Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիՄիհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան

Շատ կարևոր է՝ ճիշտ պատկերացնել պետության քանդման և դա թույլ չտալու ռեսուրսները։

Ֆեսյբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Չպարտվելու համար մաթեմատիկական հաշվարկ է պետք։ Համաշխարհային պատմության մեջ եզակի վիճակ է. պետական ողջ ռեսուրսն աշխատում է պետության քանդման օգտին։

Նիկոլը մենակ չէ

  1. Կա իշխանություն, կան ուժայիններ, կա ԱԺ խմբակցություն։ Նկատի ունենանք, որ Արցախի հանձնումից հետո իշխանությունից գոնե մեկ հրաժարական չեղավ։
  2. Կա լուրջ մեդիա համակարգ՝ կոնկրետ քարոզիչների բանակ, որն ամեն ստոր պատվերի պատրաստ է՝ «հիտլերյուգենտների» համակարգ։
  3. Կա իշխանությունից օգտվող խավ, որը հոգու խորքում ցավ է ապրում, բայց իր անձնական օգուտը մինչև նախավերջին պահը գերադասելու է։

Դիմադրությունը

  1. Աժ-ում կա երկու ընդդիմադիր խմբակցություն
  2. Կան ընդդիմադիր պատգամավորներ, որ հանրային հարթակներում մշտական ներկա են և հանդես են գալիս գրագետ խոսքով։ Կան զգալի թվով պատգամավորներ, որոնք ոչինչ չեն անում, բայց վնաս էլ չեն տա։
  3. Կան տասնյակ ընդդիմադիր կուսակցություններ՝ սարսափազդու անուններով, բայց նրանց հավաքական էֆեկտը զրո է։
  4. Կա լավ ցանկ՝ հանրային գործիչների, ովքեր ամենօրյա ռեժիմով աշխատում են, գրագետ ձևակերպումներովփորձելով կանխել, զգուշացնել և առաջարկել՝ այսպես ազդելով հանրային տրամադրությունների վրա։ Նրանց թվում է նաև Աշոտյանը, որն անգամ բանտից շարունակում է ակտիվ լինել։
  5. Կան նոր ձևավորվող միավորներ, շարժումներ, որոնք առողջ ներուժ ունեն, բայց կայացման համար նրանց դեռ ժամանակ է պետք։
  6. Կա մեդիա, որը լուրջ աշխատանք է տանում։
  7. Կա եկեղեցի, նրա առանձին սպասավորներ, որոնք խղճի, հայրենիքի և մարդկության ամենօրյա բաց քարոզ են անում։
  8. Կա ժողովրդական զգալի զանգված, որը հոգու խորքում արդեն մերժել է Նիկոլին, բայց դեռ չի ընտրել որևէ մեկին։

Հարց առաջին.

Արդյոք Նիկոլն ու նրա համակարգն ունե՞ն բավարար ներուժ՝ պետությունը քանդելու։ Պատասխան. միանշանակ՝ ոչ։ Նրանց իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց։ Ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ, քանի որ արդեն զրկված է հասարակական իրական հենարանից։

Հարց երկրորդ.

Արդյոք դիմադրության ներուժը բավարա՞ր է թույլ չտալու համար երկրի կազմաքանդում։ Միանշանակ՝ ոչ։ Արցախի անարգել հանձնումը դրա ամենավառ ապացույցն է։

Ո՞րն է հույսը, լուծումը.

Լուծումը մի քանի իրողության հստակ ընկալման մեջ է։

  1. Նիկոլի այս պահի ռեսուրսն առավելագույնն է, այն մեծանալու որևէ հնարավորություն չունի։ Այս երկրում ով մարդկայնորեն ունակ է նրա հետ համագործակցելու, աշխատելու, արդեն արել է։ Մի քանի անուն ավել-պակաս բան չի փոխում։ Նա այս պահին ունի ոչ թե իր ներուժը մեծացնելու, այլ՝ իր թիմը պահելու խնդիր։ Իսկ նման խնդիրները սովորաբար վերջանում են թիմերի ֆորսմաժորային փլուզմամբ։
  2. Փոխարենը՝ աճի հսկայական ներուժ ունի դիմադրությունը։ Ուղղակի աչքիդ առաջ է ճիշտ աշխատանքի դեպքում դիմադրության բազմակի անգամ մեծացման ներուժը։ Հաղթանակի ներուժը։

Ճիշտ աշխատանքի էությունը

Դիմադրության և հաղթանակի ճիշտ աշխատանքի նկարագրությունը երկու պարզ կետից է.

  • Գրագետ աշխատանք
  • ազնվություն

Պետք է զգոն լինել՝ չտրվելու համար կառավարվող պրովոկացիաներին, և հնարավորինս խուսափել գուցե ազնիվ մղումներով արվող հիմարություններից։ Սա 4 գյուղի խնդիր չէ, սա ՄԵԿ հոգու խնդիր է, որը դեֆորմացրել է պետությունը։ Սա պետություն ունենալու խնդիրն է»,- գրել է նա։