Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիՄիհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան
Քաղաքականություն

Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ այս, մինչ այն՝ ընդամենը 2 ամսից կլրանա 6 տարին, ինչ Հայաստանում իշխանության ղեկին Փաշինյանն է: Դրանից առնվազն վերջին երեքուկես տարին, կարելի է ասել, արնածոր մղձավանջ է: Վատն այն է, որ այդ մղձավանջի վերջը չի էլ երևում: 6 տարին արդի աշխարհում ու պայմաններում ահռելի ժամանակահատված է:

Նույն Փաշինյանի և նրա նվազած երկրպագուների կողմից այդքան չսիրված «նախկինները», մարդավարի ասած՝ ՀՀ բոլոր նախորդ իշխանությունները, իրենց ոչ փոքր բոլոր թերություններով հանդերձ, ոչ թե 6, այլ շատ ավելի կարճ ժամանակահատվածում, ասենք՝ 3-4 տարվա մեջ, շատ ավելի շատ բաներ են հասցրել անել: Կարելի է պարզապես թվարկել. անկախ պետականության մեկնարկ, բանակի ձևավորում, հաղթանակ պատերազմում, վառել իքաէներգետիկ ճգնաժամի (թեկուզ՝ նաև սեփական անհեռատեսությամբ պայմանավորված) հաղթահարում, տնտեսության կայունացում, տնտեսական կտրուկ վերելք, բանակի և պաշտպանունակության բարձրացում, ՀՆԱ-ի ու կենսամակարդակի, ներդրումների շեշտակի աճ, հավասարակշռված արտաքին հարաբերությունների ձևավորում ու խորացում, երկրի անվտանգության ապահովման հավել յալ երաշխիքների ապահովում:

Հատուկ չենք առանձնացնում, թե որն է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի, որը՝ Ռոբերտ Քոչարյանի, որն էլ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում: Ինչ խոսք, կրկնենք, եղել են նաև բացթողումներ, թերացումներ, ինչո՞ւ ոչ՝ սխալներ: Բայց ամենից կարևո՛րը. բոլոր նախորդ իշխանությունները, այդ ամենով հանդերձ, ըստ կարելվույն ուժեղացրել են բանակը, բարձրացրել են երկրի պաշտպանունակությունը, ապահովել են պետության ու ժողովրդի անվտանգությունը, արտաքին թշնամիներից պաշտպանվածությունը: Բո-լո-րը: Ավելին, Հայաստանի նախորդ իշխանությունները թշնամուն տարածք չեն հանձնել, կատարել են Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորությունը, մեկը մյուսին իշխանությունը (եթե նույնիսկ հրաժարականով) փոխանցել են՝ ունենալով անվտանգ, պաշտպանված ու պաշտպանունակ Արցախ և Հայաստան:

Նիկոլ Փաշինյանը, 2018-ի եղելությունների հետևանքով գրավելով իշխանությունը, նախորդից «ժառանգություն» է ստացել ազատագրված ու կայացած, թեպետ՝ միջազգայնորեն չճանաչված Արցախ, ինչպեսև՝ հստակ անվտանգային ունակություններ, դաշնակցային կապեր ու հարաբերություններ, ապահովված անվտանգային համակարգ ու պաշտպանունակության բարձր աստիճան ունեցող, տարածաշրջանային առումով լուրջ դերակատարություն ունեցող Հայաստան: Անցել է 6 տարի: Ի՞նչ է հասցրել անել այդ 6 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ է նրանից հետո «ժառանգելու» ՀՀ հաջորդ իշխանությունը: Եթե հակիրճ՝ հաջորդը ժառանգելու է երկրի, պետական կառավարման համակարգի, բանակի ու հասարակության ավերակներ:

Այ թե ինչ է 6 տարվա մեջ արել Նիկոլ Փաշինյանը: Նա, իհարկե, իրեն բնորոշ ոճով կարող է շրջվել ու ասել, թե՝ դեռ մի բան էլ պիտի իրեն շնորհակալ ու երախտապարտ լինենք, որ գոնե այդ ավերակներն է թողել, բայց դա հետո կլինի, թերևս: Կենտրոնանանք ռեալության վրա: Անցնող 6 տարվա ընթացքում, ինչ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ղեկավարն է, նրա ու իր գլխավորած իշխանության ջանքերով.

1. փակուղի է մղվել և վերջնահաշվում տապալվել է Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացը, զրոյացվել է տասնամյակների ընթացքում ձևավորված կարգավորումային, բանակցային հենքը,

2. կազմաքանդվել և անընկալելի շփոթի է վերածվել Հայաստանի պետական կառավարման համակարգը, գրեթե զրոյացվել են գերատեսչություններ, որոնց անհրաժեշտությունն անհնար է վիճարկել (օրինակ՝ գյուղնախարարությունը, մշակույթի նախարարությունը),

3. գործնականում կազմաքանդվել են երկրի զինված ուժերը, առհասարակ՝ պետության «ուժային բլոկը», էլ չենք խոսում՝ «իրավապահ համակարգի» մասին, որը դրվել է գերազանցապես առանձին վերցրած 1 անձի և նրա քաղաքական խմբակի շահերի սպասարկման, նրանց իշխանությունը պահելու խնդրի տակ,

4. գործնականում կազմաքանդվել է երկրի անվտանգության ապահովման ձևավորված համակարգը,

5. կազմաքանդել է նաև դատական իշխանությունը, վերացվել և շարունակում են վերացվել անկախ դատական համակարգ ունենալու սաղմերն անգամ,

6. քաղաքական հետապնդումները, հալածանքները, կամայական ձերբակալությունները դարձել են առօրեական երևույթ,

7. փչացրել են հարաբերությունները Հայաստանի հնարավոր ու իրական դաշնակից, բարեկամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ, Հայաստանը արտաքին-քաղաքական սուբյեկտից վերածվել է օբյեկտի, «ձեռք բերել» անհուսալի գործընկերոջ համբավ:

7. երկրի տնտեսությունը ամուր նստել է «խաղամոլական» և «ռե-էքսպորտային» ասեղների վրա...

Ամենից ու ամենից կարևորը. Փաշինյանի իշխանությունը պատերազմ է բերել Արցախի ու Հայաստանի վրա, անպատասխանատու հայտարարություններով լեգիտիմացրել է ռազմական ագրեսիայի դիմելու թշնամական նկրտումները: Պատերազմով «բերել» են տարածքային ահռելի կորուստներ, ավելի քան 5-6 միլիարդ դոլարի զենք ու սպառազինություն թողել են թշնամուն: Ավելին, Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը հրապարակայնորեն ուրացել են Արցախը, այն ճանաչել են թշնամապատկան տարածք, գործնականում հանդես են եկել որպես Արցախի հայաթափման համահեղինակ:

Այժմ նույն իշխանությունն արդեն Հայաստանի մի շարք տարածքների ուրացման գործընթացի մեջ է ու վարում է նման բովանդակությամբ ագրեսիվ քարոզչություն, Հայաստանի հանրությանը ահաբեկում է պատերազմով: Ամեն պարագայում, որքան էլ որ դա անհարկի լավատեսական չթվա, վերը նշվածները վերականգնելի կորուստներ են: Դժվարին, տքնանք ու անասելի ջանքեր պահանջող, բայց՝ վերականգնելի: Անդառնալի է հազարավոր ու հազարավոր երիտասարդների՝ մեր զինվորների ու սպաների կորուստը, որ ոչ մի գնով ոչ մի իշխանություն ոչ մի կերպ չի կարող վերականգնել: Տեսնո՞ւմ եք, թե ընդամենը 6 տարվա մեջ որքան շա՜տ բան է հասցրել անել Նիկոլ Փաշինյանը, հասկանալի է՝ իր գլխավորած իշխանությամբ: Այո, շուտով կլրանա Փաշինյանի վարչապետության 6 տարին:

Օրացուցային առումով՝ մայիսի 8-ին: Բայց կտրուկ մոտենում է ոչ միայն այդ ամսաթիվը. դատելով առկա տրամադրություններից ու իրավիճակից, Փաշինյանի իշխանության համար մոտենում է նաև «կկվի կանչելու» պահը: Հիմա Փաշինյանի իշխանությունը Հայաստանին ու մեր հանրությանը դրել է Թումանյանի նկարագրած «հիմար կկվի» դերում: Եթե չեք հիշում, տան փոքրին հարցրեք, կասի. այն, որ աղվեսը սպառնալով սրած կացնով ծառը կտրելով՝ հերթով կկվի ձագերին տանում-ուտում է: Բայց հեգնանքասեր ճակատագիրը նույն հեղինակի նկարագրած մեկ այլ իրավիճակ է նախանշում կարծես՝ «կկվի կանչելը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում