Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երգ, պար, զարդարված սեղաններ. «Մուրզիլկա» մանկապարտեզում մեծ շուքով նշվեց Սուրբ Զատիկը (լուսանկարներ, տեսանյութ) Ինչո՞ւ չի գործում եկամտահարկի վերադարձի համակարգը Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կհնչի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիանԶՊՄԿ-ն, որպես պատասխանատու հանքարդյունաբերական ընկերություն, իրականացնում է բնապահպանական մի շարք նախագծերՄենք հիշում ենք․ մենք հայրենիք ենք կորցրել․ նզովվեն Հայոց ցեղասպանությունն ուրացողներն ու մոռացողները. ՀայաՔվեՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Սահմանադրության փոփոխությանը Ավանեսյանն ազատվում է Արսեն Թորոսյանի կադրերից Տնտեսությունն անկում է ապրում, աղքատության մակարդակը գնալով խորանում է , թանկացումները «շնչելու տեղ» չեն թողնում․ Նաիրի ՍարգսյանԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը Պետծառայողներին պարտադրում են հայտարարագրեր ներկայացնել Հայրենիքի պաշտպանությունից փախած պետական դավաճաննե՛ր, մնացե՛ք ձեր պադվալներում և ձեր կանանց յուբկաների տակ ու․․․Խաչիկ Ասրյան Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնել Երկրի ղեկավարը պետք է կիրթ լինի, ոչ թե սրա պես անգրագետ. քաղաքացիԱրբանյակները նկարել են այն, թե ինչպես է Չինաստանը կառուցում «Մեծ արևային պատ»–ը Այն մասին, թե ինչ է սպասում սեփական ժողովրդի վստահությունը վատնած և նրան կորստյան տանող ղեկավարին. Ավետիք ՉալաբյանՀայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ» Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ» Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ» Կոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհը Աշխարհաքաղաքական փոթորիկը մի կողմ թողած՝ Նիկոլն արդեն սկսել է քարոզարշավը․ Արմեն Հովասափյան«Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ» «Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ» Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ» Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել. «Փաստ» Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ» Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են. «Փաստ» Մեր մեծ հաղթանակները դեռ առջևում են․ Գագիկ ԾառուկյանԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավոր Նիժնի Նովգորոդում ավելի քան 30 միգրանտներ տարվել են զինկոմիսարիատներ. մանրամասներ Կանանց հավաքականի բոլոր ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունումՀՀ-ն չի կարողանում ո´չ արտահանել, ո´չ ներմուծել. Հրայր Կամենդատյան Սոչիից մեկնող չվերթի ժամանակ կինը կոշիկով ծեծել է ուղևորին. ի՞նչ է կատարվել (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչն է եղել 16-ամյա տղային կյանքից զրկելու պատճառը․ ներքին գրագրություն՝ «Բոշի մայլայում», վենդետայի վտանգ կա Հոկեյը վերադառնում է Հայաստան․ Fastex-ը և Yohealth-ը առաջնության գլխավոր հովանավորներն են Մեծ հարգանքով ընդունեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը՝ «Անմահ գունդ» ֆորումի շրջանակներում. Մհեր ԱվետիսյանԵվրոպայում առկա է ատոմակայանների փակման ռիսկ 2018-ը հմտորեն մտածված պատրանք էր, որով մեզնից խլվեց մեր ինքնիշխանությունը. Դավիթ Սարգսյան «Գռզո»-ի ջղաձգումների իրական պատճառը Փաշինյանը կատարում է Ադրբեջանի նոր պահանջը. ինչպե՞ս լուծարել Մինսկի խումբը Այո’, այսպիսի հեղափոխական գնաճ դեռ չէր եղել. Նաիրի Սարգսյան«Ունենք իշխանություն, որը մասնակցել է ցեղասպանական գործողություններին արցախահայության դեմ և այսօր բացահայտ ժխտում է 1915-1922 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը» Հայաստանն այսօր, առավել քան երբևէ, ունի հաղթանակների կարիք. Հրաչյա Ռոստոմյան «Եվրասիա» գործնականում․ նախաձեռնություններ, որոնք փոխում են աշխարհը Մեծ ոգևորությամբ և խորին հարգանքով ընդունեցի Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ նվիրված «Անմահ գունդ» միջազգային ֆորումին. Մհեր Ավետիսյան16-ամյա տղային կյանքից զրկելու դեպքով կա ձերբակալված․ ով է նա Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում Մեր պարտքն է միշտ հիշել և վարձահատույց լինել այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը դրեցին մեր ազատ ու անկախ հայրենիքի հենքում. Գագիկ Ծառուկյան «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին. Ավետիք ՉալաբյանՎերջին տարիներին Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը դարձել է առավել գրավիչ կրթական և ճանաչողական այցերի համար
Մշակույթ

Կոչ ենք անում Ադրբեջանի համապատասխան շրջանակներին չխեղաթյուրել պատմական փաստերը. ԿԳՄՍՆ հերքումը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի տարբեր մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումները, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հայկական պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն «աղվանական հետքերի» վերացման նպատակ են հետապնդում:

Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ-ն:

«Նմանօրինակ լրատվությունն ակնհայտ սուտ է, պատմական փաստերը կեղծելու Ադրբեջանի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում:

Մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի եկեղեցին (տեղացիներն անվանում են Սբ Երրորդություն) կառուցվել է 19-րդ դարում տեղական կոպտատաշ քարից և եռանավ բազիլիկ հայկական եկեղեցի է։ Պահպանվել են հայկական լինելու փաստը հաստատագրող հարավային ավանդատան պատուհանի վերևի հատվածում պահպանված արձանագրությունը («1888 ամի»)՝ կառուցման տարեթվով, իսկ դրանից աջ նաև հայերեն արձանագրությունը։ Կիրանցի այս եկեղեցին խորհրդային շրջանում վերածվել էր պահեստի։ 2024 թ․ ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով կիրականացվեն հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքները:

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի Սբ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ Այն պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության «մաստարայատիպ» կառույցներին (Մաստարայի Սբ Հովհաննես, Հառիճավանքի Սբ Գրիգոր, Արթիկի Սբ Գևորգ, Կարսի Առաքելոց)։ Ոսկեպարի վաղմիջնադարյան եկեղեցին հիմնական վերանորոգման է ենթարկվել 1975-1977 թվականներին, սակայն մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավության ներթափանցումից եկեղեցու տանիքածածկերը քայքայվել են, ծածկասալերը՝ վնասվել: 2024 թ․ պետական միջոցներով կվերականգնեն հուշարձանի տանիքի ծածկասալերը։

ՀՀ Շիրակի մարզի Երերույքի վաղքրիստոնեական տաճարը, որը նույնպես հայտնվել է ադրբեջանական տեղեկատվական քարոզչության թիրախում և պատմական կեղծ պնդմամբ ներկայացվել իբրև թյուրքական կոթող, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում և Եվրոպա Նոստրայի ամենավտանգված մշակութային կոթողների ցանկում:

Երերույքի տաճարի և հարակից տարածքը հարուստ է մշակութային շերտով, ինչի մասին  են վկայում տարիներ շարունակ հայ և իտալական հնագիտական արշավախմբերի կատարած ուսումնասիրությունների արդյունքները։

Երերույքի վաղքրիստոնեական տաճարի ամրակայման և վերականգնման ծրագիրն իրականացվում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության շրջանակում՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ պետությունն իրականացնում է շարունակական աշխատանք:

Կոչ ենք անում Ադրբեջանի համապատասխան շրջանակներին չխեղաթյուրել պատմական փաստերը, ինչպես նաև ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանումը՝ մասնավորապես ապահովելով նաև միջազգային դիտորդական առաքելության այցերը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական հուշարձանների մշտադիտարկման նպատակով»,- ասված հայտարարությունում: