Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինիՉկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետԵրևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից Անապատում միլիոնավոր արևային մարտկոցները պետք է մաքրվեն ավազից. ինչպե՞ս է դա տեղի ունենում Ադրբեջանական զինվորականները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը. Արշակ ԿարապետյանԱրևմտյան սադրանք հայ-իրանական հարաբերությունների դեմ Ի՞նչ են խոստացել Շիրինյանին՝ «ժողովրդավարական ուժերի հարթակը» լքելու դիմաց Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին Ուկրաինայի ճակատագրով Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում Հայաստանի շախմատի հավաքականը ներկայացրել է առաջիկա օլիմպիադայի մասնակիցներին
Քաղաքականություն

Փաշինյանին հետապնդում է Ղարաբաղի ուրվականը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ng.ru-ն «Փաշինյանին հետապնդում է Ղարաբաղի ուրվականը» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում ասել է, որ ԼՂՀ վտարանդի իշխանությունը դեռ գոյություն ունի Երևանում, մարդիկ աշխատում են կամավոր հիմունքներով, մասնավորապես պահպանվել է խորհրդարանը։ Տեղեկանալով այդ մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նման հայտարարությունները սպառնում են երկրի ազգային անվտանգությանը։ Ռուս-հայկական համալսարանի դոցենտ Անտոն Եվստրատովը ng.ru-ի հետ զրույցում բացատրել է, որ Հայաստանի իշխանությունների և ԼՂՀ նախկին ղեկավարության ներկայիս հարաբերությունները այժմ պայմանավորված են Երևանի՝ ոչ մի կերպ Ադրբեջանին չսադրելու ցանկությամբ:

Այդ առումով Ղարաբաղի պետականության ցանկացած ատրիբուտ ընկալվում է որպես Բաքվին հրահրող, հետևաբար՝ զուտ բացասական գործոն։ Բացի այդ, փորձագետը չի բացառել, որ Ղարաբաղյան պետության գաղափարներից հրաժարվելը կարող է լինել Երևանի արևմտյան գործընկերների պահանջներից մեկը, որոնք պատրաստ են օգնել նրան միայն «միջազգային ճանաչված» սահմաններում։ «Չնայած դրան, Ղարաբաղի նախկին իշխանությունների ներկայացուցիչների շրջանում շրջանառվում է վտարանդի կառավարության գաղափարը, և եթե Փաշինյանը դա հայտարարել է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, ապա կարելի է կանխատեսել Հայաստանի իշխանությունների կողմից այդ գաղափարները կրող ղեկավարների վրա ճնշումների ավելացում, այդ թվում ԱԱԾ-ի միջոցով, ներառյալ վարչական հետապնդումները, ձերբակալությունները և նույնիսկ քրեական գործերը»,- ասել է Եվստրատովը։

Հայ քաղաքագետ Տիգրան Քոչարյանը նույնպես չի բացառել քրեական հետապնդումը նրանց նկատմամբ, ովքեր կպաշտպանեն ղարաբաղահայության՝ վտարանդի իշխանություն ունենալու իրավունքը։ Միաժամանակ, նրա կարծիքով, Շահրամանյանը Երևանի հետ չվիճելու նպատակով երկար ժամանակ իրեն շատ պասիվ է պահել, ուստի դժվար թե նա կարողանա հույս դնել ժողովրդական լայն աջակցության վրա։ «Փաշինյանը զգում է նրա թուլությունը, ուստի կարող է գնալ մինչև վերջ և ամբողջությամբ լուծարել ԼՂՀ ներկայացուցչությունը Հայաստանում։ Այժմ գնդակը Շահրամանյանի դաշտում է։ Նա և իր շրջապատը կա՛մ պետք է իրենց հռչակեն որպես ղարաբաղահայության առաջնորդներ, կա՛մ պետք է հետ քաշվեն»,- կարծիք է հայտնել Քոչարյանը։

Ինչ վերաբերում է բուն փախստականներին, ապա նրանցից շատերը բարոյալքված են, նշել է փորձագետը, վերջին վեց ամսվա ընթացքում Փաշինյանի կողմնակիցները նրանց պարտադրել են այն միտքը, որ իրենք են մեղավոր իրենց դժբախտությունների համար, մինչդեռ Հայաստանի իշխանությունները բոլոր ուժերով օգնում են նրանց։ Նման քաղաքականության արդյունքը պետք է լինի ղարաբաղցիների՝ սեփական պետության նկատմամբ ունեցած հավակնություններից ամբողջական հրաժարումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում