Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ի՞նչ է անում Հայաստանի ընդդիմությունը պետականության կործանումը՝ «Ալեքսանդրապոլ 2»-ը կանխելու համար Փորձեր են արվում Հայաստանը զրկել էներգետիկ ինքնաբավությունից․ Արմեն ՄանվելյանՈՒՂԻՂ. Ազգային տրիբունալը փաստում է՝ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին. ՀՃԿ-ի իրազեկման ակցիանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը՝ «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության առթիվ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Երևան քաղաքի օրվա առթիվ Մհեր Ավետիսյանի կարևորագույն ուղերձները՝ սոցիալական ցանցի միջոցով Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը․ Էդուարդ ՇարմազանովԹափանցիկ արևային մարտկոցները կկարողանան սմարթֆոնները լիցքավորել էկրանի ապակու միջոցով Կիևում սկսել են քննարկել ՌԴ-ի հետ հակամարտությունը դադարեցնելու հնարավոր սցենարները. Der Spiegel «Ապագան ինքնավար է». Tesla-ն ներկայացրել է ինքնավար տաքսի, նոր սերնդի ռոբոտ օգնական (լուսանկարներ) Իրանը «ակտիվորեն ծրագրում է» Թրամփի դեմ մահափորձը՝ որպես վրեժ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար. Politico Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի «Ասում են՝ Գերմանիայից հատուկ բժիշկներ են հրավիրել». Աշոտ Ղազարյանը՝ ծանր հիվանդ լինելու լուրերի մասինՀՀ-ում ծխախոտի դեմ պայքարի օրն էՂարաբաղի հայերի համար ևս 30 մլն եվրո կավելացնենք ՀՀ կառավարության բյուջեում. ՀՀ-ում ԵՄ դեսպան Ազգերի լիգա. Ադրբեջանը պարտվեց Էստոնիային Կիևը կստանա 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ. Գերմանիայի կանցլեր Ադրբեջանն ուզում է Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միաժամանակ ՀՀ-ն մնա շրջափակման մեջ. Փաշինյան Երևանին՝ «Եվրասիայից». երիտասարդական ֆլեշմոբ՝ նվիրված հայոց մայրաքաղաքի 2806-ամյակին «Սոգլասիե Արմենիա» ընկերություն հայտարարությունը Նիդեռլանդների խորհրդարանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին. ՀայաՔվեՓաշինյանը վերջին պահին նախարարի այլ թեկնածու է առաջարկելու «Գործ սարքողները» խոսում են արդարությունից Ի՞նչ է սպասվում «միջանցքին». նոր վտանգ ՀՀ գլխին Գիտնականը պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ են արևային մարտկոցները տեղադրվում դաշտերում, ոչ թե ավտոկայանատեղիներում Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ Հանքարդյունաբերության համար վստահության մթնոլորտի ձևավորումը կարևոր է․ Արմեն Ստեփանյան 10 բուհ եւ 12 մասնաճյուղ կփակվի. 1400 դասախոս, 500-600 աշխատակից, 9000 ուսանող ի՞նչ պետք է անեն. Մենուա Սողոմոնյան Հայաստանի զբոսաշրջային չօգտագործված հնարավորությունները. «Փաստ» Դիվանագիտական ձախողումների աքցանի մեջ. «Փաստ» «Ցավոք, ամեն ինչ խեղաթյուրել են այս վեց տարվա մեջ. պետք է ձևավորել իշխանություն, որը պարտված չէ». «Փաստ» Ո՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել «ռեյդերական» միջավայրում. «Փաստ» Ամեն ինչ ուզում են «քպացնել». «Փաստ» Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ» Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ» «Միլթոն» փոթորիկն ԱՄՆ-ում 14 մարդու կյшնք է խլել Գերմանիան Իսրայելին զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել. Շոլց Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը. Տիգրան ԱվինյանԵրևանում մեքենա է այրվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով «Հավաքվելու ենք լեգենդար Արամ Ասատրյանի երգերի շուրջ՝ նշելու նրա 70-ամյակը, կսպասեմ բոլորիդ». Քրիստինե Պեպելյան Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ) Տեղեկացնում եմ, որ Վ․Բալասանյանի անունով այդ հողակտորի վերաբերյալ որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Հայկ ԿոստանյանԱդրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցի Սուլթանատի ա նման էս իշխանությունը, մտել են իմ տարածք, 250 մլնի ներդրում են խափանում. ԱբրահամյանԵս Բարսելոնա չեմ եկել, որպեսզի փոխարինեմ Տեր Շտեգենին․ Շչեսնի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցովԱրմավիրի, Տավուշի, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում գազ չի լինի Բերման են ենթարկել իրենց գույքը պաշտպանող 4 քաղաքացու
Քաղաքականություն

«Հերոս հարկատուները» պետք է վճարեն, որ իշխանությունները ուզածի պես ծախսեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը նախկինի պես օրումեջ գրառումներ, իհարկե, հիմա չի անում: Բայց նախօրեին Ֆեյսբուքում մի գրառում կատարեց այն մասին, որ Հայաստանի թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է: Փաշինյանը միաժամանակ պարծենում էր, որ 2023 թվականին հարկատուները պետական բյուջե են վճարել 2 տրիլիոն 222 միլիարդ դրամի հարկ և տուրք, ինչը 2017 թվականի համեմատ ավելի է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով (շուրջ 2,6 միլիարդ դոլարով) կամ 92 տոկոսով: Ինչ խոսք, դրական երևույթ է, որ պետությունը կարողանում է մեծ միջոցներ ներգրավել, բայց կա նաև խնդրի մյուս կողմը, թե ինչքանով են այդ եկամուտները նպաստում հանրային բարեկեցությանը և բարելավում քաղաքացիների կյանքը։

Թվում է, թե 5 տարվա կտրվածքով 92 տոկոսով հարկերի ավելացումը պետք է, որ քաղաքացիների կյանքի էական բարելավման հնարավորություն դառնար։ Բայց շարքային քաղաքացու սոցիալական դրությունը ոչ միայն չի լավացել, այլ, ընդհակառակը, գնալով անշեղորեն վատանում է։ Սա նույն «շարքից» է, որ Փաշինյանն անընդհատ խոսում էր «թալանվածը վերադարձնելու», «ապօրինի գույքը» բռնագանձելու և նման միֆերի մասին։ Իհարկե, մի քանի քրեական վարույթներ նախաձեռնվել են, ավելին՝ պետությանը պատճառված վնասները վերականգնելու մասին տեսանյութեր են նկարահանվում, բայց եթե ոմանք մտածում էին, թե այդ ամենից իրենք սկսելու են ավելի լավ ապրել, այսինքն՝ մի բան էլ իրենց է հասնելու ինչ-որ ձևով, ժամանակը ցույց տվեց, թե որքան անհեթեթ էին նման հույսերն ու պատկերացումները: Բայց չշեղվենք. իշխանությունները ոչ միայն չեն բարելավում քաղաքացիների սոցիալական դրությունը, այլև բյուջեն համալրելու նպատակով մտադիր են ավելացնել հանրության պարտավորությունների ծանրությունը՝ հարկերի ու տուրքերի բեռն ավելացնելու միջոցով։ Որոշ դեպքերում այդ մտադրություններն արդեն կյանքի են կոչել:

Ու այնքան շատ ուղղություններով են իշխանությունները ձեռնամուխ եղել հարկերի, տուրքերի ու տուգանքների բարձրացմանը, որ նույնիսկ հարկ չկա հատ-հատ անդրադառնալու։ Անգամ տպավորություն է, որ կառավարության ներկայացուցիչները օրուգիշեր նստած մտածում են, թե էլ որ ոլորտում հարկերն ու տուրքերը բարձրացնեն։ Դեռևս անցյալ տարվանից սկսած էին տնտեսագետները խոսում այն մասին, որ իշխանությունները մտադիր են հարկերն ու տուրքերը բարձրացնել, քանի որ 2024 թվականի համար այնպիսի բյուջե են ներկայացրել, որի կատարման հարցում խնդիր են ունենալու, ու ստիպված են նմանատիպ քայլերի գնալ։ Բնականաբար, այս հարկային բեռը ընկնելու է ոչ միայն գործարար աշխարհի վրա, այլև, ուղղակիորեն կամ անուղղակիորեն «հպարտ քաղաքացիների» ու սպառողների ուսերին՝ այն պարագայում, երբ նրանց եկամուտների էական ավելացում չի նկատվում։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ մեր քաղաքացիների ֆինանսատնտեսական դրությունը ավելի է վատանալու։ Բայց կա նաև հարցի մյուս կողմը:

Դեռ ինչոր տեղ կարող էր ընկալելի լինել պետբյուջե նոր միջոցներ մուտքագրելու մոտիվացիան, եթե այդ գումարները գոնե արդյունավետ ծախսվեին։ Բայց խնդիրն այն է, որ պետական ֆինանսները ոչ միայն արդյունավետ չեն ծախսվում, այլև շատ դեպքերում ուղղակի վատնվում են։ Այդ միջոցների մի ահռելի հատվածը իշխանությունները ծառայեցնում են ոչ թե հանրության, այլ միայն իրենց շահերին։ Բարձր պաշտոններում ծվարած իշխանականները, որոնք հանկարծ փողոցից հայտնվել են պետական կառավարման համակարգում, ահռելի աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, երկիրը դարձրել են իսկական «պադավատապետություն», ինչպես նույն Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին ասում, նրանց կյանքը կտրուկ բարելավվել է՝ ի հակադրություն գնալով ավելի աղքատացող «հպարտ քաղաքացիների»։

Հենց միայն իշխանականների հայտարարագրերն արդեն վկայում են, թե ինչպես են նրանք կտրուկ հարստացել պաշտոն կամ մանդատ ստանալուց հետո: Լուրջ խնդիր է նաև այն, որ կառավարությունը միլիոններով գումարների ծախսեր է կատարում այնպիսի նախաձեռնությունների կամ ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնք բովանդակային առումով հանրությանը ոչինչ չեն տալիս։ Բայց երբ խոսքը որևէ կարևոր կրթական կամ գիտական նախագծի իրականացման մասին է, ապա դրանց համար միջոցներ չեն գտնվի։ Մի խոսքով, ստացվում է, որ «հերոս հարկատուները» պետք է վճարեն հարկերը, որ «ժողովրդի ծառա» իշխանություններն իրենց ուզածի պես ծախսեն։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում