Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը ՀՀՄ-ն Գյումրիում գրասենյակ բացեցԱԹՍ-ների հարձակում ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժած Կուրիլյան կղզիներում արթնացել է Էբեկո հրաբուխըFreedom House-ը արձանագրում է Հայաստանի ձախողումները Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են վերահաս վտանգի սպառնալիքի մասին Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել. մանրամասներ Գյուղատնտեսությունն անկում է ապրել ոչ թե 0,6 տոկոսով, այլ՝ շատ ավելի. Նաիրի Սարգսյան. 1or.am Ինչպե՞ս հարվածել սեփական երկրի վարկանիշին. ԱԱԾ-ի ծառայողական քննությունը Հայաստան իմ առաջիկա այցի ընթացքում կընդունենք մի շարք նոր փաստաթղթեր. Տոկաև Պատմական հայրենիքից հրաժարվելու իրավունք չունենք. Արամ ՊետրոսյանՀերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցի մոտ բախվել են «Kia»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան արգելել են ալյումինի, պղնձի և նիկելի ներկրումը ՌԴ-ից Վարչախմբի ձախողումները կյանքեր են արժենում Հայտնի վարժեցնող Յուրի Կուկլաչովը սրտամկանի սուր ինֆարկտով հոսպիտալացվել է Միրզոյանի չմեկնելը հերթական հակահայկական քայլի պատճառ է դարձել Արշակ Կարապետյանի առաջարկը սպառնում է խախտել գործող իշխանությունների անդորրը«Հայրենիքից երես թեքելու իրավունք չունենք». կանայք լուծումներ են առաջարկում Զինվորական «Ուրալի» վթարի հետևանքով մահացած Ժոզեֆ Ազոլյանը Արտաշատից էր Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի․ եղանակը ՀՀ-ում Ղազախստանը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ․ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով կժամանի Երևան Հնդկաստանում Փարիզից հինգ անգամ մեծ և 20 միլիարդ դոլար արժողությամբ կանաչ էներգիայի պարկ կկառուցվիԲնապահպանական ռիսկերի կառավարմամբ ԶՊՄԿ-ն կհամապատասխանի միջազգային չափանիշներին. Արմեն Ստեփանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել Ջուր չի լինի «Ապրելու ուժ տվեց Դավիթիս երազանքի իրականացումը՝ Դադիտան կառուցումը». Դավիթ Ուզունյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Եղնիկներում. «Փաստ» Ոսկեպարը, Տավուշը կան և կլինեն հայկական. Հրայր Կամենդատյան Հերթական կեղծ հակադրումն ու արհեստական «օրակարգը». «Փաստ» Ով ինչից է խոսում.... «Փաստ» «Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կարգավիճակը բավարարում է ոչ միայն քաղաքական բանտարկյալի, այլև խղճի բանտարկյալի չափանիշներին». «Փաստ» «Արցախը իրական Հայաստան էր և իրական Հայաստանի անվտանգության երաշխավորը». «Փաստ» Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա. «Փաստ» Արևմուտքն էլ այլևս չի կարողանում աչքերը փակե՞լ խայտառակ դրսևորումների վրա. «Փաստ» Իսկ ի՞նչ է մնացել ձեր իշխանությունից. «Փաստ» Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի». «Փաստ» «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրների հրավերով տեղի է ունեցել հայ-ֆրանսիական գործարար նախաճաշԼիզինգային պայմանագիր և մի շարք առավելություններ. Ամիօն հատուկ առաջարկով է մասնակցում Լիզինգ էքսպոյինԳնաճի ցուցանիշը ամենախաբուսիկն է բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների մեջ․ Աուդիտորների պալատի նախագահ․ 1or.am Քարտից քարտ միջազգային փոխանցումներ IDBank-ի VISA քարտերովՀայաստանում կան տղամարդիկ, որոնց բազկի մեջ մկան կա, ուժ կա, և կարող են որոշում կայացնել. Նաիրի ՍարգսյանԳերմանիան հանում է բյուրոկրատական քաշքշուկները արևային էներգիայիցԿառավարության բոլոր անդամները պատասխանատու են Փաշինյանի ապօրինի որոշումների համար․ Ավետիք ՉալաբյանԿգնա՞, թե՞ ոչ. Փաշինյանը մտմտում է հերթական հակառուսական քայլի շուրջ Ամերիկյան «թուլափայը» Փաշինյանին. ԱՄՆ ՄԶԳ-ին քննադատել են անգամ Սենատում Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր Քարտեզում սև կետերով նշել եմ այն 4 գյուղերի տեղակայումը, որոնք իշխանությունները համարում են ադրբեջանական տարածք․ Մեսրոպ Առաքելյան Արցախի հանձնումը դավաճանություն էր մեր երկրի ղեկավարության կողմից. Արշակ Կարապետյան Վարչախումբը հրաժարվում է ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումից և անվտանգության ապահովումիցՄիջարտադրամասային սպորտային մրցաշարերի անցկացումը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարի ավանդույթներից է Իր վերջին ելույթից հետո Նիկոլը պետք է հրաժարական տար, ստեղծվեր հակաճգնաժամային կառավարություն, որը կփորձեր շտկել վիճակը․ Վահե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Թուրքիայի անակնկալ առաջարկը Հայաստանի իշխանությանը

