Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռուսաստանը կանցնի՞ գործնական քայլերի. Լավրովը հստակ ասեց Թուրքիան նոր թափով է անցնում Հայաստանի հարցերը լուծելուն Փռչոտը` էշի համառությամբ լցված, գնում է առաջ և կատարում իրան ներարկած պլանը. Վահե Հայաստան Վարչախումբը փորձում է «բժժացնել» հասարակությանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմանների մոտ լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Բարսելոնան հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Աթլետիկի հետ Ցնցnղ լուր՝ Թուրքիայից Լավրովն անուղղակի «տեղյակ պահեց», որ ՀԱՊԿ-ում չմնալն ու ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի գործող իշխանությունների այս վարքը սպառնալիքի տակ է դնում հենց Հայաստանի գոյությունը․ Արշակ Կարապետյան Մարտի 8-ին տրանսպորտով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղևավարձի գումար չի գանձվելու Մտքեր «ՀայաՔվեի» համաժողովից. Մենուա Սողոմոնյան Թշնամին պահանջում է չեղարկել Հայաստանի Անկախության հռչակագիրը, բայց մենք կանխելու ենք այդ փորձը. Ավետիք Չալաբյան Թշնամին ավերել և ավերելու է հայ ժողովրդի քրտինքով ստեղծված ցանկացած բան, մինչև հայ ժողովուրդը չհամախմբվի. Ավետիք ՉալաբյանԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Այսօր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Միայն լաստանավի գործարքի համար Քերոբյանն ու Փաշինյանն էլ նրա ձեռքը բռնած պիտի դատվեն․ Նաիրի ՍարգսյանՔվանտային կետային արևային մարտկոցները արդյունավետության ռեկորդ են սահմանել, չնայած սիլիցիումին հասնելուց դեռ հեռու են Մեր պետությունը կորցրել է ինքնիշխանությունը և կանգնած է անհետացման եզրին․ Աբրահամ Գասպարյան Միակ ճիշտ քայլը՝ ինստիտուցիոնալ արագ հակազդեցություն Դարչնագույն զազրախոսությունը՝ որպես երդվյալ նիկոլականների վերջին «փաստարկ»Կապանի օդանավակայանի մոտ բախվել են GAZ և Howo բեռնատարները. վիրավոր կա Օդեսայի գրոհից հետո Զելենսկին գործընկերներին կոչ է արել ավելի շատ ՀՕՊ համակարգեր տալ ՈւկրաինայինՈւկրաինան հայտարարել է ռուսական Սու-34 կործանիչ խոցելու մասին Երևանը համագործակցում է իր բարեկամների թշնամիների հետ․ ԼավրովՊուտինը և Լուկաշենկոն մոտ մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել Լավրովը չի հաստատել, որ Երևանը քննարկում է «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության հարցը Հայաստանը և Թուրքիան որոշել են նոր հանդիպում անցկացնել հարաբերությունները կարգավորելու համար Օդի ջերմաստիճանը կբարձրանաՄտքեր «ՀայաՔվեի» համաժողովից. Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս ԳալստանյանԵվրոպայում ստեղծվել է «աշխարհի ամենաարդյունավետ» արևային մարտկոցը ՖԻՖԱ-ն լիովին դեմ է կապույտ քարտերին․ ՖԻՖԱ-ի նախագահ Լիբանանյան «Հեզբոլլահը» հարվածել է Իսրայելի հրամանատարական կենտրոնինԹուրքիայի անակնկալ առաջարկը Հայաստանի իշխանությանը Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ-ում ԱԽ քարտուղարը շարունակում է վնասել հայ-ռուսական հարաբերություններին Բանկային գաղտնիքի խախտումը հեղինակազրկելու է Հայաստանը Հայաստանը կանգնած է տնտեսության կոլապսի և աղետի առաջ. Արշակ Կարապետյան Միտումնավոր զրկում է Հայաստանին նրա անվտանգությունը երաշխավորող վահանից․ «Փաստ» «Սպասում եմ հրաշքի, այդ սպասումն է ապրեցնում, թե չէ մարդը կարող է խելագարվել». Մեսրոպ Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարանդայում․ «Փաստ» Հիմա գնդակը ԵՄ-ի ու առանձին վերցրած երկրների դաշտում է․ «Փաստ» Ինչո՞ւ են պատերազմ հայտարարել եկեղեցուն․ «Փաստ» Ինչպե՞ս «հաղթահարել» կոռուպցիան ու... ընկղմվել դրա մեջ․ «Փաստ» «Եվրախորհրդարանի բանաձևերը սոսկ բարոյական աջակցություն են. մեզանից էլի սպասելիքներ ունեն»․ «Փաստ» Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի հոբելյանը․ «Փաստ» Ի՞նչ հակահայկական քայլերով է աչքի ընկել Վլադիմիր Զելենսկին․ «Փաստ» Պետությունն իր գործառույթն անբավարար չափով է անում, հետո փորձում դա ջարդել առանձին զինծառայողների վրա․ Աբրահամյան Սկսում են գործողությունների շարք, որի նպատակը երկրում նոր իշխանություն ձևավորելն է․ «Փաստ» Արաբկիրի նախկին թաղապետը քաղաքականություն է վերադառնում․ «Փաստ» Հայոց անկախ պետականության հիմնասյան՝ անկախության հռչակագրի պաշտպանությունը կարող է դառնալ և պետք է դառնա համազգային համախմբման օրակարգը. «ՀայաՔվե»
Քաղաքականություն

Հայաստանի գործող իշխանությունների ամենաբնորոշ հատկանիշը դիլետանտությունն է. Արշակ Կարապետյան

