Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից Անապատում միլիոնավոր արևային մարտկոցները պետք է մաքրվեն ավազից. ինչպե՞ս է դա տեղի ունենում Ադրբեջանական զինվորականները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը. Արշակ ԿարապետյանԱրևմտյան սադրանք հայ-իրանական հարաբերությունների դեմ Ի՞նչ են խոստացել Շիրինյանին՝ «ժողովրդավարական ուժերի հարթակը» լքելու դիմաց Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին Ուկրաինայի ճակատագրով Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում Հայաստանի շախմատի հավաքականը ներկայացրել է առաջիկա օլիմպիադայի մասնակիցներին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Ալիևը հասկանում է, որ հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ծրագրված ռազմա-քաղաքական ավանտյուրայի անարդար հետևանքների հետ. ԶաքարյանՊղնձե լեռան տիրուհին. ԶՊՄԿ-ի հավակնոտ նպատակները Հարկավոր է համախմբել հայերին, պայմաններ ստեղծել ավելի քան մեկ միլիոն մարդ Հայաստան վերադառնալու համար․ Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում գրառում է հայտնվել Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Նևիլ Չեմբերլենի և Ուինստոն Չերչիլի գործունեության համեմատության մասին, որի ներքո քողարկված կերպով արդարացվում է գործող իշխանությունների պարտվողական, հանձնվողական, դավաճանական քաղաքականությունը։
Տեքստի հիմնական միտքն այն է, որ գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը՝ ադրբեջանական ագրեսիան Հայաստանից հեռացնելու համար, մինչև Հայաստանը պատրաստ կլինի դիմագրավել Ադրբեջանին զենքով։ Այս միտքը տեքստի մեջ ներկայացվում է այն շարադրանքով, որ 1938թ․ սեպտեմբերի մյունխենյան հայտնի գործարքը կնքելով (որով Չեխոսլովակիային պատկանող Սուդետական մարզը նվիրաբերվում էր նացիստական Գերմանիային՝ «ագրեսորին խաղաղեցնելու» նկատառումով) և Գերմանիային չդիմադրելով՝ Չեմբերլենը ժամանակ էր շահում ու հեռացնում պատերազմը Մեծ Բրիտանիայից, որ այդ ընթացքում և դրանից առաջ հենց Չեմբերլենն էր ձեռնամուխ եղել բրիտանական հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծմանը և այլն։
Զուտ ռազմի ոլորտից որոշ չափով տեղյակ, բայց աշխարհաքաղաքականությունից, քաղաքական պատմությունից, դիվանագիտությունից, միջազգային հարաբերությունների տեսությունից անտեղյակ հեղինակի ձեռագիրն ակնհայտ է։ Բայց ամենազավեշտալին այն է, որ այս տեքստի հեղինակը հավանաբար «անտեղյակ է» նաև գործող իշխանությունների պոպուլիստական գործելակերպից, նրանց ընդդիմադիր ժամանակների կեցվածքից, հայտարարություններից և այլն։
Եվ այսպես, չուզենալով երկարաշունչ տեքստով ծանրաբեռնել ընթերցողին, մի քանի հարցադրումներ եմ թողնում ստորև․
1) Կարելի՞ է արդյոք նույն հարթության մեջ դնել իրենց երկրից 2000 կմ հեռավորության վրա գտնվող, գերմանացիներով բնակեցված Սուդետական մարզի արժեքը բրիտանացիների համար և Արցախի արժեքը հայերի համար։
2) Կարելի՞ է ասել, որ ժամանակ շահելուն զուգընթաց Չեմբերլենը հետևողականորեն ավերում էր Մեծ Բրիտանիայի հարաբերություններն իր գործընկերների, դաշնակիցների հետ։ Կարելի՞ է ասել, որ Մեծ Բրիտանիան դիվանագիտական մեկուսացման մեջ էր հայտնվել այն ժամանակ, ինչպես Հայաստանն է հայտնվել ներկայում։
3) Կարելի՞ է ասել, որ Հայաստանի տնտեսությունը ներկայում համակարգված կերպով դրվում է ռազմական ռելսերի վրա․ այս տեմպերով «ռազմականացվելու» դեպքում ի՞նչ կմնա Հայաստանից։
4) Նշելով բարձրաստիճան զինվորականներ Հյու Դաուդինգի, Հարոլդ Ալեքսանդերի, Բերնարդ Մոնթգոմերիի անունները՝ մի՞թե հարցեր չեն ծագել հեղինակի մոտ, թե ինչու՞ հայ բարձրաստիճան բազմաթիվ զինվորականներ դուրս են մնացել երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու գործից։
5) Հիշելով Չեմբերլենին տրված զեկույցի մասին առ այն, որ 1938թ․ սեպտեմբերին Մեծ Բրիտանիան պատրաստ չէ Գերմանիայի հետ մեծամասշտաբ բախմանը, հեղինակն ինչու՞ է մոռացել, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերին ՀՀ ԶՈՒ սպայակույտը ահազանգել է պատերազմը արագ դադարեցնելու մասին, ինչու՞ ՀՀ քաղաքական ղեկավարությունը չի անսացել այդ ահազանգին։
6) Ակնարկելով ՀՀ ներկայիս ղեկավարության չափազանց «շրջահայաց», «չափավոր» գործելակերպի մասին և դատապարտելով քաղաքական նկատառումներով հայտարարությունները՝ ինչու՞ է մոռացության տրվում գործող ղեկավարության ներկայացուցիչների շահարկումներն ու հայտարարությունները «800 հեկտար», «Աղդամն իմ հայրենիքն է», «Արցախը Հայաստան է և վերջ» և այլ խորագրերով։