Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ի՞նչ հիմքով են ազատվել գործադուլ իրականացրած 18 վարորդները․ Հայկ Կոստանյան Դիմակավորված անձինք ներխուժել են Արմավիրի բանտ․ ինչ են արել քրեական հեղինակությունների դեմ Աղազարյանը մերժեց Փաշինյանին «Քաղպայմանագիրը» Գյումրիում ցայտնոտի մեջ է Բյուջեն թերակատարվել է. իշխանությանը սոցիալական բունտ է սպառնում ԶՊՄԿ-ն պահպանում է բնապահպանական բոլոր նորմերը և կատարելագործում Չինաստանից արևային մարտկոցների գները կբարձրանան. ինչի՞ պատրաստվել 2024 թվականի դեկտեմբերին Գազամատակարարման վթարային դադարեցում. հասցեներ Խնդրում եմ Աստծուն մեզ տա այնքան ուժ ու միտք, որ կարողանանք պահպանել անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր Ավետիսյան Նրա մասին, թե ինչու Հովիկ Աղազարյանը հեշտությամբ չի դնի մանդատը․ Ավետիք Չալաբյան Մենք մերժում ենք անցյալի մոռացումը, հաշտ չենք դրա հետ․ Մենուա ՍողոմոնյանՊետք է հիշել Փաշինյանի թիմից հեռացվածների պատասխանատվության մասին․ «Հայաքվե»Միրզոյանի ելույթը մեզ ուղղակիորեն վերաբերող ոչնչի մասին էր․ Մենուա ՍողոմոնյանՄիջազգային և տարածաշրջանային նոր շրջադարձերի աղեղը. «Փաստ» «Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս». «Փաստ» Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ» Բյուջեն ու տնտեսությունը՝ նոր ճնշման ներքո. «Փաստ» ԵՄ-ի ընդլայնման օրակարգի շրջանակները. փողը՝ մեզանից, մեռնելը՝ ձեզանից. «Փաստ» Վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ․ Հայկ Կոստանյան«Ռուսը չի գալու՝ Նիկոլ փոխի, ամերիկացին չի գալու՝ Նիկոլ փոխի». ի՞նչ է հնարավոր անել երկու ամսում. «Փաստ» «Հայաստանի միակ բարեկամը, ինքնիշխանության ու պետականության միակ պահապանը Ռուսաստանը և նրա ժողովուրդն են». «Փաստ» Մրցույթն ամփոփվեց. ովքե՞ր արժանացան կրթաթոշակների. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ» Ովքե՞ր են իրականում ցանկանում ձեռք բերել Թեղուտի հանքը. «Փաստ» Նոր վճարման տարբերակ տրանսպորտից օգտվելիս Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկներըՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են դիմшկшվորված ոստիկանները բերմшն ենթարկում Շահումյանցի Ժիրոյին Հայտնի է՝ երբ կվճարվի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակը Առաջարկում եմ Համախմբվել Հանուն անվտանգ և բարեկեցիկ Հայաստանի․ Մհեր Ավետիսյան Դեկտեմբերի 2-3-ին ջուր չի լինի որոշ հասցեներում Հայտնի են 2025 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը ՀՀԿ անդամները հարգանքի տուրք մատուցեցին Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին․ Հենրիխ Դանիելյան«Կիրանցի բնակչությունը 3 մասի է պառակտվել» EasyPay-ը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին ՆԳՆ-ն՝ մանկապարտեզից հոսպիտալացված երեխայի մաhվան դեպքի մասին Արցախահայերի իրավունքների պաշտպանությունն իմ առաջնային առաքելությունն է. Սոսե Չանդոյան «Որպեսզի երեխային արագ տեղափոխեն հիվանդանոց, ծնողներից մեկը սեփական մեքենայով է տարել նրան»․ նոր մանրամասներ՝ 4-ամյա աղջկա մահվան վերաբերյալ «THE LEADER 2024». տարվա բարերարի գլխավոր մրցանակը շնորհվել է Գագիկ ԾառուկյանինՖասթ Բանկը շարունակում է մշակութային օջախների ենթակառուցվածքների վերանորոգումը ԱՄՆ-ը շարունակում է ազատվել չինական արևային վահանակներից Երևանում մանկապարտեզից բժշկական կենտրոն տեղափոխված 4-ամյա աղջիկ է մաhացել․ Shamshyan Իշխանությունը կորցնելու է, ապա՝ ցմահ դատապարտվի. Նաիրի Սարգսյան Արևմուտքը որոշել է ամեն գնով պահել Վրաստանը Կդիմի՞ Հայաստանը Միջազգային քրեական դատարանին Հրդեհ՝ Գուգարք գյուղում․ տնակ է այրվել Փաշինյանի առջև խնդիր է դրված փակելու անցյալի էջը և բացելու նորը․ «Հայաքվե»«Դարձիր մեր ընկերը». տոնում ենք Ամիօ բանկի ժպիտի մեկամյակը Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի․ Վահե ՀովհաննիսյանՍիրած աղջկան առևшնգшծ 30-ամյա պարեկն ազատվել է աշխատանքից
Քաղաքականություն

Նիկոլը տարածաշրջանային ցլամարտի ձևաչափը դարձնում է 2+1՝ Ադրբեջան, Թուրքիա + Ռուսաստան. hերթում Իրանն է. Վահե Հովհաննիսյան

Մյունխենից և Փարիզից հետո Հայաստանի համար նոր իրականություն է ձևավորվել։ Մեկ հոգին կայացնում է միակամ ճակատագրական որոշումներ. նրա մոտիվացիաները պարզ չեն, ու այս պահին նրա ձեռքը բռնելու ու զսպման մեխանիզմ չկա։ Սա նշանակում է, որ առժամանակ նա անելու է այն, ինչ ուզում է։

Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Սա ուղղակի պարտադրում է, որ դեռևս քիչ թե շատ կենսունակ շրջանակները դառնան համարժեք այդ Նորին։ Կհասկանանք պարտադրանքը, թե ոչ՝ այլ հարց է։ Շարունակել հին իներցիայով՝ սպասելու ենք աղետի հերթական սերիային, որի ոչ ծավալները, ոչ հետևանքները գուշակել հնարավոր չէ։

Նոր իրականության պարամետրերը

- Հայաստանը դառնում է խոշոր տերությունների բացահայտ բախման թատերաբեմ։Նիկոլը տարածաշրջանային ցլամարտի ձևաչափը դարձնում է 2+1՝ Ադրբեջան, Թուրքիա + Ռուսաստան։ Հերթում Իրանն է։ Եթե մինչ այս ուժային կենտրոնների հակամարտությունը Հայաստանում գնում էր քիչ թե շատ սուվերեն երկրի և խաղի կանոնների պահպանմամբ, ապա հիմա դա չի լինելու։ Բախման ցանկացած դրսևորում տեսնելու ենք, և այդ ծայրահեղ վտանգավոր նոր խաղի կանոնի հեղինակը Հայաստանն է։

- Ներքին խառնաշփոթ. ներքին բազմապիսի, բազմավեկտոր այլանդակ պրոցեսներ, խմորումներ։ Պետության ներքին հոմեոստազը խաթարվել է։

- Ով ում հետ ինչ հաշիվ ունի՝ փորձելու է պարզել։ Հին-նոր հարցեր, բիզնես, անձնական, և այլն և այլն։ Պատահական չէր օրեր առաջ մեծ խումբ արցախցիների ուղղորդումը ունևոր արցախցիների դեմ։ Պարարտ հող կա, էմոցիոնալ ֆոն կա. թիրախներ կգտվեն, կնշանակվեն, կձևակերպվեն։ Ոչ ոք ապահովագրված չէ։ Նույնը լինելու է զուտ ներհայաստանյան կապիտալի և թիրախների հանդեպ։ Ցինիկ չհնչի, բայց այս փուլում կենդանի մնալն արդեն ձեռքբերում է։

- Հրեշավոր մեղադրանքների ուժգնացում՝ սկսած մակրոթեմաներից. «ով բերեց Նիկոլին», «ով հանձնեց Արցախը» մոտիվներից մինչև՝ ով որ զինվորի մահվան պատճառ դարձավ։ Սա ցանկացած քանդվող, «սիրիացման գնացող» երկրի ներքին բովանդակությունն է։

- Պետական համակարգը սկսելու է մի պահից «սբոյներ» տալ։ Գնալու են տոտալ աշխատանքային իմիտացիայի։ Ռեպրեսիաները է´լ ավելի կարագացնեն պրոցեսը։ Այսօր արդեն որևէ նորմալ մարդ չի ուզում այս իշխանության հետ աշխատել։

- Ռեպրեսիվ համակարգն աշխատելու է անվերահսկելիորեն։ Ով ում ուզեց՝ բռնել է տալու։

Հասարակությունը մնացել է անտեր

Իշխանության արկածախնդրությունը միշտ հանգեցնում է պետության արտաքին խոցելիությանը և ներքին անտերությանը։

Նման իրավիճակում անտերությունն ու անպաշտպանությունը գրեթե հոմանիշներ են։ Ոչ ոք Հայաստանում իրեն պաշտպանված չի զգալու, մյուս կողմից՝ սա դառնում է բոլորին միավորող գործոն։

a. Հարուստներն էլ են անպաշտպան, աղքատներն էլ,

b. Նիկոլին ձայն տված 680 հազարը մնացել է անտեր,

c. 270 հազարանոց ընդդիմադիր որակյալ ընտրազանգվածը մնացել է անտեր,

d. Չքվեարկածները, տանը մնացածները, «քաղաքականությամբ չզբաղվողները» մնացել են անտեր,

e. ՔՊ-ն, որպես քաղաքական ուժ մնացել է անտեր, բայց դեռևս չի գիտակցում,

f. Հայաստանցին մնացել է անտեր, արցախցին մնացել է անտեր, սփյուռքը մնացել է անտեր,

g. Մեծ հաշվով, պետությունը մնացել է անտեր ու անպաշտան։ Սա ահռելի ռիսկերով իրականություն է։

Արագ հետևություններ.

1. Ճիշտ հասկանալ նոր իրականության ողջ ռիսկայնությունը,

2. Վերաձևակերպել ընդդիմություն գաղափարը և գնալ արագ վերակազմավորման։ Չկառչել առկա ձևաչափերից ու չհաշվարկել հաջորդ իշխանության մեջ սեփական մասնաբաժինը։ Հաջորդ իշխանության պետությունն ուղղակի կարող է չլինել։

3. Սկսել ներհանրային հաշտեցման և միջընտրազանգվածային երկխոսություն։ Հին ընտրազանգվածներն արդեն պատմություն են, և չի կարելի հասարակության մասին ունենալ այդ հին պատկերացումները։ Հետևաբար՝ հաշտություն, ներքին երկխոսություն՝ բոլոր մակարդակներով, բոլորը բոլորը բոլորի հետ։ Պետական համակարգի, ՔՊ-ի, փողոցի, ուժայինների։

Պետական արկածախնդրության հակաթույնը ներքին երկխոսությունն է։ Այսօր բոլորիս թիվ մեկ խնդիրը, միավորող իդեան նոր իշխանության ձևավորումն է։ Այդ ճանապարհին պետք է գտնել ու համագործակցել բոլոր բնական դաշնակիցների հետ»։