Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԶՊՄԿ-ն, որպես պատասխանատու հանքարդյունաբերական ընկերություն, իրականացնում է բնապահպանական մի շարք նախագծերՄենք հիշում ենք․ մենք հայրենիք ենք կորցրել․ նզովվեն Հայոց ցեղասպանությունն ուրացողներն ու մոռացողները. ՀայաՔվեՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Սահմանադրության փոփոխությանը Ավանեսյանն ազատվում է Արսեն Թորոսյանի կադրերից Տնտեսությունն անկում է ապրում, աղքատության մակարդակը գնալով խորանում է , թանկացումները «շնչելու տեղ» չեն թողնում․ Նաիրի ՍարգսյանԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը Պետծառայողներին պարտադրում են հայտարարագրեր ներկայացնել Հայրենիքի պաշտպանությունից փախած պետական դավաճաննե՛ր, մնացե՛ք ձեր պադվալներում և ձեր կանանց յուբկաների տակ ու․․․Խաչիկ Ասրյան Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնել Երկրի ղեկավարը պետք է կիրթ լինի, ոչ թե սրա պես անգրագետ. քաղաքացիԱրբանյակները նկարել են այն, թե ինչպես է Չինաստանը կառուցում «Մեծ արևային պատ»–ը Այն մասին, թե ինչ է սպասում սեփական ժողովրդի վստահությունը վատնած և նրան կորստյան տանող ղեկավարին. Ավետիք ՉալաբյանՀայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ» Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ» Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ» Կոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհը Աշխարհաքաղաքական փոթորիկը մի կողմ թողած՝ Նիկոլն արդեն սկսել է քարոզարշավը․ Արմեն Հովասափյան«Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ» «Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ» Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ» Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել. «Փաստ» Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ» Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են. «Փաստ» Մեր մեծ հաղթանակները դեռ առջևում են․ Գագիկ ԾառուկյանԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավոր Նիժնի Նովգորոդում ավելի քան 30 միգրանտներ տարվել են զինկոմիսարիատներ. մանրամասներ Կանանց հավաքականի բոլոր ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունումՀՀ-ն չի կարողանում ո´չ արտահանել, ո´չ ներմուծել. Հրայր Կամենդատյան Սոչիից մեկնող չվերթի ժամանակ կինը կոշիկով ծեծել է ուղևորին. ի՞նչ է կատարվել (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչն է եղել 16-ամյա տղային կյանքից զրկելու պատճառը․ ներքին գրագրություն՝ «Բոշի մայլայում», վենդետայի վտանգ կա Հոկեյը վերադառնում է Հայաստան․ Fastex-ը և Yohealth-ը առաջնության գլխավոր հովանավորներն են Մեծ հարգանքով ընդունեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը՝ «Անմահ գունդ» ֆորումի շրջանակներում. Մհեր ԱվետիսյանԵվրոպայում առկա է ատոմակայանների փակման ռիսկ 2018-ը հմտորեն մտածված պատրանք էր, որով մեզնից խլվեց մեր ինքնիշխանությունը. Դավիթ Սարգսյան «Գռզո»-ի ջղաձգումների իրական պատճառը Փաշինյանը կատարում է Ադրբեջանի նոր պահանջը. ինչպե՞ս լուծարել Մինսկի խումբը Այո’, այսպիսի հեղափոխական գնաճ դեռ չէր եղել. Նաիրի Սարգսյան«Ունենք իշխանություն, որը մասնակցել է ցեղասպանական գործողություններին արցախահայության դեմ և այսօր բացահայտ ժխտում է 1915-1922 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը» Հայաստանն այսօր, առավել քան երբևէ, ունի հաղթանակների կարիք. Հրաչյա Ռոստոմյան «Եվրասիա» գործնականում․ նախաձեռնություններ, որոնք փոխում են աշխարհը Մեծ ոգևորությամբ և խորին հարգանքով ընդունեցի Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ նվիրված «Անմահ գունդ» միջազգային ֆորումին. Մհեր Ավետիսյան16-ամյա տղային կյանքից զրկելու դեպքով կա ձերբակալված․ ով է նա Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում Մեր պարտքն է միշտ հիշել և վարձահատույց լինել այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը դրեցին մեր ազատ ու անկախ հայրենիքի հենքում. Գագիկ Ծառուկյան «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին. Ավետիք ՉալաբյանՎերջին տարիներին Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը դարձել է առավել գրավիչ կրթական և ճանաչողական այցերի համարԵրևանում թալանել են «Chevrolet Volt», տուժածին պատճառվել է 1,5 միլիոն դրամի վնաս. Shamshyan Նիկոլ Փաշինյանի որդին, դուստրն ու աներձագը՝ Լևոն Մկրտչյանի ու Էվելինա Ստեփանյանի հարսանիքին Նիկոլի խաղաղությունը տանում է պատերազմի. քաղաքացի
Քաղաքականություն

Ինչո՞ւ են պատերազմ հայտարարել եկեղեցուն․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր միշտ կարևորվել են պետություն-եկեղեցի հարաբերությունները։ Սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո եկեղեցու հետ համագործակցությունը ոչ միայն դադարել է, այլ ընդհանուր առմամբ առճակատման փուլ է թևակոխել։ Պետք է նշել, որ գործող իշխանությունների և եկեղեցու տարաձայնություններն առաջին հերթին արժեքային հակասություններ են։ Ինչպես ցույց են տալիս ընթացիկ զարգացումները, իշխանությունները կրոնը, հայոց պատմությունը, անցյալի ժառանգությունն ու ընդհանրապես մեր ինքնությունը տարրալուծելու կողմնակից են։ Եվ այս քաղաքականությունը հետևողականորեն շարունակվում է։

Ի մասնավորի, իշխանությունները տոտալ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Բայց եկեղեցին լիովին անկախ կառույց է, որը չի ենթարկվում իշխանությունների գծած քաղաքական մոտեցումներին ու պետք եղած դեպքում իր անհամաձայնությունն է հայտնում։ Օրինակ՝ ամենաթարմ օրինակը վերաբերում է Սահմանադրությունը փոխելու հարցին, որի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհուրդը հատուկ հայտարարություն տարածեց։ Դրանում ընդգծվում էր, որ նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը, հատկապես երբ այն նաև ընկալվում է որպես արտաքին հարկադրանքի հետևանք, խիստ տարակուսելի է։

Իշխանություններն այդպես էլ չեն համակերպվում այն մտքին, որ անկախ հոգևոր կառույց կարող է գոյություն ունենալ, ու վտանգ են տեսնում դրանում, այդ իսկ պատճառով էլ Հանրային հեռուստաընկերությունը չհեռարձակեց Կաթողիկոսի՝ Ամանորի ուղերձը, ավելին՝ նույնիսկ եկեղեցին գրավելու կամ վերցնելու կոչեր են հնչում՝ միախառնվելով տարբեր անհարկի մեղադրանքներով։ Հակաեկեղեցական քաղաքականության շրջանակներում էր տեղավորվում Առաքելական եկեղեցու ուղուց շեղված կամ աղանդավորական շարժումների խրախուսումը, որը տեղի էր ունենում նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման կամ այլ բողոքի ակցիաների դրսևորումների տեսքով։ Բայց եկեղեցին՝ որպես ժողովրդին համախմբող ու լուսավորող կառույց, շատ մեծ դժվարությունների է բախվել պատմության ընթացքում՝ իրականացնելով հայապահպան գործառույթ նույնիսկ այն պայմաններում, երբ իրավիճակը թվացել է անելանելի, ուստի այսօր առկա դժվարություններին ևս կդիմակայի։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունների համար անհանգստության տեղիք է տալիս եկեղեցու պատմական դերակատարությունը և, ըստ այդմ, արտոնյալ կարգավիճակը, որն ամրագրված է նաև Սահմանադրության մեջ։ Եվ ըստ երևույթին իշխող քաղաքական ուժի կողմից առաջին իսկ հնարավորության դեպքում փորձ կարվի իրենց առաջարկած Սահմանդարության տարբերակի մեջից հանել նաև այս դրույթը։

Պարզ է, որ իշխանություններն իրականացնում են հակառակորդի պահանջները։ Բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես է Բաքվի քարոզչամեքենայի կողմից Հայոց եկեղեցին Կաթողիկոսի գլխավորությամբ որակվում որպես ռևանշիստական ուժ, որին պետք է լռեցնել։ Չմոռանանք, որ ՀԱԵ-ն խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի համար՝ օգտագործելով քրիստոնեական տարբեր միջազգային կառույցների հետ իր կապերն ու համագործակցությունը՝ բարձրաձայնելով Ադրբեջանի կողմից քրիստոնյաների նկատմամբ իրագործված հանցագործությունների մասին իրողությունները։ Մյուս կողմից էլ, մինչ մեր ղեկավարությունն ուղղակի լռում է Արցախի մեր հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության ոչնչացման մասին, Մայր աթոռը բարձրացնում է մեր եկեղեցիների յուրացման ու պղծման հարցերը։

Ու իշխանությունները լուրջ վախեր ունեն, որ հոգևոր դասից կարող է գալ ինքնության զարթոնքը և դիմադրական շարժման ծավալումը՝ մանավանդ այն պայմաններում, երբ վերջին շրջանում փորձեր կատարեցին նոր հարձակում ձեռնարկելու եկեղեցու վրա, որոշակի ուժերի կողմից այն իսկույն կանխվեց։ Օրինակ՝ փետրվարի 24-ին բազմահազար քաղաքացիներ, այդ թվում՝ «Հայ խաչակիրների ազատագրական շարժման» ներկայացուցիչները, «Էջմիածին» խմբակցության անդամները, փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանն իր համախոհների հետ, բազմաթիվ անհատ քաղաքացիներ այցելեցին Էջմիածին՝ իրենց աջակցությունը հայտնելու Կաթողիկոսին և եկեղեցուն։ Ու այս իրողությունը կարող է որոշակի գործոն դառնալ եկեղեցու շուրջ համախմբման ու համազգային շահերի համար պայքարի տեսանկյունից։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում