Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան Մայիսյան եռատոն. Հայ ժողովրդի կյանքում մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոն է Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք ՉալաբյանԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր ԿամենդատյանՏասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻնձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըԳլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ ՍրբազանինՄեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Քրիստինե Պեպելյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա Եսայան-«Էյֆորիա» Էվելինա Շահիրյանը և Հովհաննես Ղազարյանը սպասում են առաջնեկին (տեսանյութ) Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument WatchԴիտավորությամբ հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էԱլեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատվածՈրպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգումՔերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ) Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է Խրախուսում ենք Թուրքիային և Իսրայելին լուծել տարաձայնությունները. Մեթյու ՄիլլերԹիբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են. մասնակիցները դիմել են ոստիկանությանըՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության Սիլիկոն Վելի մասնաճյուղի և Սինոփսիս Արմենիա ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Իրավունք

Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում արագաչափ սարքեր վնասած անձին մեղադրանք է ներկայացվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2024թ. մարտի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը ոմն տղամարդ հերթով վնասում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը, իսկ պարեկային ծառայության աշխատակիցների՝ նրան մոտենալուց հետո վերջինս վնասել է նաև աշխատակիցներից մեկին ամրակցված տեսախցիկը։ Պարզվել է, որ վերջինս Արարատի մարզի բնակիչ է, 36 տարեկան։ Վերջինս տեղափոխվել է Ոստիկանության բաժին, ապա՝ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 452-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ և հանցավոր արարքներ կատարելու հիմնավոր կասկածի հիմքով նշված անձը ձերբակալվել է:   

Նախաքննությամբ պարզվել է, որ նպատակադրվելով վնասել Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում առկա արագաչափ սարքերը՝ նշված անձը 2024թ. մարտի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչ 15:00-ն ընկած ժամանակահատվածում, «GAZ 311000» մակնիշի ավտոմեքենան վարելով Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհով, հերթով կանգնել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սառնակունք, Վայոց Ձորի մարզի Մալիշկա, Արփի, Վայք, ինչպես նաև Արարատի մարզի Զանգակատուն, Երասխ, Արմաշ, Սուրենավան բնակավայրերի վարչական տարածքներում տեղադրված արագաչափ սարքերի տուփերի մոտ և ավտոմեքենայից վերցնելով անվադող քանդելու համար նախատեսված գործիքը, կոտրել է հիշյալ արագաչափ սարքերի համար նախատեսված մետաղական տուփերի պաշտպանիչ ապակիները, ֆոտոբռնկման լամպերի պաշտպանիչ պատյանները, վեց դեպքում՝ նաև արագաչափ սարքերի երեսկալները, տեսախցիկի օբյեկտիվը կամ մետաղական տուփն առանձնացրել է հենասյունից և նետել ճանապարհամերձ ձորակը:

Այդ կերպ վերջինս, պետական սեփականություն հանդիսացող և անհատույց օգտագործման իրավունքով «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ին փոխանցված թվով 6 արագաչափ սարքերի, ինչպես նաև դրանց համար հենասյուներին ամրացված մի քանի պաշտպանիչ տուփերի վնասման հետևանքով, հիշյալ կազմակերպությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 48.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Բացի այդ, 36-ամյա տղամարդը նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, միջամտել է պաշտոնատար անձանց՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկների օրինական ծառայողական գործունեությանը։

Մասնավորապես, պարեկները, ահազանգ ստանալով «GAZ 311000» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից արագաչափերը կոտրելով Արարատի մարզի Սուրենավան բնակավայր հասնելու մասին, մեկնել են այնտեղ։ Հիշյալ բնակավայրում առկա արագաչափ սարքի մոտ նկատելով և մոտենալով անձին՝ ներկայացել են և հարցադրում կատարել արագաչափի վնասված լինելու վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ տղամարդը հայտնել է, որ ինքն է կոտրել արագաչափը և քաշել, գետնին է գցել պարեկների համազգեստին ամրացված տեսանկարահանող սարքերը՝ վնասվելով դրանցից մեկը։

Ձեռք բերված փաստերի հիման վրա մարտի 19-ին 38-ամյա անձին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 452-րդ հոդվածի 2-րդ մասով:

Դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, համակցված՝ բացակայելու արգելքով:

Նախաքննությունը շարունակվում է։

 

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: