Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ucom-ն աքսելերացնում է իր թվային փոխակերպումը՝ ներդնելով Cerillion-ի նորարար համակցված հարթակը UFC. Արման Ծառուկյանը մնացել է դասակարգման առաջին տեղումՀայտարարագիր ներկայացնող քաղաքացիները առաջին հերթին պետք է իրականացնեն անձի նույնականացում․ Տեսանյութ Լավրովը խոսել է «3+3» ձևաչափի մասին Դավիթաշենում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավnր կա․ Shamshyan Երևանի մետրոյի ռելսերի հատվածում քաղաքացի է հայտնվել Միջազգային անվտանգության նախկին համակարգն այլևս չի գործում․ Արմեն ՄանվելյանՍյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է «Mercedes»-ը մեծ արագությամբ մխրճվում գազալցակայանի տարածք ԶՊՄԿ-ն հերթական հաղթանակն է տարել դատարանում Փաշինյանը ֆեյք-կուսակցությունների նոր խմբաքանակ է ստեղծում Ի՞նչ է սպասվում Արարատ Միրզոյանին Մոսկվայում Ինչ եղանակ կլինի առաջիկայում Հայրենիքի տաղանդավոր զավակները պետք է մեկ բռունցք դարձած միանան Հայաստանը շենացնելու գործին. Գագիկ Ծառուկյան Երբ մեկ դրամն ամենակարող ուժ է դառնում․ «Մի դրամի ուժն» ամփոփում է1000 հեկտարում 500 հազար պանել. բնապահպանները դեմ են հսկա արևային կայանին «Ինչու՞ ապրել Հայաստանում» հարցը գուցե անիմաստ լիներ, եթե արտագաղթն ու ծնելիության նվազումն անհանգստացնող չլինեին. ՀայաՔվե Ֆասթ Բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս Պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումը Հայն ու հայտարարագրող խաբեբան․ Հրայր ԿամենդատյանՈւկրաինական պատերազմի ձգվող պարույրը. «Փաստ» Թրամփի պաշտոնավարման աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ» Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու առումով. «Փաստ» «Մեզ ոչ ոք երբեք հենց այնպես ոչինչ չի տալու». «Փաստ» Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է. «Փաստ» Ովքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատուները. «Փաստ» Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ» Ոմանք մեկը մյուսի հետևից շարունակում են շինծու ու արհեստականորեն ընդդիմադիր սեգմենտում բևեռացումներ խորացնել ու անհարկի շահարկումներ անել․ ՀովասափյանԻնչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ» Ո՞ւմ նախաձեռնությունն է Արշակ Կարապետյանի, Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի մասնակցությամբ խորհուրդ ստեղծելու գաղափարը. «Փաստ» Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ» Ռուսաստանում Հայրենական մեծ պատերազմից մնացած նռնակ են գտելՆախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունիցՌուսական դպրոցներից մեկում մկնդեղից 5 երեխա է թունավորվելԻրանը նշել է՝ որ դեպքում դուրս կգա «Միջուկային զենքի չտարածման» պայմանագրիցՄոսկվան միշտ պատրաստ է եղել պահպանելու հավասար հարաբերությունները․ Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ Ինչպե՞ս է տեղի ունենալու Թրամփի երդմնակալությունը Չինաստանում տղամարդուն մարդկանց դիտավորյալ վրաերթի ենթարկելու համար մահապատժի են ենթարկել «Անվախ եմ, չեմ վախենում կորցնել ոչինչ». Ելենա Բորիսենկո ԶՊՄԿ ֆինանսավորմամբ գործող Կապանի «Հույսի և հավատի օջախ»-ում շատերին են օգնում Հաջորդ տասնամյակում աշխարհում կլինի 5 տրիլիոնատեր. Oxfam Փարիզի օլիմպիական խաղերում ադրբեջանցի մարզիկներին տրված մեդալները ժանգոտվել են Գրականության և արվեստի թանգարանում ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետը Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ) Ադրբեջանում ֆաշիզմ է, Հայաստանում` փաշիզմ. Մենուա ՍողոմոնյանԱյսօր մեզ անհրաժեշտ է պաշտպանական համակարգերի կառուցում. Արմեն ՄանվելյանՄհեր Ավետիսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Ֆեդորովիչ Մեզենցևին«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը մրցանակ է շնորհել Արցախի հանրային հեռուստաընկերությանը՝ «Արժանապատվության մարտը» ֆիլմի համարՅունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքումԲեկումնային տարի Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի համար
Հասարակություն

