«Արամ» արջուկը՝ արցախցի երեխաների երաժշտական նոր ընկերը
![«Արամ» արջուկը՝ արցախցի երեխաների երաժշտական նոր ընկերը](/timthumb.php?src=disc/11-06-24/3e0a24300fab2a3639f20a3d44683963.jpg&w=780)
Արցախցի շուրջ 250 երեխաներ ներկա են գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Բարուր» ՍՊԸ-ի կազմակերպած համերգին, որն անցկացվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու նախաձեռնությամբ:
Դասական երաժշտության ինքնատիպ երեկոն վայելելուց հետո արցախցի փոքրիկներին հանձնվել են խորհրդանշական նվերներ՝ «Արամ» փափուկ արջուկի տեսքով, որի սրտից հնչում են Արամ Խաչատրյանի մեղեդիները:
«Արամ» արջուկն առաջին խաղալիքն է աշխարհում, որի մեղեդիները մշակվել են սիմֆոնիկ նվագախմբի կողմից։ Փոքրիկների կողմից արդեն շատ սիրված ինքնատիպ այս խաղալիքը շուրջ 20 րոպե կատարում է Խաչատրյանի հայտնի ստեղծագործություններից, որոնք հատուկ վերամշակվել են օրորոցայինների և ձայնագրվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից:
![](disc/11-06-24/9e02b6aa0fc85b8927470135daf8b1dd.jpg)
![](disc/11-06-24/08eefa14a168653461c651475b9916f8.jpg)
![](disc/11-06-24/2cf78e96e3fa70e2b1e69cbcb73f769e.jpg)
![](disc/11-06-24/a9022682d8f8676557001a7dacfa5458.jpg)
![](disc/11-06-24/0faef224b60f10382a4488460a22ce17.jpg)
![](disc/11-06-24/8e6b0d6bcda808b13c53824f8e251e6e.jpg)
![](disc/11-06-24/ec2efd32674ee9fa72c3731c2fc73dcd.jpg)
![](disc/11-06-24/71e3644077b4e1c8cda6f29f82541a8c.jpg)
![](disc/11-06-24/d1a3d1fc50a27d2b9a58dc37660eb969.jpg)
![](disc/11-06-24/3bd2c26f440d069af48e72d50e82eddc.jpg)
![](disc/11-06-24/4acdfa4636787268b5c27c516caba200.jpg)
![](disc/11-06-24/3483fdfce9e3c417f2c69c7e5b9da336.jpg)
![](disc/11-06-24/d13fa1368ce790bf2ab568d6117bcec9.jpg)
![](disc/11-06-24/4f8205ee109a25a529d39305f870c5a4.jpg)
![](disc/11-06-24/223b76e7a2371b83323179ecff116e43.jpg)