Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներիցԿենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը
Քաղաքականություն

Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ օրերս դեռ նոր-նոր հրապարակվել էր «Ֆրիդոմ հաուս» ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության բացասական զեկույցը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ու ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ, դեռ չէին արձանագրվել մարդու իրավունքների կոպտագույն, աղաղակող ոտնահարումների վերջին դեպքերը: Առաջինն, ինչ նորմալ մարդու մտքով անցնում է, այն է, որ ԱՄՆ-ի, այս դեպքում կարելի է ասել՝ Արևմուտքի նման գնահատականից «վատացած», Փաշինյանն ու նրա ՔՊ-ն որոշել են է՛լ ավելի խայտառակ խախտումներ անել: Փաշինյանն ու ՔՊ-ն երևի մտածում են այս տարբերակով. «Ախ, էդպե՜ս, ժողովրդավարության հետընթա՜ց, դե, հետընթացը հիմի դուք տեսեք...»:

Բայց փորձենք, այնուամենայնիվ, հնարավորինս հանգամանորեն ու ըստ «դարակների» դիտարկել այս խնդիրը: Նախ՝ ի՞նչ է ասել «Ֆրիդոմ հաուսը»: Մասնավորապես ասել, ավելի ճիշտ՝ «անցումային երկրների մասին» իր զեկույցում արձանագրել է. «Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50-ից հասնելով 2,25-ի՝ կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով»:

Հարկավ, կան այլ մանրամասնություններ, որոնք արդեն մի քանի օր է, ինչ հանրությանը ներկայացվել են, այդ թվում՝ մեր թերթի կողմից, հնչել են մեկնաբանություններ, գնահատականներ: Սակայն այդ շարքում ամենից հատկանշականը Փաշինյանի իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկի հայտարարությունն է, թե՝ «Ֆրիդոմ հաուսը» չպիտի որոշի՝ մենք ժողովրդավարական ենք, թե չէ... Այստեղ կրկնակի նրբերանգ կա: Առաջինը՝ նման հայտարարությամբ, իսկ ավելի ճիշտ՝ մուննաթով հրապարակավ հանդես է գալիս ոչ թե նախկինում նույն Փաշինյանի սիրելի ֆրազներից մեկով ասած՝ «քրեաօլիգարխիկ ռեժիմի», այլ իրենց իշխանավարմամբ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած «թավշյա» ՔՊ-ի ներկայացուցիչը: Մյուս նրբերանգն այն է, որ նման հայտարարություն անող կարկառունը հանրությանը հայտնի է դարձել նույնպես հրապարակավ հնչեցրած՝ «ականջ կտրելու», «լեզու պոկելու» (կամ ականջ պոկելու և լեզու կտրելու) սպառնալիքներով:

Չհաշված՝ նույն անձի՝ դեռ երկու տարի առաջվա գովերգումները առ «Ֆրիդոմ հաուս»: Դե, իհարկե, ախր, ո՞վ է, փաշինյանական տարբերակով ասած՝ «ո՜ւմ դռան շունն է» ԱՄՆ պետական ֆինանսավորմամբ գործող հանրահայտ «Ֆրիդոմ հաուսը», որ ելնի ու ժողովրդավարության աշխարհի չեմպիոն Նիկոլ Փաշինյանին ասի, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել: Միայն ու միայն Նիկոլ Փաշինյանն է իրավասու որոշել՝ Հայաստանն իր պաշտոնավարման օրոք ժողովրդավարակա՞ն է, թե՞ ոչ: Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովրդավարական է, «Ֆրիդոմ հաուսը» կամ թեկուզ հենց ԱՄՆ Պետդեպը քանի՞ գլխանի են, որ հակաճառեն: Ասե՞լ է Փաշինյանը, որ Հայաստանն իր օրոք «ժողովրդավարության բաստիոն է», ուրեմն՝ վե՛րջ, բաստիոն է:

Բայց, դատելով ամենից, առաջին հերթին՝ նշված խայտառակ գնահատականներով զեկույցից, Արևմուտքում այլևս չեն կարող և չեն ուզում թաքցնել, որ «ժողովրդավարության բաստիոնում» վերջնականապես եկել է բուն ժողովրդավարության «բաստա՛ն» (վերջը):

Երկրորդը: «Ֆրիդոմ հաուսի» զեկույցին փաշինյանականների նյարդային արձագանքները ցույց են տալիս, որ քպականները հիստերիայի մեջ են ընկել այն իրողությունից, որ հենց արևմտյան հանրահայտ, նաև՝ «միջազգային հանրության» համար հեղինակավորի համարում ունեցող կազմակերպությունն է նման գնահատականներ տալիս: Այսինքն, ՔՊ-ի՝ իր առաջնորդ Փաշինյանի գլխավորությամբ, քաղաքական վայրագ ռեպրեսիաները, ոստիկանական բռնաճնշումները, քաղաքական ու «սովորական» կոռուպցիան, ամենաթողությունը, մարդու իրավունքների ու ազատությունների կոպտագույն ոտնահարումներն այն աստիճանի են հասել, որ նույնիսկ Փաշինյանին կրծքով ու ամեն ինչով պաշտպանող Արևմուտքը այլևս անկարող է լռել:

Երրորդը: Այստեղ հատուկ կցանկանայինք ընդգծել, որ դա դեռ այն դեպքում, երբ «Ֆրիդոմ հաուսը» բավականին մեղմ մոտեցում է ցուցաբերել Փաշինյանին ու նրա իշխանավարմանը: Մասնավորապես թեթևակի «աչք են փակել» բազմաթիվ աղաղակող իրողությունների, Հայաստանում բազմաթիվ քաղբանտարկյալների առկայության վրա: Դեռ որքան բան չեն նկատել կամ չնկատելու են տվել, որքան բանի մասին լռել է նույն «Ֆրիդոմ հաուսը»: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ոչնչացնող, այլ ոչ թե բացասական գնահատական կհնչեր ԱՄՆ-ից ու... աշխարհով մեկ, եթե այդ կազմակերպությունը լիարժեք անաչառությամբ զեկույց կազմեր: Այդ դեպքում Հայաստանի զեկուցային միավորը հաստատ կհասներ Փաշինյանի սիրած «զրո» նիշին, դեռ մի քանի մինուսային կետ էլ ցած կիջներ:

Չորրորդը: Այս ամենի մեջ, բնականաբար, կա նաև որոշակի քաղաքական բաղադրիչ: Համենայն դեպս, կան ու հնչել են նման ենթադրություններ, որ Փաշինյանին այդ կերպ փորձում են ճնշել, քանի որ նա այն էնտուզիազմով չի կատարում Արևմուտքի պահանջները, ինչ կցանկանային Վաշինգտոնում կամ Բրյուսելում: Որոշակի տրամաբանություն կա դրանում, բայց դրա մասին թող քաղաքագետները բանավիճեն: Մենք ավելի շուտ ու ավելի շատ ուշադրություն ենք հրավիրում «Ֆրիդոմ հաուսի» զեկույցի հրապարակմանն անմիջապես հաջորդած խայտառակագույն զարգացումների վրա: Դեռ այդ զեկույցին վերաբերող արձագանքները չէին մարել, երբ հայտնի դարձավ Նարեկ Մալ յանի նկատմամբ կայացված ակնհայտորեն քաղաքական բնույթի դատավճռի մասին: Հայտնի դարձավ ՀՀԿ փոխնախագահ, քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած երաշխավորությունը մերժելու մասին: Բայց դրանք դեռ «ծաղիկներն» էին:

Փաշինյանի ռեժիմը ցանկապատի վրա «Ստոպ Նիկոլ» գրելու համար ոստիկանական բերման ենթարկեց Վահագն Չախալ յանին, ըստ որում, «գործողությունը» ղեկավարող ոստիկանը բերանից թռցրեց, որ «քաղաքական բան է», դրա համար են բերման ենթարկում: Դրանից քիչ անց թռուցիկներ փակցնելու համար ոստիկանությունը ձերբակալեց «Անտիֆեյքի» երկու աշխատակցի: Սակայն երևի դա էլ քիչ թվաց հակաժողովրդավարական իշխանությանը, և արձանագրվեց 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի հետ կապված խայտառակից էլ խայտառակ, անմարդկային, եթե չասվի՝ մարդատյաց միջադեպը. իշխանական պատգամավորին կոշտ բնորոշում տալու համար ձերբակալված մարդուն, որը այդ պահին գտնվում էր ոստիկանական հսկողության ու, իբրև թե, պաշտպանության ներքո, նրան տեղափոխող ոստիկանները ձեռնաշղթայված վիճակում գործնականում հանձնել են իրենց հանցակիցների գազանաբարո հարձակմանը, եթե չասենք հոշոտմանը:

Ամենից կարևորը. ոչ մի «Ֆրիդոմ հաուս» կամ իրավապաշտպան կազմակերպության զեկույց Հայաստանը չի ձերբազատելու ոստիկանական բռնատիրության ճիրաններից: Դա պետք է անենք ինքներս, որպես հասարակություն, որպես մարդկային ու ազգային նկարագիրը պահպանած մարդիկ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում