Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ Պետրոսյան
Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ։
Առաջին անգամ արհեստական բանականությունով ստեղծված «Մինաս» անունով «փորձագետը» ամբողջությամբ լսել, վերլուծել և ամփոփել է ֆորումի առաջին օրվա քննարկումները։
Սա պարզապես տեխնոլոգիական նորարարություն չէ, այլ նոր մոտեցում է մասնագիտական գիտելիքի պահպանման, տեղեկատվության վերլուծության և բարդ քննարկումների համակարգման գործընթացին։
ԱԲ-ն նման մասշտաբի միջոցառման վերլուծության մեջ կիրառելու գաղափարի հեղինակն ու նախաձեռնողը ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյանն է։
«Մինաս»-ի մասնակցությունը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումին ևս մեկ քայլ է դեպի ապագա, որտեղ մարդկանց փորձն ու արհեստական բանականության հնարավորությունները լրացնում են միմյանց՝ ստեղծելով նոր արժեք։