Միասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը միասնական ժամերգություն է անցկացնելու Ծաղկահովիտ համայնքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Արագածոտնի թեմից նշում են․
«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Ծաղկահովիտ համայնքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
Հայցում ենք մեր հավատավոր զավակաց աղոթական ներկայությունը, աղոթելու՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար»։
Հետևեք մեզ՝ այստեղ