Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն Մարուքյան Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան Դումիկյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին Արարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր Ավետիսյան«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ ԱսրյանԷլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը
Մշակույթ

«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը

2026 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի է ունեցել «Ատոմ՝ ապագայի էներգիա» խորագրով առաջին Ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը: «Փաստ» լրատվականի փոխանցմամբ՝ միջոցառումը կազմակերպվել էր «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և Impact Team 2050 միջազգային երիտասարդական խորհրդատվական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցել են ուսանողներ, երիտասարդ մասնագետներ և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ծրագիրը նվիրված էր Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարներին, դրա ռազմավարական դերին երկրի էներգետիկ անվտանգության, կայուն զարգացման ու ցածր ածխածնային ապագայի ապահովման գործում, ինչպես նաև ժամանակակից միջուկային տեխնոլոգիաների ներկայացմանը:

Միջոցառման առանցքային մասն էին կազմում ոլորտի առաջատար փորձագետների ելույթները: Էներգետիկ ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արա Մարջանյանը հանդես է եկել «Ատոմային էներգետիկայի հեռանկարները Հայաստանում» զեկույցով: Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՈՒ Երևանի մասնաճյուղի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հումանիտար գիտություններ» ամբիոնի վարիչ Կարինե Խիզանցյանցը ներկայացրել է «Ատոմային էներգետիկան որպես անածխածին ապագայի հիմք. ինչու է անհնար հասնել կլիմայական չեզոքության առանց ԱԷԿ-ի» թեմայով դասախոսությունը: Ատոմային էներգետիկայի ոլորտի բազմամյա փորձառու մասնագետ, Հայկական ԱԷԿ-ի նախկին տնօրեն Սուրեն Ազատյանը մասնակիցներին պատմել է Մեծամորի ատոմակայանի պատմության, զարգացման հիմնական փուլերի, շահագործման առանձնահատկությունների և Հայաստանի էներգահամակարգում դրա ունեցած առանցքային դերի մասին:

Փորձագիտական քննարկումներից հետո մասնակիցներն իրենց ստացած գիտելիքները ստուգել են Kahoot ինտերակտիվ խաղ-վիկտորինայի միջոցով: Ծրագրի առանձին հատված նվիրված էր միջազգային կրթական և ոլորտային նախագծերին երիտասարդության մասնակցությանը, որի շրջանակում երիտասարդ ակտիվիստները կիսվել են «Ռոսատոմի» նախաձեռնություններին մասնակցելու իրենց փորձով և ներկայացրել մասնագիտական աճի ու միջազգային համագործակցության ընձեռնվող հնարավորությունները: Impact Team 2050 խորհրդի գործունեությունը ներկայացրել է մենթոր Գագիկ Հարությունյանը: Նա ընդգծել է, որ աշխարհի տարբեր երկրներից 13 ներկայացուցիչ միավորող այս խորհուրդը զբաղվում է ատոմային օրակարգում երիտասարդների ներգրավմամբ և նոր սերնդի մասնագետների պատրաստման հարցերով: Գագիկ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը մտնում է աշխարհի այն 31 երկրների թվի մեջ, որոնք շահագործում են ատոմակայաններ, և չափազանց կարևոր է, որ նոր սերունդը հասկանա միջուկային էներգետիկայի դերը երկրի անվտանգության ու անկախության ապահովման գործում: «Ատոմ՝ ապագայի էներգիա» երկխոսությունը արդյունավետ հարթակ դարձավ երիտասարդների, փորձագետների և ակադեմիական համայնքի միջև անմիջական շփման և Հայաստանի ատոմային ոլորտի ապագայի շուրջ քննարկումների համար: