Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վենուսում Մարտի 8-ին ընդառաջ գործում են մեծ զեղչերՔաղաքական իրավուքների հայկական կենտրոն (ՔԻՀԿ) իրավապաշտպան ՀԿ-ի հայտարարությունը Գարիկ Գալեյանի վերաբերյալ Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրաՇոլցն ասել է, որ Կիևին Taurus հրթիռների մատակարարումները կարող են Գերմանիային ներքաշել հակամարտության մեջ Սահմանապահ զորքերն առանց ռազմաբազայի չեն մնա Հայաստանում․ Արշակ Կարապետյան Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան և Ֆրանսիան բանակցում են Mirage 2000 կործանիչների մատակարարման շուրջ Միջերկրական ծովում սկսվել են ՆԱՏՕ խոշոր զորավարժություններՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը Մեդալների հարուստ ավարով. մարզիկների պատասխանատու մրցմանը մասնակցությունը հովանավորել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Օքսֆորդի գիտնականները բարձրացնում են արևային վահանակների արդյունավետությունը Ռումբի ահազանգ՝ Արաբկիրից. դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետը ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում «սառեցված անդամակցություն» կարգավիճակ. Երևանի դիրքորոշումը պետք է հստակեցվի. Պեսկով Փաշինյանական հերթական ավանտյուրան Ռուսական զգուշացում՝ Լուկաշենկոյի բերանով «Նախրից ճակատ պաչելու» նուրբ արվեստը Այս՝ թունավոր սնկի պես աճող խմբակը վաղուց վերածվել է հակահայկական աղանդի. Մեսրոպ Առաքելյան Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Հայաստանը նորանոր արհավիրքների է բախվելու. Արշակ Կարապետյան Բելառուսում չեն աջակցի Ռուսաստանի Դաշնության հետ միավորմանը. ԼուկաշենկոՆԳՆ-ն զգուշացնում է խուճապի չմատնվել 1 զոհ, 2 վիրավոր. վթար Արտավազ գյուղումՀԱՕԿ նախագահն ընդունել է Հայաստանին փառք ու պատիվ բերած մարզիկներինԱրտառոց դեպք՝ Վանաձորի բանտում․ դատապարտյալը նախ կարել է շուրթերը, ապա գնդասեղով միացրել իրար Ջուր չի լինի մի շարք հասցեներում Նիկոլը տարածաշրջանային ցլամարտի ձևաչափը դարձնում է 2+1՝ Ադրբեջան, Թուրքիա + Ռուսաստան. hերթում Իրանն է. Վահե Հովհաննիսյան Փրկե՛լ, պաշտպանե՛լ, զարգացնե՛լ Հայաստան-Ռուսաստան ՌազմաՔաղաքական Դաշինքն ու Հայ-Ռուսական Եղբայրությունը և այն միշտ պահպանել աչքի լույսի պես. Խաչիկ Ասրյան16-ամյա պատանին դանակով խփել էր համադասարանցու կրծքավանդակին Զելենսկին առաջին անգամ հրապարակել է Ուկրաինայի զոհերի թիվը Սա է այն քաղցկեղը, որը քայքայում է երկիրը, եվ դրա պատճառը երկրի կառավարման կուսակցական, թայֆայական մոդելն է. Հրայր Կամենդատյան Գազայում Իսրայելի ավիահարվածի հետևանքով կիրակի երեկոյան առնվազն 10 խաղաղ բնակիչ է զոհվել Ռեալը սեփական հարկի տակ հաղթեց Սևիլիային Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Օրը տհաճ անակնկալներ կմատուցի. փետրվարի 26-ի աստղագուշակԱրդյո՞ք մենք մտածել ենք վճարունակ քաղաքացի ստեղծելու մասին. Նաիրի ՍարգսյանՄաղթում եմ, որ հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում. Գագիկ Ծառուկյան Հարկահավաքությունը ՀՀ֊ում պետք է դրված լինի արժեքային հենքի վրա. Արամ Մանուկյան«Ժամանակներ, բարքեր». Ո՞վ է մեր դաշնակիցը Իտալիա. 2023 թվականին արևային և քամու էներգիայի ռեկորդային արտադրություն Մտահոգիչ եմ համարում հայտրարությունը կապված Ուկրաինական պատերազմի հետ․ նմանատիպ հայտարարությունները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ․ Արտավազդ Ալավերդյան«ԶՊՄԿ» ՓԲԸ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը հյուրընկալել էր Կապանի քիքբոքսինգի «Սյունիք» ակումբի սաներին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Լեհաստանում ակտիվիստները գոմաղբ են թափել ՌԴ դեսպանի վիլլայի դիմաց ՀԱՊԿ ԽՎ-ից միայն ՀՀ ներկայացուցիչները որպես դիտորդ ներկա չեն Բելառուսի ընտրություններին Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատները հերթական զորավարժություններն են անցկացրել «Հաղթելու ենք»․ Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել Մահացել է երգիչ Համլետ Գևորգյանի հայրըԻրանի Հորմոզգան նահանգում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱրևմտյան առաջնորդները ժամանել են Կիև Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է. Ստոլտենբերգ Ֆերմերները ներխուժել են Փարիզի գյուղատնտեսական տոնավաճառ՝ պահանջելով Մակրոնի հրաժարականը
Հասարակություն

«Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթին հարգել են թե՛ դպրոցում, թե՛ գյուղում, թե՛ Արմավիրում: Այնպես չէ, որ իմ երեխան է և գովում եմ, շատերն են իրեն ճանաչում, և ուղղակի գովեստի խոսքեր ասել չեմ կարող: Ծառայությունը շատ կոփեց տղայիս, կարծես կյանք տեսած հասուն մարդ լիներ: Դավիթը փոքր տարիքում եղել է շատ խելոք ու համեստ, իհարկե, որպես երեխա՝ իր չարաճճիություններն էլ ուներ: Դպրոցական տարիներին՝ չորրորդից մինչև յոթերորդ դասարան, պարապել է քիքբոքսինգ, ունի բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր, շատ տեղերում մրցումների է մասնակցել: Պետք է մեկներ Վրաստան՝ մասնակցելու աշխարհի առաջնության, բայց ձեռքի վնասվածքի պատճառով բժիշկները թույլ չտվեցին: Այդ պատճառով յոթերորդ դասարանում թողեց սպորտը: Դպրոցական տարիքում ամառային արձակուրդների ժամանակ աշխատում էր, առհասարակ շատ աշխատասեր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավթի հայրիկը՝ Վահանը:

Որդու դպրոցական տարիների մասին խոսելիս այնքան պարզ է արտահայտվում: «Խելացի էր, ընդունակ, բայց սովորելու հետ սեր չուներ: Մաթեմատիկայից շատ ուժեղ էր: Ավելի լավ է իրեն ասեիր՝ այս ծանր աշխատանքը պիտի անես, քան մեկ թերթ ինչ-որ բան կարդաս: Ինքն էլ այդպիսին էր: Բայց ուսուցիչները, տնօրենն իրեն շատ էին սիրում: Երբ Արմավիրի թիվ 4 դպրոցի բակում խաչքար տեղադրեցի, տնօրենն այդ օրն ասաց՝ երանի այս խաչքարը չդրվեր, Դավիթն այսօր այստեղ լիներ, Դավիթն ուրիշ էր, տարբերվող»: Դավիթն ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, ցանկանում էր հրշեջ-փրկարար դառնալ, տարկետում է ստանում, ուսումը շարունակելու էր զորացրվելուց հետո: Ցանկանում էր նաև ավտոէլեկտրիկի գործը սովորել: «Աշխատասեր էր, ձգտող, մեզ միշտ հպարտանալու առիթներ էր տալիս»,- նշում է հայրիկը:

