մենք տեսնում ենք կանանց ներգրավվածության նվազում»,–ասաց Զառա Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս իրավիճակին նպաստել է նաև համայնքների խոշորացման գործընթացը:

«Եթե նախկինում փոքր համայնքներում հնարավոր էր ապահովել ակտիվ կանանց մրցակցային լինելը, ապա համայնքների խոշորացումից հետո ընկած ժամանակահատվածում կանայք արդեն մրցունակ չեն կարող լինել թե՛ ֆինանսական կարողությունների, թե՛ կապերի և թե՛ հնարավորությունների տեսանկյունից: Այդ ամենի հետևանքով նրանք ճանաչելի չեն լինում առավել մեծ համայնքներում: Արդյունքում ականատես ենք լինում կանանց ներգրավվածության նվազմանը: Կառավարությունում կանանց ներգրավվածության առումով ևս նվազում կա: Նախարարների շրջանում կանանց թիվը հետզհետե նվազում է, ինչը ևս անդրադառնում է կառավարման համակարգի վրա: Կարծում եմ՝ վերջին տարիների կտրվածքով անգամ հետընթաց կա»,– ընդգծեց իրավապաշտպանը:

Իսկ թե ո՞րն է այն կարևոր դերը, որ կինը կարող է ունենալ կառավարման համակարգում, Զ. Հովհաննիսյանը նշեց. «Առաջին չափանիշն այն է, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կանայք են: Եթե կանայք բավարար կրթություն, բավարար հմտություններ են ստանում, ինչո՞ւ չեն երևում որոշում կայացնողների մակարդակում և իրենց գիտելիքները չեն ներդնում: Սա նշանակում է, որ հասարակությունն ունի որոշակի կարծրատիպային խնդիրներ, որոնք սահմանափակում են կանանց ներգրավվածությունը: Սա չափանիշ ու ցուցանիշն է նրա, որ կանայք չեն կարողանում ներկայացված լինել առավել բարձր պաշտոններում»:

Զառա Հովհաննիսյանը նշեց, որ հարց է, թե հետագայում կանանց ներգրավվածությունն ինչ պատկեր կունենա, որովհետև քաղաքական կուսակցությունների վարչական մարմիններում կանայք բավականին քիչ են:

Մեր զրուցակցի խոսքով՝ կանանց ներգրավվածության առումով Շվեդիան լավագույն օրինակն է:

«Իրենց խորհրդարանում տղամարդկանց և կանանց գրեթե հավասար ներգրավվածություն կա: Ունենք սոցիալական պետության բավական լավ օրինակ՝ ամենավառ օրինակը հենց շվեդական մոդելն է: Մնացած երկրներում ևս կանանց ներգրավվածությունը բավարար չէ, դեռ չեն հասել Շվեդիայի մակարդակին: Այդուհանդերձ, տարբեր երկրների մակարդակով մենք տեսնում ենք կառավարման մոդելի բավականին լուրջ փոփոխություն հատկապես կանանց, երեխաների ու կրթության խնդիրների նկատմամբ: Իսկ Հայաստանում տարեցտարի տեսնում ենք կրթական համակարգի անկում և ուշադրության պակաս նշված ոլորտի նկատմամբ: Ամեն տարի տեսնում ենք բյուջետային կրճատումներ թե՛ կրթական, թե՛ սոցիալական ոլորտներում, բայց փոխարենը տեսնում ենք ավելացումներ պաշտպանության ոլորտում: Սա ոչ թե կանանց, այլ տղամարդկային տիպիկ մտածողության արդյունքն է: Կանայք ներգրավված են ավելի շատ թե՛ կրթության, թե՛ առողջապահության ոլորտներում: Նրանք կարող էին ավելի մեծ մասնակցություն ունենալ նշված ոլորտներում կատարվող փոփոխություններին»,– եզրափակեց Զ. Հովհաննիսյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում