Հարկահավաքությունը ՀՀ֊ում պետք է դրված լինի արժեքային հենքի վրա. Արամ Մանուկյան
![Հարկահավաքությունը ՀՀ֊ում պետք է դրված լինի արժեքային հենքի վրա. Արամ Մանուկյան](/timthumb.php?src=disc/25-02-24/5fdc2e072c796103402c909785fa3ce5.jpg&w=780)
«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կրկնում եմ, հարկահավաքությունը ՀՀ֊ում պետք է դրված լինի արժեքային հենքի վրա, միայն ֆիսկալ քաղաքականությունը կդեֆորմացնի պետություն֊քաղաքացի շատ կարևոր կապը։
Մի քանի կետով կմատնանշեմ, թե ինչ կարևոր ֆինանսական դեր ունեն արտագնա աշխատանքի մեկնող մեր համաքաղաքացիները։
![✅️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
![✅️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
![✅️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
Սրանք այն կարևոր մակրոտնտեսական գործիքներն են, որով պետությունը կարգավորում է իր հարաբերությունները ինչպես արտաքին աշխարհում, այնպես էլ ներքին ոլորտում։
Հարկելով արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին` այո, կարճաժամկետ հատվածում փոքրիկ դրական փոփոխություններ կարող են լինել, օրինակ` ասֆալտապատելով մի քանի կիլոմետր ճանապարհ` Նիկոլ Փաշինյանը կարող է հպարտանալ ու դրոշակ դարձնելով փողփողել, սակայն երկարաժամկետ հատվածում մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ` նեղված քաղաքացին կրճատելու է վերընշված կետերի պատշաճ կատարումը, արտագաղթելու է, իր հետ տանելով բերած գումարները, այստեղ սպառում չի իրականացվելու, զինվոր չենք ունենալու բանակ ուղարկելու, դեմոգրաֆիական խնդիրներ ու այդպես շարունակ...
Ուստի, ոչ միայն չպետք է հարկել ու չնեղացնել արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացուն, այլև բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի արտագաղթած քաղաքացին հետ գա ու իր աշխատած գումարները ծախսի Հայաստանում, դրանով կլուծվի այն հարցը, որ վարչապետը ուզում է ավել գումար մտցնել պետբյուջե։
Շարունակելի...