2020 թվականի պարտությունից հետո թվում էր, թե հանրությունն այլևս չի կարող հանդուրժել դիլետանտ իշխանության գոյությունը և ամեն ինչ կանի նրանց հեռացնելու և Հայաստանը ոտքի կանգնեցնելու համար։

2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններով Նիկոլ Փաշինյանը կրկին զավթեց իշխանությունը, իսկ նրան ամենաընդդիմադիր քաղաքական ուժերը, խորհրդարանում խմբակցություններ ստանալով, ոչինչ չձեռնարկեցին Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Պարզ ասած, գրեթե 6 տարի Հայաստանը ղեկավարող քաղաքական ուժը, որը խոստանում էր պայքարել «պադավատների», հովանավորչության, կոռուպցիայի և ամեն ինչի դեմ, ինքը թաղվել է բոլոր այն մեղքերի մեջ, որոնցում մեղադրում էր իր նախկիններին։ Իսկ պատերազմում պարտությունը և Արցախի հանձնումը նույնիսկ չկարողացան խթան դառնալ, որպեսզի հանրային լայն զանգվածները կարողանան ոտքի կանգնել և հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Ո՞րն է, ի վերջո պատճառը, որ մանիպուլյատիվ տարբեր հնարքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասցվել է թմբիրի այնպիսի վիճակում է, որ չի հետաքրքրվում իր վաղվա օրով։ Ընդ որում բարդ է պատկերացնել, թե միայն Փաշինյանի իշխանությունն ունի այնպիսի քարոզչական հմտություններ և այնքան պատրաստվածություն, որ կարողանա նման վիճակի հասցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։

Ըստ էության, Փաշինյանը հակահայկական իր դրսևորումներում միայնակ չէ, ունի հրաշալի դաշնակից՝ ի դեմս Արևմուտքի։ Մեր տարածաշրջանում Արևմուտքն իր սեփական խաղն է թելադրում, իսկ գործող իշխանությունները, որոնք պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ դրվել են հեռակառավարման վահանակի և արտաքին կառավարման տակ, չափազանց վտանգավոր խաղ են խաղում, ընդ որում վտանգավոր խաղ են խաղում մի քանի ուղղություններով։ Առաջին և գլխավոր ուղղությունը հենց տարածաշրջանային իրողություններն են։ Թուրքիան և Ադրբեջանը շարունակաբար ավելացնում են իրենց պահանջները Հայաստանից, նորանոր ճնշումների են ենթարկում՝ ընդհուպ պահանջում են Հայաստանից փոխել սեփական Սահմանադրությունը և պարտադրում են իրենց օրակարգը։

Այս օրակարգին, ըստ էության, գործող իշխանությունները ոչինչ չեն հակադրում, ընդհակառակը, փորձում են տարբեր մանիպուլյացիաներով հանրությանը համոզել Սահմանադրության փոփոխությանը՝ այլևայլ քայլերի մեջ։ Մեկ այլ վտանգավոր ուղղություն Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի դեմ գործող իշխանությունների ձեռնարկած քայլերն են, ընդ որում Փաշինյանն ինքն էլ բառացիորեն երեկ հայտարարել է, թե մտադրություն չունի դուրս գալու Ռուսաստանի հետ անվտանգային համակարգից, ընդամենը փորձում է դիվերսիֆիկացնել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։

Հայաստանը, ըստ Փաշինյանի, չի մերժում Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը, սակայն աշխատում են հարաբերություններ հաստատել նաև Եվրամիության հետ։

Որոշակի մեղմացում թերևս կարելի է նկատել Փաշինյանի երեկվա և վերջին մի քանի ամիսների հայտարարությունների մեջ, կամ գործող իշխանություններն իրենք էլ հասկացել են, թե ո՞ւր է տանում իրենց քայլերի հերթականությունը, կամ էլ հրահանգ են ստացել արտաքին տերերից՝ առայժմ փոքր-ինչ ավելի մեղմ քաղաքականություն վարել՝ Ռուսաստանին չզայրացնելու համար։

Եվ երրորդ, ամենակարևոր ուղղությունը, որ Փաշինյանն իրականացնում է Հայաստանի դեմ, հենց Հայաստանի քաղաքացուն վերջնականապես դեգրադացնելու, նրա մոտ պետության և հայրենիքի նկատմամբ զզվանք ներշնչելու քայլերն են։ Որքան Փաշինյանը փորձում է տարանջատել պետությունն ու հայրենիքը, այնքան ավելի ու ավելի լուրջ և չափազանց անգնահատելի դիսկուրս է ներմուծում հայ իրականության մեջ՝ դրանով խնդիրներ լուծելով Հայաստանի և հայաստանցու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամաբ՝ Հայաստանի գործող իշխանությունների ամենաբնորոշ հատկանիշը դիլետանտությունն է։ Իսկ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար կլինի անդունդ գլորվելու ամենավերջին քայլը։ Ըստ Արշակ Կարապետյանի մեր տնտեսությունը բոլոր թելերով կապված է ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ հայկական արտադրանքի ամենամեծ բաժինն իրացվում է այդ շուկայում, կորցնելով այդ շուկան կկորցնենք նաև մեր տնտեսությունը, իսկ դա նրանք չեն հասկանում։

Այսպիսով, գործող իշխանությունը մի ցանկություն ունի՝ իշխանությունը պահել և անձնական շահերն ավելի բարձր են գնահատում, քան Հայաստանի Հանրապետության շահերը, մինչդեռ չափազանց վտանգավոր իրավիճակում է գտնվում Հայաստանը և պետք է օր առաջ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Հայկ Առաքելյան