Դավիթը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2020 թ. օգոստոսի 11- ին: Ստեփանակերտում մեկ ամիս «կարանտին» անցկացնելուց հետո նրան տեղափոխում են Եղնիկներ: «Դեռ ժամանակ ուներ զորակոչվելու համար, բայց քանի որ իր բոլոր ընկերներն արդեն մեկնել էին ծառայության, ինքն անհամբեր էր դարձել: Գնացել էր զինկոմիսարիատ, հետաքրքրվել, թե ինչու իրեն էլ չեն տանում ծառայության, ասել էին՝ դեռ վեց ամիս ունես, արձագանքել էր՝ կապ չունի, ես հիմա եմ ուզում գնալ: Ուրախ-ուրախ եկավ տուն, թուղթը տվեց ինձ՝ իմ ծանուցագիրն է, գնում եմ բանակ: Քեֆ-ուրախությամբ Դավիթին ճանապարհեցինք ծառայության: Եղնիկներում կապն այնքան էլ լավը չէր, միշտ ասում էր՝ պա՛պ, մի մեծ քար կա, դրա մոտ պիտի հասնեմ, որ զանգեմ, որ օրը չզանգեմ, ուրեմն անձրև է, վատ եղանակ»: Եկավ սեպտեմբերի 27-ը:

«Դավթի հետ վերջին անգամ խոսել ենք սեպտեմբերի 25- ին: Սեպտեմբերի 26-ին չզանգեց, մտածեցինք՝ երևի անձրև է, Դավիթն էլ զգուշացրել էր, որ այդ օրերին չի կարող զանգել: Բայց պատերազմ էր: Երեք ամիս Դավիթից ընդհանրապես լուր չենք ունեցել: Համարներ էին տալիս, որ զանգեմ ու ինչ-որ տեղեկություն իմանամ, հետո պարզում էի, որ դիահերձարաններ եմ զանգել: Չէի կարողանում իրեն գտնել: Ղարաբաղում հեռուստաընկերություններից մեկը նկարահանել էր Դավիթիս: Նա երկու հեռախոսահամար էր տվել լրագրողին՝ Ծովինարին, խնդրել՝ զանգեք ու ծնողներիս ասեք, որ ես լավ եմ: Լրագրողը մեզ զանգահարեց, չէի հավատում, որ Դավիթս է համարը տվել: Ինձ հավաստիացրեց, որ անձամբ խոսել է Դավթի հետ, և ինձ նկարներ ուղարկեց, հետո էլ արդեն հեռուստատեսությամբ ցույց տվեցին կադրերը, որտեղ Դավիթս քահանայի ձեռքում պահված խաչն է համբուրում: Ես անթիվ զանգեր էի ստանում, մարդիկ աչքալուսանք էին տալիս, որ որդիս ողջ է»:

Դեկտեմբերի 22-ին Դավիթն անակնկալ ձևով գալիս է արձակուրդ: «Պատմեց, որ 20 օրից ավելի շրջափակման մեջ է եղել, հետո՝ անտառներում: Շատ բան էր տեսել: Երբ տանը նստած ինքնաթիռի ձայն էր լսում, խուճապի էր մատնվում, ներսում վախ կար: Հետո այնպես ստացվեց, որ ճանապարհը փակվեց, ու ոչ միայն Դավիթը, այլ նաև էլի զինծառայողներ չէին կարողանում վերադառնալ Արցախ: Հրամանատարի հետ զրուցեցինք, ասաց՝ ռազմական ոստիկանություն ներկայացեք, որ հետո խնդիրներ չառաջանան: Այդպես էլ արեցինք: Երեխեքին մեկ օր պահելուց հետո տեղափոխեցին Էջմիածնի ականազերծողների զորամաս, այնտեղ Դավիթս չորս ամիս ծառայեց: Հետո 2021 թ.-ի գարնանը տեղափոխեցին Կապանի Կարմրաքար զորամաս: Այնտեղ ևս Դավիթս հարգանք էր վայելում և՛ ծառայակից ընկերների, և՛ հրամանատարական կազմի կողմից: Իր ընկերները հետո եկան մեր տուն, շատ բաներ պատմեցին, թե ինչպիսի զինվոր էր տղաս, ինչպիսի ընկեր»:

2022 թ.-ի ապրիլին Դավիթը ոչնչացնում է թշնամու մեծ թվով տեխնիկա: «Մայիսի 10- ին նրան խրախուսում են, գալիս է տուն: Հարցրեցի՝ Դավի՛թ ջան, քեզ երկու ամիս է մնացել, որ զորացրվես, ո՞նց են արձակուրդ տվել: «Պա՛պ, խրախուսել են, 18 տեխնիկա եմ խփել»: Մայիսի 16-ին վերադարձավ զորամաս: Մայիսի 15-ի երեկոյան իր ձեռքով բանակի քեֆի ցուցակը գրեց՝ 137 հոգի, «պա՛պ, ցուցակից մարդ չպակասի, ում մոռացել եմ, կզանգեմ, կավելացնես»: Ես էլ կատակեցի՝ մի հարսանիքի մարդ ես կանչել, արի միանգամից նշանդրեքդ էլ անենք. սիրած աղջիկ ուներ: Մայիսի 16-ին իրեն ճանապարհել եմ: Մայիսի 28-ին Դավթին ու տղաներին բարձրացնում են դիրքեր, կարծում եմ, որ իրեն արդեն նշանառության տակ են վերցրած լինում»: Դավիթը զոհվում է մայիսի 28-ին թշնամու արձակած կրակոցից: «Ժամը մեկին ինձ զանգահարեցին ու հայտնեցին, որ Դավիթը վիրավոր է, մինչև հասա Կապան, արդեն կոմայի մեջ էր:

Հիվանդանոցի մոտ էի, գիշերը ժամը երկուսի կողմերն էր, երբ ասացին, որ Դավթի սիրտը կանգ առավ, կոմայից դուրս չեկավ»: Դավթի զոհվելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ծնողները հարցեր ունեն, վստահ են, որ կան մեղավորներ, և նրանք պետք է պատասխանատվություն կրեն: Նրանց խոսքով, Դավիթին առաջին օգնություն չեն կարողացել ցույց տալ համապատասխան պարագաներ չունենալու պատճառով, պատգարակ չեն ունեցել, և տղաները քնապարկով են իրենց վիրավոր ընկերոջն իջեցրել դիրքերից: Դավիթը շատ արյուն է կորցրել մինչ հիվանդանոց հասնելը: Հայրիկը նշում է՝ որդին ասում էր, որ իրեն հերոսի կոչման են արժանացնելու:

«Ինձ հերոս պետք չէր, ինձ իմ որդին էր պետք, Դավիթս էր պետք, որ աչքերս թաց չապրեի, այլ չոր աչքով ու ժպիտը դեմքիս: Դավիթս լույս էր: Հիմա ուղղակի ապրում ենք: Չենք համակերպվում, ինչո՞ւ պետք է այսպես լիներ: Պատերազմից, շրջափակումից, այդքան փորձություններից պրծավ, որ խաղաղ ժամանակ այսպե՞ս լիներ: Եթե մեր թոռնիկը մեր կողքին չլիներ, հավանաբար մեզ հետ մի բան պատահած կլիներ: Բայց, իհարկե, եթե տասը թոռնիկ էլ ունենանք, որևէ մեկը մեր տղայից մնացած դատարկությունը չի լրացնելու: Իր անբաժան ընկերոջը՝ Մյասնիկին ասել էր՝ սումկես կտաք հորս ու կասեք, որ գալու եմ: Պայուսակն ինձ հասավ, բայց Դավիթս չեկավ...»: Տանը՝ Դավթի անկյունում, նրա անձնական իրերն ու լուսանկարներն են: Հայաստանի բոլոր անկյուններում 5 000-ից ավելի տներում մի անկյունից տան տղան է ժպտում, ավաղ՝ լուսանկարից: Ուզում ես մերժել այն իրականությունը, որտեղ պատերազմ տեսած Դավիթը զոհվում է խաղաղ պայմաններում, բայց կրկին թշնամու կրակոցից:

Հ. Գ.- Դավիթ Վարդանյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Արմավիրի մարզի հայրենի Նորապատ գյուղում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում