Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Բաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԵկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանՃակատագրական հայտարարությունԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանԱրամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Մայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԵվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Այս իշխանությունը 8 տարի կռվում է մեր եկեղեցու դեմ, Ուժեղ Հայաստանում դա չի լինելու․ Ավետիք Չալաբյան Քամին և արևը պատմության մեջ առաջին անգամ շրջանցել են գազին Օրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումըԵրբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ հարգալից աշխատանքային հարաբերություններ ինձ պիտակավորում են որպես ռուսամետի. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Փաշինյանը հանրային միջոցները չարաշահում է անձնական նպատակներով

Մինչ ընդդիմադիր դաշտում չեն դադարում իրար ուտելու գործողությունները, միմյանց գոտկատեղից ներքև հարված հասցնելու քայլերը, Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ակտիվորեն նախապատրաստում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ դրա համար օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները։

Այդ թվում՝ չարաշահելով նաև պետական միջոցներով սնվող հանրային լրատվամիջոցների եթերը։ Արդեն մի քանի անգամ Հանրային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» քննարկումը։ Ընդ որում, երեկ ամբողջությամբ հեռարձակվել է մեկ ժամից ավելի տեղի ունեցած քննարկումը, որի ընթացքում ելույթ են ունեցել միայն Աննա Հակոբյանն ու նրա ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ներկայացրել է իր «Իրական Հայաստանի» կոնցեպտը։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռարձակվում է հարկատուների գումարներով, միայն 2025 թվականի համար Հանրայինին 6 մլրդ 578 մլն դրամ են փոխանցել իբր հանրության շահերը սպասարկելու համար։ Հանրայինը միշտ էլ եղել է օրվա իշխանությունների վերահսկողության ներքո, բայց Նիկոլ Փաշինյանի օրոք այդ հեռուստաընկերությունը ընդհանրապես դուրս է եկել հանրության վերահսկողությունից։

Քաղաքական հաղորդումները վերածվել են Փաշինյանի իշխանության համար շոուի, հատուկենտ հրավիրյալ ընդդիմադիր գործիչների հետ հարցազրույցներն էլ ավարտվում են սկանդալներով։

Այժմ էլ Հանրային հեռուստաընկերությունը լիովին անվճար հիմունքներով եթեր է հեռարձակում քարոզչական մի հաղորդում։ Ըստ փորձագետների, սա պետական բյուջեի հնարավորությունների օգտագործում է՝ հօգուտ իշխող ուժի։ Եթե Հանրայինը եթեր հեռարձակեր, բացի Փաշինյանից, նաև այլ ընդդիմադիր ուժերի միջոցառումները, դեռ մի կերպ կարելի կլիներ կուլ տալ այս անհեթեթությունը, բայց այն, ինչ փաշինյանական իշխանությունը անում է Հանրային հեռուստաընկերության գլխին, որևէ կերպ չի տեղավորվում «ժողովրդավարության բաստիոնի» մասին պատկերացումներում։ Ուստի, կարելի էր Հանրային հեռուստաընկերությունը անվանափոխել «Նիկոլ Փաշինյանի անձնական TV»-ի։ Դե իսկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անգամ հարկ չի համարի մի ֆսսոց հանել այս կապակցությամբ։

Մարիա Դավոյան