Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել էՈւկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Սուդանի «Արագ արձագանքման» ռազմականացված ուժերն ավելի քան 30 մարդու են սպանելՎանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինը Բուքմեյքերներն առաձնացրել են Հռոմի պապի պաշտոնի 2 ֆավորիտի Ուկրաինան որևէ քայլ չի ձեռնարկել ՌԴ-ի հետ բանակցելու արգելքը չեղարկելու համար. ԿրեմլԷլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում Ուզբեկստանում խանդոտ ամուսնու երազը ճակատագրական է դարձել կնոջ համար Մհեր Ավետիսյանի ելույթը Դաշնային խորհրդումՈսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել Սա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ. Նաիրի ՍարգսյանFastex-ը «Զատիկ» ֆեսթի տեխնիկական աջակիցն է ՌԴ-ն Սև ծովում տեղակայել է 6 հրթիռակիր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը շատ քիչ է մնացել. Նաիրի Սարգսյան 4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկմանՈրքան ավելի ուժեղ եւ հզոր լինի Ռուսաստանը, այնքան ավելի ուժեղ եւ անվտանգ կլինի Հայաստանը. Մհեր Ավետիսյան Դուբայում ներկայացվել է ամենաթանկ Bentley մեքենան (լուսանկարներ) ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերՀիշողություն մենք ենք, պահանջատիրությունը՝ մեր պայքարը. ՀայաՔվե Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոhված Գրիշա Դանիելյանի եղբայրը Ողբերգական դեպք, որդին հորը մաhացած է հայտնաբերել․ Shamshyan Արեւմուտքը պարբերաբար սադրում է հակամարտություններ հետխորհրդային տարածքում. Մհեր Ավետիսյան Երգ, պար, զարդարված սեղաններ. «Մուրզիլկա» մանկապարտեզում մեծ շուքով նշվեց Սուրբ Զատիկը (լուսանկարներ, տեսանյութ) Ինչո՞ւ չի գործում եկամտահարկի վերադարձի համակարգը Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կհնչի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիանԶՊՄԿ-ն, որպես պատասխանատու հանքարդյունաբերական ընկերություն, իրականացնում է բնապահպանական մի շարք նախագծերՄենք հիշում ենք․ մենք հայրենիք ենք կորցրել․ նզովվեն Հայոց ցեղասպանությունն ուրացողներն ու մոռացողները. ՀայաՔվեՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Սահմանադրության փոփոխությանը Ավանեսյանն ազատվում է Արսեն Թորոսյանի կադրերից Տնտեսությունն անկում է ապրում, աղքատության մակարդակը գնալով խորանում է , թանկացումները «շնչելու տեղ» չեն թողնում․ Նաիրի ՍարգսյանԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը Պետծառայողներին պարտադրում են հայտարարագրեր ներկայացնել Հայրենիքի պաշտպանությունից փախած պետական դավաճաննե՛ր, մնացե՛ք ձեր պադվալներում և ձեր կանանց յուբկաների տակ ու․․․Խաչիկ Ասրյան Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնել Երկրի ղեկավարը պետք է կիրթ լինի, ոչ թե սրա պես անգրագետ. քաղաքացիԱրբանյակները նկարել են այն, թե ինչպես է Չինաստանը կառուցում «Մեծ արևային պատ»–ը Այն մասին, թե ինչ է սպասում սեփական ժողովրդի վստահությունը վատնած և նրան կորստյան տանող ղեկավարին. Ավետիք ՉալաբյանՀայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ» Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ» Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ» Կոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհը Աշխարհաքաղաքական փոթորիկը մի կողմ թողած՝ Նիկոլն արդեն սկսել է քարոզարշավը․ Արմեն Հովասափյան«Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ» «Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ» Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ» Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել. «Փաստ» Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ» Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են. «Փաստ» Մեր մեծ հաղթանակները դեռ առջևում են․ Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Արշակ Կարապետյանի առաջարկը սպառնում է խախտել գործող իշխանությունների անդորրը

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջարկը՝ տրիբունալ ստեղծել և գործող իշխանություններին պատասխանատվության ենթարկել, իսկական փոթորիկ է առաջացրել գործող իշխանության շարքերում։ Եթե, մինչ վերջերս, իշխանություններն առանձնապես զերծ էին մնում գեներալի հասցեին տարատեսակ կեղծիքներ տարածելուց և «խրոխտ» քննադատություններից, ապա այժմ, երբ Արշակ Կարապետյանը խոսեց տրիբունալի մասին, թե՛ ՔՊ-ականների, թե՛ իշխանամերձ քաղաքագետների կապերը բաց են թողնվել։

«Ազգային արժանապատվության տրիբունալ», «Հայկական Նյուրնբերգ». այսպես է գեներալ Կարապետյանը բնորոշում արժանապատվության վերականգնման այն գործընթացը, որի շրջանակներում էլ Փաշինյանն ու Հայաստանը վերացման եզրին հասցրած նրա կողմնակիցները` կանգնելու են ժողովրդի, պետության ու պատմության դատաստանի առջև։

Այսօր, ըստ էության, Նիկոլ Փաշինյանին հաջողվել է իր ձեռքում կենտրոնացնել դատական ողջ իշխանությունը։ Արշակ Կարապետյանն իր վերջին հարցազրույցում տարակուսանք էր հայտնել, որ շատ դատավորներ չեն դիմադրում իշխանության ապօրինություններին, կատարում են նրա հրահանգները։

Ազգային արժանապատվության տրիբունալը, փաստացի, այլ, առավել ընդգրկուն և իշխանության իրավասություններից դուրս գործընթաց է, համահայկական, համազգային դատավարության առաջարկ, որտեղ մեղադրողը ոչ թե քննիչն է կամ դատախազը, այլ ողջ հայությունը, ընդ որում` թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում բնակվող։ Մանրամասները, թե ինչպես է ստեղծվելու և իրականացվելու տրիբունալը, Արշակ Կարապետյանը, իհարկե չի բացահայտում. նշել է, որ քննարկումներ է ունեցել հայտնի պրոֆեսորների հետ և անակնկալներ է խոստանում փաշինյանական իշխանությանը։ Ահա հենց սա է, որ ցնցակաթվածի է հասցրել օրվա իշխանություններին և նրանց սպասարկուներին։

«Համահայկական ճակատի» առաջնորդի դեմ են հանել խորհրդարանի էքսցենտրիկ և վարկաբեկված պատգամավորների, քաղաքագետների, որոնք անցել են անձնական վիրավորանքների դաշտ, հանիրավի մեղադրում են Արշակ Կարապետյանին` իրենց աչքի գերանի փոխարեն մատնացույց անելով ուրիշի աչքի շյուղը։Նիկոլ Փաշինյանն, իհարկե, հասկանում է, որ ցանկացած նման գործընթաց, որը դուրս է իր վերահսկողությունից, կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ, ու դա է մտահոգության իրական պատճառը։ Առավել ևս, որ նրան 44-օրյա պատերազմից հետո, հաջողվել էր որոշ չափով վերականգնել իր ազդեցությունը Հայաստանի քաղաքական դաշտի նկատմամբ, ինչ-ինչ մեթոդներով ընդդիմադիր որոշ շրջանակների մղել կոմֆորմիզմի դաշտ, իսկ Արշակ Կարապետյանի առաջարկը սպառնում է խախտել նրա անդորրը։