Թուրքական Անթալիայում երեկ մեկնարկած դիվանագիտական համաժողովում նախ քննարկել են Հարավային Կովկասի հարցերը։ Հայ–թուրքական բանակցություններում թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչը անակնկալ առաջարկ է արել Հայաստանի ներկայացուցչին, որը, նշենք, չափազանց ուշագրավ շերտեր է պարունակում։ Մասնավորապես, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ Քըլըչը առաջարկել է հանդիպում անցկացնել Երևանում հենց հաջորդ շաբաթ։

Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մինչ օրս 4 հանդիպում են ունեցել։ Վերջինը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսին Վիեննայում, երբ կողմերը պայմանավորվել էին բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, նաև մի շարք այլ քայլեր ձեռնարկել։

Թուրքական կողմը դրանից հետո կրկին անցել էր կոշտ հռետորաբանության, և այդ պայմանավորվածությունները մինչ օրս չեն կատարվել։

Ի՞նչ նպատակ է իրականում հետապնդում Սերդար Քըլըչի առաջարկը, այն է՝ հանդիպում անցկացնել Երևանում։ Բանն այն է, որ Թուրքիան տևական ժամանակ փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացն անցկացնել Երևանում կամ Անկարայում՝ առանց Արևմուտքի կամ այլ երկրների միջամտության։

Հաշվի առնելով քաշային լրջագույն տարբերությունները՝ Թուրքիան օգտագործելու է իր առավելությունները հայկական կողմին նոր զիջումների մղելու համար։ Իսկ բանակցությունները երկու կողմերից վարում են տարբեր կալիբրի գործիչներ, եթե Ռուբեն Ռուբինյանն իր աշխատանքային կարիերան սկսել է միայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո և ընդհանրապես դիվանագիտական փորձ չունի, ապա Սերդար Քըլըչն արդեն տասնամյակներ շարունակ Թուրքիայի առաջատար դիվանագետներից մեկն է, եղել է նաև դեսպան ԱՄՆ-ում, ուստի հանդիպումներն առանց միջազգային միջնորդների, միայն երկու երկրների տարածքում անցկացնելով՝ Թուրքիան լուրջ նպատակներ է հետապնդում։

Զարմանալի չէ, որ Ռուբինյանն անակնկալի գալով այս առաջարկից նշել է, որ այն կքննարկեն երեկոյան՝ հասկանալու, թե ինչպես են շարունակելու բանակցային պրոցեսը։

Սոնա Մանուկյան