Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026 Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s Support
uncategorized

Կանայք չեն կարողանում առավել բարձր պաշտոններ զբաղեցնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կանանց ներգրավվածությունը քաղաքական ու հասարակական գործընթացներում վերջին մի քանի տարիների ընթացքում մեծ փոփոխությունների չի ենթարկվել: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նկատում է՝ հիմնականում օրենսդրական փոփոխություններ ունենք:

«Այդ փոփոխություններն, իհարկե, երկար ժամանակահատվածում միգուցե կազդեն հանրային գիտակցության փոփոխության վրա, սակայն որակական փոփոխություն դեռևս չենք արձանագրում: Եվ դա ակնհայտ է հատկապես որոշում կայացնելու մակարդակում կանանց մասնակցության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում և պետական բարձր պաշտոններում նրանց ներգրավվածության կտրվածքով: Առաջընթաց կարելի է նկատել Ազգային ժողովում: 5–րդ գումարման Ազգային ժողովում մենք տեսնում էինք կանանց տասը տոկոսից պակաս ներգրավվածություն, իսկ այժմ ներգրավվածությունը 17% է: Դա կրկին կապված է օրենսդրական փոփոխությունների հետ՝ պարտադիր քվոտայի ներդրման պահանջի և այդ միջոցով կանանց ներգրավման հնարավորությամբ: Թեև ըստ օրենքի 20% մասնակցություն պետք է լինի, բայց ունենք 17%: Այսինքն՝ օրենքի պահանջը բավարարված չէ: Ինչ վերաբերում է հանրային գիտակցության փոփոխությանը, մենք դա ամենևին բավարար չենք համարում, որովհետև հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում մենք տեսնում ենք կանանց ներգրավվածության նվազում»,–ասաց Զառա Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս իրավիճակին նպաստել է նաև համայնքների խոշորացման գործընթացը:

«Եթե նախկինում փոքր համայնքներում հնարավոր էր ապահովել ակտիվ կանանց մրցակցային լինելը, ապա համայնքների խոշորացումից հետո ընկած ժամանակահատվածում կանայք արդեն մրցունակ չեն կարող լինել թե՛ ֆինանսական կարողությունների, թե՛ կապերի և թե՛ հնարավորությունների տեսանկյունից: Այդ ամենի հետևանքով նրանք ճանաչելի չեն լինում առավել մեծ համայնքներում: Արդյունքում ականատես ենք լինում կանանց ներգրավվածության նվազմանը: Կառավարությունում կանանց ներգրավվածության առումով ևս նվազում կա: Նախարարների շրջանում կանանց թիվը հետզհետե նվազում է, ինչը ևս անդրադառնում է կառավարման համակարգի վրա: Կարծում եմ՝ վերջին տարիների կտրվածքով անգամ հետընթաց կա»,– ընդգծեց իրավապաշտպանը:

Իսկ թե ո՞րն է այն կարևոր դերը, որ կինը կարող է ունենալ կառավարման համակարգում, Զ. Հովհաննիսյանը նշեց. «Առաջին չափանիշն այն է, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կանայք են: Եթե կանայք բավարար կրթություն, բավարար հմտություններ են ստանում, ինչո՞ւ չեն երևում որոշում կայացնողների մակարդակում և իրենց գիտելիքները չեն ներդնում: Սա նշանակում է, որ հասարակությունն ունի որոշակի կարծրատիպային խնդիրներ, որոնք սահմանափակում են կանանց ներգրավվածությունը: Սա չափանիշ ու ցուցանիշն է նրա, որ կանայք չեն կարողանում ներկայացված լինել առավել բարձր պաշտոններում»:

Զառա Հովհաննիսյանը նշեց, որ հարց է, թե հետագայում կանանց ներգրավվածությունն ինչ պատկեր կունենա, որովհետև քաղաքական կուսակցությունների վարչական մարմիններում կանայք բավականին քիչ են:

Մեր զրուցակցի խոսքով՝ կանանց ներգրավվածության առումով Շվեդիան լավագույն օրինակն է:

«Իրենց խորհրդարանում տղամարդկանց և կանանց գրեթե հավասար ներգրավվածություն կա: Ունենք սոցիալական պետության բավական լավ օրինակ՝ ամենավառ օրինակը հենց շվեդական մոդելն է: Մնացած երկրներում ևս կանանց ներգրավվածությունը բավարար չէ, դեռ չեն հասել Շվեդիայի մակարդակին: Այդուհանդերձ, տարբեր երկրների մակարդակով մենք տեսնում ենք կառավարման մոդելի բավականին լուրջ փոփոխություն հատկապես կանանց, երեխաների ու կրթության խնդիրների նկատմամբ: Իսկ Հայաստանում տարեցտարի տեսնում ենք կրթական համակարգի անկում և ուշադրության պակաս նշված ոլորտի նկատմամբ: Ամեն տարի տեսնում ենք բյուջետային կրճատումներ թե՛ կրթական, թե՛ սոցիալական ոլորտներում, բայց փոխարենը տեսնում ենք ավելացումներ պաշտպանության ոլորտում: Սա ոչ թե կանանց, այլ տղամարդկային տիպիկ մտածողության արդյունքն է: Կանայք ներգրավված են ավելի շատ թե՛ կրթության, թե՛ առողջապահության ոլորտներում: Նրանք կարող էին ավելի մեծ մասնակցություն ունենալ նշված ոլորտներում կատարվող փոփոխություններին»,– եզրափակեց Զ. Հովհաննիսյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում