Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մայրուղիների արևային մարտկոցները կփակեն համաշխարհային էներգիայի սպառման ավելի քան 60%-ը Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Այս տարվա «Միսս Տիեզերք Հայաատան»-ը ազգությամբ ռուս էՆիգերում հեղեղումների հետևանքով ավելի քան 270 մարդ է զոհվելՀայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը Նոր-Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ՆԳՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել վարորդների համար Մի՛ թողեք՝ սերը գնա. Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին Շուրջ 40 մլն դրամի գրքեր՝ Երևանի գրադարանների համարՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ո՞ւմ է կոշտ զգուշացնում Իրանը Փաշինյանը չի մասնակցել ՔՊ խմբակցության նիստին Ալիևի 80 տոկոսը և ամերիկյան այցը Բաքու Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ԶՊՄԿ-ի խոշոր նախագծերից մեկը «փոշու կառավարման» ծրագիրն է․ բացահանքում արդեն տեղադրված են չորս թնդանոթներ Եվրոպայում արտասովոր արևային մարտկոցներ են տեղադրվում սալիկների, երեսպատման, վիտրաժների տեսքով Տնտեսական մարտահրավերների երախը. «Փաստ» Խաղաղության պայմանագրի մեծացող փուչիկը. «Փաստ» ԵՄ անդամակցության «թատրոնը»՝ տարածաշրջանային իրադարձությունների ֆոնին. «Փաստ» Հարցեր իսկապես շատ կան, բայց դրանց հասցեատերն առաջին հերթին օրվա իշխանությունն է. «Փաստ» Սեպտեմբերի 6-8-ը Երևանը կարդալու է․ փառատոնը միավորել է գրքասերներին, ընթերցողներին, հրատարակիչներին Երեւանում շենքերից հեռացվում են ինքնակամ տեղադրված ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը, վերացվում են կամայական կառույցները Իրականացվող շինարարությունը Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ ժամանակավորապես դադարեցվել է «Հաջողությունների չենք հասնի, քանի դեռ Հայաստանում գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչակազմը». «Փաստ» Կործանիչ «մակարդակ». պատատակի բամբասանքը՝ քաղաքական կատեգորիա. «Փաստ» Որքանո՞վ կարող են իրականում անկախ լինել... օրենսդրությամբ անկախ ինստիտուտները. «Փաստ» Ինչո՞ւ են թանկացել ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը. «Փաստ» Վերաքննիչ դատարանը կասկածի տակ դրեց Ավետիք Չալաբյանի գործով հիմնական «ապացույցի» օգտագործման իրավաչափությունը. «Փաստ» Ռոնալդուն գրառում է կատարել՝ ի պատիվ կարիերայի իր 900-րդ գոլի Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Խարկովի մարզին, կան տուժածներ Պետական գաղտնիքի մասին օրենսդրությունը խախտելու համար պատիժը խստացվում է. խախտումները կքննի ԱԱԾ-ն 10 ժամ գազ չի լինիԻ՞նչ տուգանքներ կսահմանվեն ինքնագլորը խախտմամբ վարելու համար Երեւանում Վիվալդիի գլուխգործոց «Տարվա եղանակները» կներկայացվի նորարարական լուծումներով եւ ռեմիքսովԲրիտանիան Ուկրաինային 650 թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռ կմատակարարի 2024 թ. ամառն ամենաշոգն է դարձել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Առնվազն 11 պաղեստինցի է զոհվել Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով. WAFA Ազգերի լիգա․ օրվա հանդիպումները Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ը. Ալիև Կարևոր գործընթացներ` Սփյուռքի շուրջ. Գեներալ ֊ մայոր Արշակ Կարապետյանը փակագծեր է բացում Ստացվում է, որ Նիկոլի քավորությամբ է Արայիկը հրաժարական տվել․ Արմեն Հովասափյան Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը բռնաճնշումների վերաբերյալ հայտարարություն է տարածելԵՄ դիտորդական առաքելությունը՝ փուշ Մոսկվայի և Բաքվի համար ՔՊ-ում մտահոգ են արտաքին զարգացումներից ՔՊ-ն դեմ է ԵՄ անդամակցության հանրաքվեին Վրաստանում կառուցելու են առաջին արդյունաբերական արևային էլեկտրակայանը Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներին ԱԱԾ են կանչել
Տնտեսություն

Հանքարդյունաբերությունը և ՏՏ ոլորտը՝ ՀՀ տնտեսությունում․ «Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հրաժարվել հանքարդյունաբերությունից»․ Սուրեն Պարսյան

Հանքարդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության համար կարևոր ոլորտներից մեկն է հանդիսանում։ Թեպետ ոլորտի տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ փոքր է և այն կարող է կազմել 2-3 տոկոս, սակայն նրա արտադրանքի արտահանումից ստացվող եկամուտները տնտեսության համար մշտապես էական նշանակություն ունեցող ուղղություն է դիտարկվում։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ մինչև 2022 թվականը՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը, ՌԴ քաղաքացիների Հայաստան տեղափոխվելը՝ հանքարդյունաբերությունն ապահովում էր ՀՀ արտահանման մեկ երրորդը։

«ՀՆԱ-ի մեջ 2-3 տոկոս է, բայց արտահանման մեկ երրորդն է ապահովում։ Այսինքն հանքարդյունաբերությունը մեր երկիր արտարժույթ բերող հիմնական ոլորտներից մեկն է եղել վերջին 15-20 տարիներին»,-նշում է նա։

Մասնագետի խոսքով՝ սա կարևոր նշանակություն է ունենում փոխարժեքի սահմանման հարցում։

Հանքարդյունաբերության ոլորտի արտահանումը լուրջ հակակշիռ է ներմուծումներին։ «Մենք երեք անգամ ավել ներմուծում ենք կատարում և դրա վճարման համար արտարժույթ է պետք։ Գումարած սրան՝ հանքարդյունաբերությունում աշխատողների թվաքանակը մոտավորապես կազմում է 10․000 անձ և այս ոլորտի միջին աշխատավարձը շարունակում է մշտապես բարձր մնալ։ Այժմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ֆինանսաբանկային և ապահովագրական գործունեությունն առաջ են անցել, բայց սա կարևոր հանգամանք է»,-ասաց Պարսյանը։

ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձերի թեմային Iravaban.net-ն ավելի վաղ անդրադարձել էր: Վիճակագրական կոմիտեից ստացված տեղեկության համաձայն՝ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքում ու Երևանում է, իսկ Սյունիքի մարզում է գտնվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Հարկ է նշել, որ Սյունիքը ՀՀ-ում ամենաբարեկեցիկ մարզն է, այստեղ աղքատության ցուցանիշը 2,5 տոկոս է (Հայաստանում` 24․8 տոկոս) կազմում՝ ի հաշիվ հանքարդյունաբերության ոլորտի:

«Հանքարդյունաբերության ոլորտը լոկոմոտիվ է հանդիսանում նաև այլ ճյուղերի համար, օրինակ՝ տրանսպորտի, տարբեր ենթակառուցվածքների կառուցման, տեքստիլի համար։ Հանքարդյունաբերության ընկերությունները սոցիալական տարբեր ծրագրեր են իրականացնում ազդակիր համայնքների համար և այլն։ Իհարկե, բնության և առողջության համար ոլորտը ազդակիր համայնքներին վնասներ հասցնում է՝ կարճաժամկետ և երկարաժամկետ առումով, սակայն շատ ակտիվ ծրագրեր էլ են իրականացվում»,-մանրամասնում է Սուրեն Պարսյանը։

Մասնագետը նշում է, որ այս ոլորտը կարևոր է տնտեսության համար հարկային մուտքերի ապահովման առումով։

2023 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ առաջին խոշոր հարկատուն է եղել։ Ընկերությունը ընդհանուր վճարել է 70 միլիարդ 881 միլիոն 967 հազար դրամ։

«2023 թվականին տնտեսությունն ընդհանուր մոտավորապես 9 տոկոսով աճ է ունեցել, տնտեսական ակտիվությունը 11 ամիսների կտրվածքով կազմել է 9,7 տոկոս, բայց հանքարդյունաբերությունն անկում է գրանցել 5,7 տոկոսով։ Սա պայմանավորված է պղնձի խտանյութի արդյունահանման ծավալների նվազմամբ, այն նվազել է 8,4 տոկոսով, ցինկինը՝ 19,8 տոկոսով։ Այստեղ նվազում է գրանցվել մի քանի գործոնով պայմանավորված, օրինակ՝ անցած տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ իր գործունեությունն է դադարեցրել Թեղուտի հանքավայրը։ Բացի այդ՝ Հայաստանից արտահանվում էր նաև Արցախի Կաշենի հանքավայրի պղինձը, ինչը, բնականաբար, ևս չի կատարվում։

Իսկ տուֆինը՝ հրաբխային սղոցված սալիկների կամ բլոկների տեսքով արտադրության ծավալն աճել է 43,3 տոկոս, ավազի, խճի, կավի ու ճենակավի արտադրության ծավալներն աճել են 41,8 տոկոսով, ինչն էլ պայմանավորված է շինարարությամբ»,-նշում է Սուրեն Պարսյանը։

Առավել մանրամասն՝ այստեղ