«Սպասում եմ հրաշքի, այդ սպասումն է ապրեցնում, թե չէ մարդը կարող է խելագարվել». Մեսրոպ Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարանդայում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելացի, ընկերասեր, համբերատար ու աշխույժ երեխա էր Մեսրոպս: Երբ մեծացավ, ավելի ծանրակշիռ դարձավ, ավելի խորն էր դատում, հարցերին այլ տեսանկյունից մոտենում: Շատ նպատակներ ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Օվսաննան՝ Մեսրոպի մայրիկը:

Մեսրոպը ծնվել է Սյունյաց աշխարհում՝ Շինուհայր համայնքում: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Դպրոցից հետո ուսումը շարունակել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի լրագրության բաժնում՝ որպես մարզական մեկնաբան։ Տիկին Օվսաննան նշում է՝ որդին շատ էր սիրում ֆուտբոլը: «Մեզ մոտ ֆուտբոլի հաճախելու հնարավորություն չկար, չկարողացանք իրեն սպորտի տանել, և արդյունքում Մեսրոպը որոշեց, որ պետք է սպորտային մեկնաբան դառնա: Ընդունվեց, սովորեց, մոտ մեկ տարի աշխատեց լրագրության գծով, ոչ միայն որպես սպորտային մեկնաբան: Մանկությունից իր համար ֆուտբոլը մի ուրիշ աշխարհ էր»: Մեսրոպը ծառայել է Հայկական զինված ուժերում: Ծառայության առաջին ամիսներն անցել են Արտաշատի ուսումնական զորամասում, այնուհետև ծառայությունը շարունակել է Տավուշի մարզի Իջևանի թիվ N զորամասում՝ որպես կապավոր: Ծառայության ընթացքում ստացել է կրտսեր սերժանտի կոչում, արժանացել պատվոգրերի:

«Քառօրյա պատերազմի ժամանակ չնայած Արցախ չի մեկնել, բայց դիրքային ծառայություն է իրականացրել»: 44-օրյա պատերազմի ժամանակ Մեսրոպը կամավոր է մեկնել մարտի դաշտ: Մայրիկի խոսքով, պատերազմի սկսվելուց դեռ շաբաթներ առաջ ասում էր՝ պատերազմ է լինելու: «Անընդհատ լրատվության մեջ էր, աշխատում էր, գուցե տեղեկատվությունն էր վերլուծում և կանխատեսում պատերազմը: Սեպտեմբերի 27-ից մեկ շաբաթ առաջ էլ ասաց, որ կռիվ է լինելու: Զարմացանք՝ ո՞նց թե կռիվ է լինելու, արձագանքեց՝ կտեսնեք: Եվ, իրոք, պատերազմը սկսվեց: Անընդհատ ասում էր՝ գնամ զինկոմիսարիատ: Ես թույլ չէի տալիս, բայց ինքը պատճառաբանում էր, թե ուղղակի գրանցվելու է, մեկ է, հիմա իրեն չեն տանելու: Հետո մեզանից գաղտնի գնացել և կամավորագրվել էր, որ մեկներ Արցախ: Շատ հետո ենք արդեն իմացել այդ մասին»: Հոկտեմբերի 5-ին Մեսրոպը ճանապարհ է ընկնում Արցախ:

«Այնքան էր գնացել զինկոմիսարիատ, որ իրեն զանգեցին, կանչեցին: Գորիսի գրանցում ուներ, այնտեղից իրեն պետք է կանչեին ու զորակոչեին, բայց այնքան շատ էր գնացել Շենգավիթի զինկոմիսարիատ, էլ ասելու չէ: Վերջերս իմացանք, որ իրեն անընդհատ հետ են ուղարկել՝ տղա՛ ջան, գնա՛, պետք լինես, կկանչենք: Բայց չէ, այնքան գնաց ու եկավ, մինչև զանգեցին իրեն: Ես գիտեի, որ իմ տղան հայրենասեր էր, բայց որ այդ կարգի, երևի ինձ համար էլ էր բացահայտում: Հոկտեմբերի 5-ի առավոտյան, զանգը ստանալով, ուղևորվեց Արցախ: Այդ ժամանակ չգիտեինք, թե որտեղ էր, հետո իմացանք, որ Վարանդա են տարել իրեն»: Ութ օր Մեսրոպը պայքարել է թշնամու դեմ: «Մինչև հոկտեմբերի 13-ը իր հետ կապի մեջ ենք եղել, բայց այդ ընթացքում մի երկու օր չի զանգել: Զրույցները հիմնականում նրա մասին էին, որ լավ է, ամեն ինչ լավ է, երբեմն էլ հարցնում էր՝ այդտեղ ի՞նչ են ասում, ի՞նչ է լինելու, հրադադար լինելո՞ւ է: Երկար չէր խոսում՝ ընկերներս կանչում են: Բայց փեսայիս, մյուսների հետ կիսվում էր, ինչպես գիտեք, տղաները մայրիկներին ամեն բան չեն ասել»:

Վերջին անգամ ընտանիքը Մեսրոպի հետ խոսել է հոկտեմբերի 13-ի առավոտյան ութն անց կես: «Բայց որպես իր զոհվելու օր նշված է հոկտեմբերի 14-ը: Վերջին զանգից հետո իրենից այլևս որևէ տեղեկություն չենք ունեցել»: Մեսրոպը բեկորային վնասվածք է ստանում և անմահանում: Նրա «տունդարձի» ճանապարհը երկար է տևում: Մինչ այդ օրեր, շաբաթներ ու ամիսներ տևող փնտրտուք, անհայտություն: 2021 թ.-ի հունվարի 4-ին ԴՆԹ-ն հաստատում է Մեսրոպի ինքնությունը: «Մինչ այդ մենք որևէ տեղեկություն չենք ունեցել իրենից: Մեզ անգամ ասում էին, որ տղաները բունկերում են, շուտով դուրս կգան: Բայց պատերազմը վերջացավ, մենք էլի նորություն չունեինք իրենից: Հետո արդեն անալիզներ հանձնեցինք, և 2021 թ.-ի հունվարի 4-ին մեզ հայտնեցին, որ համընկնում կա»: Մեսրոպը երկու քրոջ կրտսեր եղբայրն է: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ յուրովի է տանում իր ցավը, բայց ապրում են, որ ապրեցնեն Մեսրոպի անունը:

«Մարդիկ պետք է ճանաչեն մեր տղաներին: Հենց դա է նաև ինձ ուժ տալիս: Սկզբում չէի ուզում ապրել, բայց հետո սկսեցի այդ հույսով ապրել, որ Մեսրոպի մասին խոսեմ, պատմեմ: Ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել մտքի հետ, որ ինքը չկա: Չեմ տեսել իրեն ու երևի մինչև վերջ էլ իրեն կսպասեմ: Երազներին հաճախ է գալիս: Իմ երազներում ես իր դեմքը համարյա չեմ տեսնում, խոսում եմ իր հետ, բայց վերջում ուրիշի դեմք եմ տեսնում: Բայց այլոց երազներին գալիս է ու ասում, որ մահացած չէ: Անգամ իր ընկերոջ երազում է եկել՝ ես մահացած չեմ, ես Եռաբլուրում չեմ, ինչո՞ւ եք գնում Եռաբլուր:

Երազներում միշտ այդ խոսքն է ասում, գուցե ինձ է հուսադրում ուրիշների միջոցով, չգիտեմ: Ես սպասում եմ հրաշքի, այդ սպասումն է ապրեցնում, թե չէ մարդը կարող է խելագարվել: Սուտ է, որ ասում են, թե ժամանակը բուժում է վերքերը, որքան շատ ժամանակ է անցնում, այնքան ցավն ավելի է խորանում: Սկզբում մի տեսակ չես հասկանում, թե ինչ է կատարվում, բոլորը կողքիդ են: Բայց հետո մնում ես քո մտքերի հետ, մենակ, ամեն ինչ սկսում է ազդել վրադ: Ամենասկզբում սպասումն այլ տեսք ուներ, ասում էինք՝ սուտ է, չի զոհվել, իր մասին տեղեկություն չունեինք, իսկ հիմա սպասումն այլ տեսք ունի»:

Հ. Գ. - Մեսրոպ Հարությունյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում