Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինչո՞ւ չի գործում եկամտահարկի վերադարձի համակարգը Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կհնչի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիանԶՊՄԿ-ն, որպես պատասխանատու հանքարդյունաբերական ընկերություն, իրականացնում է բնապահպանական մի շարք նախագծերՄենք հիշում ենք․ մենք հայրենիք ենք կորցրել․ նզովվեն Հայոց ցեղասպանությունն ուրացողներն ու մոռացողները. ՀայաՔվեՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Սահմանադրության փոփոխությանը Ավանեսյանն ազատվում է Արսեն Թորոսյանի կադրերից Տնտեսությունն անկում է ապրում, աղքատության մակարդակը գնալով խորանում է , թանկացումները «շնչելու տեղ» չեն թողնում․ Նաիրի ՍարգսյանԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը Պետծառայողներին պարտադրում են հայտարարագրեր ներկայացնել Հայրենիքի պաշտպանությունից փախած պետական դավաճաննե՛ր, մնացե՛ք ձեր պադվալներում և ձեր կանանց յուբկաների տակ ու․․․Խաչիկ Ասրյան Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնել Երկրի ղեկավարը պետք է կիրթ լինի, ոչ թե սրա պես անգրագետ. քաղաքացիԱրբանյակները նկարել են այն, թե ինչպես է Չինաստանը կառուցում «Մեծ արևային պատ»–ը Այն մասին, թե ինչ է սպասում սեփական ժողովրդի վստահությունը վատնած և նրան կորստյան տանող ղեկավարին. Ավետիք ՉալաբյանՀայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ» Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ» Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ» Կոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհը Աշխարհաքաղաքական փոթորիկը մի կողմ թողած՝ Նիկոլն արդեն սկսել է քարոզարշավը․ Արմեն Հովասափյան«Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ» «Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ» Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ» Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել. «Փաստ» Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ» Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են. «Փաստ» Մեր մեծ հաղթանակները դեռ առջևում են․ Գագիկ ԾառուկյանԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավոր Նիժնի Նովգորոդում ավելի քան 30 միգրանտներ տարվել են զինկոմիսարիատներ. մանրամասներ Կանանց հավաքականի բոլոր ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունումՀՀ-ն չի կարողանում ո´չ արտահանել, ո´չ ներմուծել. Հրայր Կամենդատյան Սոչիից մեկնող չվերթի ժամանակ կինը կոշիկով ծեծել է ուղևորին. ի՞նչ է կատարվել (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչն է եղել 16-ամյա տղային կյանքից զրկելու պատճառը․ ներքին գրագրություն՝ «Բոշի մայլայում», վենդետայի վտանգ կա Հոկեյը վերադառնում է Հայաստան․ Fastex-ը և Yohealth-ը առաջնության գլխավոր հովանավորներն են Մեծ հարգանքով ընդունեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը՝ «Անմահ գունդ» ֆորումի շրջանակներում. Մհեր ԱվետիսյանԵվրոպայում առկա է ատոմակայանների փակման ռիսկ 2018-ը հմտորեն մտածված պատրանք էր, որով մեզնից խլվեց մեր ինքնիշխանությունը. Դավիթ Սարգսյան «Գռզո»-ի ջղաձգումների իրական պատճառը Փաշինյանը կատարում է Ադրբեջանի նոր պահանջը. ինչպե՞ս լուծարել Մինսկի խումբը Այո’, այսպիսի հեղափոխական գնաճ դեռ չէր եղել. Նաիրի Սարգսյան«Ունենք իշխանություն, որը մասնակցել է ցեղասպանական գործողություններին արցախահայության դեմ և այսօր բացահայտ ժխտում է 1915-1922 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը» Հայաստանն այսօր, առավել քան երբևէ, ունի հաղթանակների կարիք. Հրաչյա Ռոստոմյան «Եվրասիա» գործնականում․ նախաձեռնություններ, որոնք փոխում են աշխարհը Մեծ ոգևորությամբ և խորին հարգանքով ընդունեցի Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ նվիրված «Անմահ գունդ» միջազգային ֆորումին. Մհեր Ավետիսյան16-ամյա տղային կյանքից զրկելու դեպքով կա ձերբակալված․ ով է նա Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում Մեր պարտքն է միշտ հիշել և վարձահատույց լինել այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը դրեցին մեր ազատ ու անկախ հայրենիքի հենքում. Գագիկ Ծառուկյան «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին. Ավետիք ՉալաբյանՎերջին տարիներին Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը դարձել է առավել գրավիչ կրթական և ճանաչողական այցերի համարԵրևանում թալանել են «Chevrolet Volt», տուժածին պատճառվել է 1,5 միլիոն դրամի վնաս. Shamshyan
Քաղաքականություն

«Համահայկական ճակատը» պայքարելու է հայոց պետականության ամրապնդման համար

Երևանում օրերս կայացավ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցությունը պատրաստվում է քաղաքական ակտիվություն ցուցաբերել՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը կուսակցության առանցքային ուղենիշներից մեկն է: Այս մասին գրում է Площадь Республики/Հանրապետության հրապարակ տելեգրամ ալիքը։

Ըստ ալիքի` կուսակցության համահիմնադիր Արսեն Վարդանյանը համագումարին հայտարարել է, որ իրենք ոչ մի շարժման մաս չեն կազմում՝ աջակցում են Բագրատ Սրբազանի շարժմանը, սակայն կուսակցության վարչապետի թեկնածուն միանշանակ Արշակ Կարապետյանն է: Վարդանյանը շեշտեց, որ միայն Արշակ Կարապետյանը կարող է դուրս բերել ՀՀ-ն այս ծանր վիճակից: Նրա խոսքով, կուսակցության կորիզը կազմում են գործող և նախկին սպաներ՝ ուժայիններ:

Կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը կարևոր շեշտադրումներ արեց՝ կապված ՀՀ ներքաղաքական իրավիճակի և արտաքին քաղաքականության հետ, առկա մարտահրավերների և կուսակցության հետագա ծրագրերի ու ռազմավարության:

Կարապետյանը նշել է, որ կուսակցության նպատակը՝ հայոց պետականության պահպանումն է և զարգացումը: Ըստ նրա, Փաշինյանի քայլերը հանգեցրել են «ռազմավարական տուպիկի», որի մեջ հայտնվել է Հայաստանը:

«Ռազմական ոլորտում Ռուսաստանից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներից հեռու մնալը երկիրը մենակ է թողնում արտաքին սպառնալիքի առջև։ Եթե կանխարգելիչ միջոցներ չձեռնարկվեն, ապա մոտ ժամանակներս մեր երկիրը կարող է զրկվել Սյունիքի մարզից և ներքաշվել տարածաշրջանային հակամարտության մեջ՝ գրեթե չունենալով հաղթանակի շանսեր առանց իրական պատմական Դաշնակիցների օգնության»,-նշել է նա:

Կարապետյանի ուղերձը կայանում է նրանում, որ Փաշինյանն ու թիմը կազմաքանդելով 30 տարի կառուցված ՀՀ-ի ռազմա-քաղաքական անվտանգության համակարգը՝ կտրելով ՀՀ-ին Մոսկվայից չեն առաջարկում այլընտրանք, որը լիարժեք կապահովի ՀՀ-ի ու հայ ազգի անվտանգությունը: Փաշինյանը վարում է դիլետանտ արտաքին քաղաքականություն կամ «ռուսական ռուլետկա» է խաղում հայոց պետականության հետ: Իսկ Սյունիքի կորուստը՝ հայոց պետականության վախճանի սկիզբն է ազդարարելու:

«Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձրացնել դաշնակցային մակարդակի, հետևողականորեն մասնակցել համատեղ տնտեսական և ռազմաքաղաքական ինտեգրացիոն գործընթացներին: Կառուցել փոխշահավետ ռազմավարական երկխոսություն Իրանի հետ։ Հանդես գալ Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի կազմով Հարավային ռազմական դաշինք ստեղծելու սեփական նախաձեռնությամբ»,-ընդգծել է Կարապետյանը:

Հարավային ռազմական դաշինքի գաղափարը նոր է՝ ՀՀ ներքաղաքական դաշտում ոչ մի քաղաքական ուժ դեռևս հանդես չէր եկել ՌԴ-ՀՀ-Իրան՝ ռազմա-քաղաքական կոալիցիա ձևավորելու գաղափարով՝ սա հստակ մեսիջ է Մոսկվային և Թեհրանին, որ «Համահայկական ճակատ» կուսակցության համար ՌԴ-ն և Իրանը՝ համարվում են հիմնական, կարևորագույն ռազմավարական դաշնակիցներ և ՀՀ-ի անվտանգությունը փոխկապակցված է այդ տերությունների հետ:

Դրան զուգահեռ, կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ազգային, ավանդական արժեքներին և կարևորում է Հայ Առաքելական եկեղեցու դերը:

««Համահայկական ճակատ» շարժումը և կուսակցությունը հանդես է գալիս ավանդական արժեքների և բարոյական նորմերի պահպանման, ավանդական ինստիտուտների՝ ընտանիքի, սովորույթների և Հայ առաքելական եկեղեցու, հայկական ինքնության, լեզվի և մշակույթի վրա հիմնվելու, իրավունքի և օրենքի գերակայության, ձեռնարկատիրության և մասնավոր բիզնեսի բոլոր հնարավոր աջակցությամբ տնտեսության կարգավորման գործում պետության դերի ամրապնդման օգտին»,-նշել է կուսակցության առաջնորդը:

ՔՊ-ականները փորձում են հարվածել հայկական ազգային կոդին՝ պատմություն, լեզու, ազգային արժեքներ, Հայ առաքելական եկեղեցի, իսկ «Համահայկական ճակատը» պատրաստ է կանգնել այդ արժեքների պաշտպանության դիրքերում:

Այսպիսով, ՀՀ ներքաղաքական դաշտում ձևավորվել է պահպանողական, ազգային արժեքները կրող՝ պետականամետ, հստակ արտաքին քաղաքական ուղենիշներով՝ հայոց պետականության ու բանակի հզորացման «ճանապարհային քարտեզ» ներկայացնող քաղաքական ուժ, որի համար Փաշինյանի հեռացումն առաջնահերթություն է: