Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ Հայաստան«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Մասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժովՅուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԵրկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանԱնկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարել«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացիՀրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա Մշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Մենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՖլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՆարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտՍիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Խոստովանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը հետ չէին քաշվում․ Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Երբ աշխարհիկ իշխանությունն անցնում է հոգևոր սահմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետության և Եկեղեցու հարաբերությունները երբեք չեն եղել պարզ, բայց կան պահեր, երբ այդ բարդությունը վերածվում է փակուղու։ Այդպիսի պահերին սկսում են հնչել «բարեփոխման» կոչեր, որոնք հաճախ ուղղված են ոչ թե մարդու ներքին փոխակերպմանը, այլ խղճի վերահսկմանը։ Երբ իշխանությունը փորձում է կարգավորել այն, ինչն իր բնույթով կարգավորման ենթակա չէ, առաջանում է վտանգավոր շփոթ՝ օրենքի և խղճի, կառավարման և վկայության, ուժի և ճշմարտության միջև։ Ըստ էության, կա մի սահման, որի խախտումը պատմության ընթացքում միշտ հանգեցրել է ոչ թե առաջընթացի, այլ հոգևոր և պետական ճգնաժամի։

Այսօր շատերի համար Հայ առաքելական եկեղեցին դարձել է ոչ միայն հոգևոր հաստատություն, այլև հանրային ու քաղաքական քննարկման թեմա։ Կիրառվում են հասկացություններ, խոսակցություններ և նախաձեռնություններ, որոնք հաճախ նպատակ ունեն «բարեփոխել» Եկեղեցին՝ իբր հանուն արդիականացման կամ արդյունավետության, բայց խորքային հարցերը թողնում անպատասխան։ Ինչպես տարբերակել իրական փոփոխությունը ձևականությունից, և ինչու իշխանությունը երբեմն փորձում է փոխել այն, ինչը փոխել հնարավոր չէ, ինչը ամբողջությամբ էութաբանական խնդիր է։ Այս առումով այսօր կարևոր է մտորել ոչ միայն ներկայի, այլև պատմության լույսի ներքո։ Այն ցույց է տալիս, թե ինչպես դարերի ընթացքում Եկեղեցին պահել է ազգային ինքնությունը, խղճի ու բարոյականության չափանիշը, երբ պետությունը բացակայում էր, և ինչ է նշանակում այժմ՝ ունենալով և՛ պետություն, և՛ Եկեղեցի, ճիշտ սահմանել նրանց փոխհարաբերությունը։ Այստեղ խոսքը փարիսեցիների խորհրդանիշի մասին է՝ նրանց, ովքեր կառչում են ձևից ու կանոններից, բայց չեն ցանկանում փոխվել ներքին ճշմարտության և հոգևոր չափանիշներով:

Հարցը ճիշտ ընկալելու համար նախ պետք է մեկ բան հստակեցնել. «փարիսեցի» բառը այստեղ կրոնական խորհրդանիշ է։ Ավետարանում փարիսեցին այն մարդն է, ով կառչում է ձևից, կանոնից և վերահսկումից, բայց խուսափում է ներքին փոխակերպումից։ Այդ նույն տրամաբանությունն է գործում նաև մեր օրերում, երբ առաջ է գալիս Եկեղեցին «վերևից» բարեփոխելու ձգտումը՝ իբր հանուն արդիականացման, թափանցիկության կամ արդյունավետության։ Խնդիրը բառերը չեն, այլ մտածողությունը։

Ժամանակակից իշխանական գիտակցությունը հակված է ամեն ինչ վերածելու կառավարելի համակարգի։ Այն, ինչ ազդեցություն ունի հասարակության վրա, իշխանական տրամաբանությամբ պետք է կարգավորվի, համապատասխանեցվի օրակարգին, մտնի վերահսկողության դաշտ։ Այդտեղից էլ Եկեղեցին այլևս չի ընկալվում որպես արժեքային, հոգևոր քրիստոնեական մարմին, այլ որպես մեծ ինստիտուտ՝ պատմական հեղինակությամբ, նյութական ռեսուրսներով և հասարակական վստահությամբ։ Իսկ ազդեցիկ ինստիտուտը, ըստ այդ մտածողության, չի կարող լինել ինքնուրույն։ Սակայն հենց այստեղ է բախման արմատը. Եկեղեցին իր էությամբ կառավարչական մարմին չէ, այլ վկայություն է։ Նա առաջ չի տանում ծրագրեր, այլ հիշեցնում է չափանիշներ։ Եվ այդ չափանիշները կառավարելի չեն։

Փարիսեցու հիմնական սխալն այն է, որ նա համոզված է՝ բարեփոխումը հնարավոր է առանց ապաշխարության։ Քրիստոնեական փորձը դարերով հակառակն է ասում. Եկեղեցին փոխվում է ոչ թե հանձնաժողովներով և կարգավորիչ փաթեթներով, այլ սրբության, խոնարհության, զոհաբերության միջոցով։ Փարիսեցիական մոտեցումը միշտ նույնն է. ոչ թե մարդը փոխվի, այլ կառուցվածքը շտկվի։ Ոչ թե ներքին կյանքը մաքրվի, այլ արտաքին ձևը վերանայվի։ Արդյունքում ստացվում է կարգապահություն՝ առանց խորության և բովանդակության, լեզու՝ առանց լռության։

Եկեղեցին շատերի համար անհարմար է հենց այն պատճառով, որ պահում է բարոյական չափանիշ, որը հնարավոր չէ ամբողջությամբ քաղաքականացնել։

Նա չի խոսում միայն արդյունավետության, մեծամասնության կամ հաջողության լեզվով։ Նա հիշեցնում է մեղքի, խղճի, սահմանափակության, պատասխանատվության մասին։ Իսկ այդ հիշեցումը միշտ խանգարում է ցանկացած իշխանության, որը ցանկանում է լինել ինքնաբավ։ Երբ չափանիշը խանգարում է, առաջանում է գայթակղություն այն նսեմացնելու, ձևափոխելու կամ ներկայացնելու որպես հնացած։ 

Սրան միանում է ևս մեկ կարևոր շերտ՝ հեղինակության խնդիրը։ Հայ առաքելական եկեղեցին դարերով ունեցել է հեղինակություն, որը չի բխել պետական ուժից։ Դա հազվագյուտ երևույթ է պատմության մեջ։ Այն ժամանակ, երբ պետականությունը կորսված էր, Եկեղեցին դարձավ ոչ միայն աղոթքի վայր, այլև լեզու, օրենք, դպրոց, պատմական հիշողություն և ազգային ինքնություն։ Այդ փորձը Եկեղեցու ներսում պահվել է ոչ թե որպես իշխանասիրություն, այլ որպես ծանր պատասխանատվության հիշողություն։ Երբ այսօր արդեն կա պետություն, բայց փորձ է արվում Եկեղեցին ենթարկել նույն օրինաչափություններին, որպես ցանկացած վարչական կառույց, ապա անտեսվում է այդ փորձը և սեփական արմատը։

Պետք է ազնիվ լինել նաև այս հարցում. ըստ փարիսեցու, Եկեղեցու ներսում կան խնդիրներ։ Սակայն այստեղ է փարիսեցու ամենամեծ մոլորությունը. ըստ էության, իշխանությունը ակամայից իրեն դնում է այն տեղը, որը պատկանում է միայն Աստծուն։ Այդ առումով վառ վկայություններից մեկն է Բյուզանդիայի կայսր Թեոդոսիոս Առաջինի և Միլանի եպիսկոպոս Ամբրոսիոսի պատմական օրինակը։ Թեոդոսիոսը, գործադրելով իր պետական ու ռազմական իշխանությունը, ընդունել էր որոշումներ, որոնք անցնում էին արդարության և խղճի սահմանները։ Ամբրոսիոսը՝ ոչ որպես քաղաքական հակառակորդ, այլ որպես Եկեղեցու հայրական հեղինակություն, դիմեց կայսրին և հիշեցրեց նրան, որ իշխանությունը չի վերացնում պատասխանատվությունը Աստծո առաջ։ Նրա խոսքը հիմնված էր ոչ թե ուժի կամ սպառնալիքի, այլ խղճի և հոգևոր չափանիշի վրա։ Արդյունքում Թեոդոսիոսը զսպեց իր իշխանական կամքը, ընդունեց խղճի սահմանները և այդ կերպ ձևավորվեց պետության և Եկեղեցու փոխհարաբերության օրինակելի դրվագ, որտեղ իշխանության ուժը ենթարկվեց բարոյական չափանիշին։ Բերված օրինակը հայտնի է գրեթե մեր բոլոր քահանաներին: Այս պատմական փորձը վկայում է, որ նույնիսկ ամենահզոր իշխանությունը կարող է և պետք է սահմանափակվի ոչ միայն օրենքով կամ վարչական մեթոդներով, այլ նախ և առաջ ներքին բարոյական չափանիշով, որը ձևավորվում է խղճի և հավատքի միջոցով։

Խորհրդային շրջանում պետությունը փորձեց զսպել և պարբերաբար խոչընդոտել Եկեղեցու կյանքը՝ վերահսկելով կամ սահմանափակելով կրոնական հաստատությունները։ Սակայն Եկեղեցին նույնիսկ նյութական ու գործնական սահմանափակումների ներքո չկորցրեց իր հոգևոր ինքնությունը։ Նրա աղոթքը, վկայությունը և հավատքի զորությունը շարունակեցին մնալ անխաթար, թեև հասարակության վստահությունն ու ազատ արտահայտության հնարավորությունը զգալիորեն սաստկացան։ Այս փորձը հստակ ցուցադրում է մի սկզբունք՝ ցանկացած իշխանության սահմանափակում կամ վերահսկողություն երբեք չի կարող փոխարինել մարդու ներքին խղճի, սրբության և կենդանի հավատքի հենարանին: Այստեղից է բխում առանցքային տարբերակումը. երբ ժողովուրդն ուներ Եկեղեցի առանց պետության, Եկեղեցին պահեց պետականության գաղափարը։ Իսկ երբ ժողովուրդը ունի և՛ պետություն, և՛ Եկեղեցի, պետությունը պարտավոր է առնվազն... չոչնչացնել Եկեղեցին։ Միևնույն ժամանակ Եկեղեցին չի կարող և չպետք է փոխարինի պետությանը։ Բայց նա պարտավոր է սահմանափակել նրան՝ ոչ թե իշխելով, այլ հիշեցնելով։ Հիշեցնելով, որ իշխանությունը վերջնական չէ, ուժը բացարձակ չէ, և մեծամասնությունը միշտ չէ, որ ճշմարիտ է։ Երբ Եկեղեցին լռում է այս կետում, դա խաղաղություն չէ, այլ բացթողում։ Փարիսեցու և Եկեղեցու հարաբերությունը չի կարող լինել «բարեփոխիչ–բարեփոխվող»։ Եկեղեցին հնարավոր չէ փոխել հրամաններով, ինչպես որ մարդը չի կարող փոխվել վարչական հանձնաժողովի որոշմամբ։ Եթե իշխանությունն իսկապես ցանկանում է բարեփոխում, միակ օրինական ճանապարհը միշտ նույնն է եղել՝ սկսել իրենից, իր լեզվից, իր վարքից, իր օրինակից։

Եկեղեցու ներքին կարգը կարող է նորոգվել միայն այն ժամանակ, երբ քննադատությունը ծնվում է ոչ թե իշխանական դիրքից, այլ ապաշխարող խղճից, կենդանի հավատքից և անձնական պատասխանատվությունից՝ Աստծո և Եկեղեցու առջև։ Եվ այստեղ է ամբողջ պատմության հանգույցը. փարիսեցիները փորձում են բարեփոխել Եկեղեցին, որովհետև իրենք չեն ուզում փոխվել Եկեղեցու չափանիշով։ Երբ մարդը չի կարող բարձրանալ ճշմարտության մակարդակին, նա միշտ փորձում է իջեցնել ճշմարտությունը իր մակարդակին։ Սա մարդկության ամենահին ու ամենակրկնվող պատմություններից մեկն է։

Փարիսեցիների և Եկեղեցու ճիշտ փոխհարաբերությունն այն է, երբ պետությունը չի փորձում Եկեղեցուց վերցնել խիղճը, իսկ Եկեղեցին չի փորձում պետությունից վերցնել իշխանությունը։ Բայց Եկեղեցին պարտավոր է հիշեցնել պետությանը մի պարզ ճշմարտություն՝ իշխանությունն առանց խղճի վերջում դառնում է բռնություն, նույնիսկ եթե այն ընտրովի է։

Ուստի կարելի է վկայել, որ այն իշխանությունը, որը փորձում է իր կամքը պարտադրել խղճին, վերջիվերջո հեռանում է արդարությունից և սկսում է իշխել ոչ թե ճշմարտությամբ, այլ ուժով։ Իսկ այն հասարակությունը, որը մոռանում է ներքին բարոյական չափանիշը՝ դրոշմված մարդու հոգում Աստծո պատկերով, կորցնում է և՛ իշխանության իմաստը, և՛ սեփական հոգևոր ճանապարհի ուղղությունը։ Փարիսեցիները փորձում են փոխել ձևը, իսկ Եկեղեցին փոխում է մարդուն։ Իսկ նա, ով ցանկանում է հզոր, կայուն և արդար պետություն, պետք է գիտակցի մի պարզ ճշմարտություն. իշխանությունն ուժ ունի միայն այն դեպքում, երբ հենված է խղճի վրա։ Այս խոսքերը ուղղված չեն Եկեղեցուն դատելու համար, այլ նրա հետ համբերությամբ խոսելու։ Ով հավատում է, գիտի, որ Եկեղեցին չի ապրում ուժով, այլ աղոթքով, ծառայությամբ և անձնական պատասխանատվությամբ։ Իսկ ով իշխանության մեջ է, պետք է հիշի, որ խիղճը չի կառավարվում օրենքով, այլ պահպանվում է խոնարհությամբ։ Միայն այդ դեպքում կարող են պետությունը և Եկեղեցին միասին ծառայել մարդուն՝ առանց միմյանց աշխարհիկ և հոգևոր էությունը խաթարելու։

Ամփոփելով՝ նշեմ, որ պետությունը չի կարող վերցնել Եկեղեցուց խղճի դերը՝ առանց կորցնելու իր բարոյական հենարանը։ Իսկ Եկեղեցին չի կարող վերցնել պետությունից իշխանությունը՝ առանց կորցնելու իր վկայության ուժը։ Բայց Եկեղեցին պարտավոր է հիշեցնել պետությանը, իսկ պետությունը՝ լսել, որ իշխանությունը վերջնական չափանիշ չէ, իսկ ուժն ինքնանպատակ չէ։ Ըստ էության, Եկեղեցին, որպես կառույց, չի մեղադրում պետությանը որպես իշխանություն։ Այն հարցը տեղափոխում է մեկ այլ հարթություն՝ խղճի, պատասխանատվության և չափանիշների հարթություն։ Այստեղ պետությունն ու Եկեղեցին այլևս հակառակորդ չեն, այլ տարբեր գործառույթներ ունեցող մարմիններ, որոնց անկախ գործունեությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է իր սահմանը։ Քանի դեռ Եկեղեցին հիշեցնում է խղճի սահմանը, և պետությունը ընդունում է այդ սահմանը, հասարակությունն ունի ապագա ոչ միայն պատմական, այլ նաև հոգևոր իմաստով։ Օրենքը չի կարող փոխարինել խղճին, իսկ իշխանությունը՝ բարոյական չափանիշին։ Հետևաբար ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջին և անհրաժեշտ քայլը այն գիտակցումն է, որ պետությունը, լինելով աշխարհիկ իշխանություն, չի կարող և չպետք է տնօրինի հոգևոր չափանիշը։ Ոչ թե որովհետև այն թույլ է, այլ որովհետև այդ չափանիշը իր բնույթով չի ենթարկվում վարչական կառավարման։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում