Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՖՈՏՈ․ Երբ փոթորիկը խաղաղվեց, պարզվեց, որ կերպարն ու այն մարմնավորած դերասանուհին դեռ շնչում են․ Աննա Հակոբյանը պաշտպանել է Նազենի Հովհաննիսյանին ԶՊՄԿ փոխտնօրեն. հասարակայնությունը սխալ է ընկալում հանքարդյունաբերությունը՝ թերագնահատելով դրա ավանդը երկրի զարգացման գործում Մանրամասներ 19-ամյա Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքից Արդյունավետության կորուստ 50 %-ով և ալբեդոյի էֆեկտ. ինչպես են աշխատում արևային մարտկոցները ձմռանը և ինչ պետք է հաշվի առնել Նախկինում հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարած «ակտիվիստները», այսօր գալով իշխանության, միանգամից երեք անգամով որոշել են բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը․ ՉալաբյանԱսա իրական, թե պատմական Հայաստանի քաղաքացին ես դու, ասեմ 2025-ի բյուջեն քեզ համար է, թե ոչ․ Արմեն ՄանվելյանԻնչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ» «Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ» Միայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ» «Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին». «Փաստ» Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ» Ստվերված միջոցառում, երեսպաշտության «շքահանդես». «Փաստ» Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների. «Փաստ» ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ. «Փաստ» Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը.... «Փաստ» Ստեփանակերտում կյանքից հեռացած կնոջ մարմինը դեռ չի փոխանցվել Հայաստանին FAF-ը կոչ է անում չբոյկոտել հավաքականի առաջիկա խաղը Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային ռազմաբազա կբացվի. Կրեմլն արձագանքել է Հայաստանի երեխաներն ավելի շատ քաղցրավենիք են օգտագործում, քան աշխարհի 51 երկրում ՌԴ-ն դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. ՌԴ ԱԳՆ Երկրների միջև փոխանակվող հաշվետվությունը հասանելի կլինի նաևՀՀ-ի հարկային մարմնին.ՊԵԿ (տեսանյութ) Սաուդյան Արաբիայի գահաժառանգն Իսրայելին մեղադրել է Գազայում «կոլեկտիվ ցեղասպանության» համար և պաշտպանել Իրանը «Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին«Մանչեսթեր Սիթի»-ի հետ պայմանագրի երկարաձգումն այժմ իմ առաջնահերթությունը չէ. Ռոդրի Արևմուտքը ցանկանում է Հրվ. Կովկասից դուրս մղել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային. Մոսկվան պատրաստ է հայ և ադրբեջանցի գործընկերներին տրամադրել համակողմանի աջակցություն. ԶախարովաԶինվորին բանակից ազատելու դիմաց 13․000 դոլար․ 8 անձ դատարանի առաջ է Բայդենը Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի բանաձեւը․ Մհեր ԱվետիսյանԱյս իշխանությունն ընտրությունները կազմակերպում է վարչական ռեսուրսի չարաշահմամբ. Արամ Պետրոսյան FAF-ի հայտարարությունը վաղվա խաղից առաջԱկբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը ՀայաստանումԺամկետային զինծառայողին գտել են կարգապահական զորամասում՝ կախված վիճակում Հայտնի է մահացած զինծառայողի ինքնությունը «Եվրասիա» ՀԿ-ն անցկացրեց «Չարենց և Գորկի. Գրական ճակատագրերը» պոեզիայի երեկոն Սյուզան Մարգարյանը անճանաչելի է դարձել. Երգչուհին ծերացել է. Բացառիկ հոլովակ Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը Ահաբեկչություն է կանխվել․ ձերբակալվել է 16-ամյա դեռահասՍևանի մի շարք հասցներում 1 օր ջուր չի լինի Կարևոր․ ճանապարհ է փակ լինելու Հայաստանը կրկին մեղադրվել է Արցախի՝ 30 տարվա «օկուպացիայի» ու հանքերը շահագործելու մեջ․ «Հայաքվե»Ալիևը ցեղասպանություն է գործել բնիկ հայերի նկատմամբ, COP29-ի մասնակիցներ, ամաչում ենք ձեր լռությունից. Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտՔՊ-ն ձախողեց ռազմագերիների մասին հայտարարությունը Կոռուպցիա՝ փաշինյանական եղանակով Կրկնակի «մանդրաժ»՝ Փաշինյանի համար Բակուր Մելքոնյան. Հայաստանում բիզնեսը պետք է սերտորեն համագործակցի գիտության հետ Հնդկաստանը նոր ռեկորդ է սահմանել արևային վահանակների ներդրման առումով Ուշադրություն․ երթևեկություն է դադարեցվելու Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, ով հետո մաhացել է «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարություն են տարածել Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը
Հասարակություն

«Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս 2021 թվականի հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ նշվում էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը զբաղվելու էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների տարածաշրջանային ապաշրջափակման հարցերով։ Եվ պարբերաբար փոխվարչապետների մասնակցությամբ հանդիպումներ էին տեղի ունենում, սակայն ճանապարհների ապաշրջափակման մտադրությունն այդպես էլ մնում էր քննարկումների մակարդակում։ Իսկ այդ ընթացքում Փաշինյանն ու իր թիմը փորձեցին հանրությանը ներկայացնել, որ ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանին ահռելի օգուտներ է բերելու։

Նույնիսկ խոսվում էր այն մասին, որ ճանապարհների ապաշրջափակման արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ն կարճ ժամանակամիջոցում 30 %-ի աճ կարձանագրի։ Ու ճանապարհների բացման ծրագրին ինստիտուցիոնալ տեսք հաղորդելու համար Փաշինյանը ներկայացրեց նոր նախագծի իրականացման գաղափարը, որը միախառնվեց «Հյուսիս-Հարավ» նախագծին և ստացավ «Հյուսիս-Հարավ/Արևելք-Արևմուտք», կամ՝ «Հայկական խաչմերուկ» անվանումը։ Փաշինյանն իր ելույթներում ներկայացնում էր, որ «Հայկական խաչմերուկը» նոր հորիզոններ է բացում ոչ միան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հաղորդակցություն հաստատելու, այլև Ռուսաստանի ու Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար։ Բայց պետք է նկատի ունենալ, որ խաչմերուկի նախագիծը նշանակում է խաչվող ճանապարհներ, իսկ դրանում Վրաստանի ու Իրանի հետ մեր ուղիղ հաղորդակցության բարելավման մասին խոսք չկա, այնինչ Հայաստանը սահման ունի այդ երկրների հետ։

«Հյուսիս-Հարավ» մայրուղին էլ, որ պետք է բարելավի Հայաստանի հաղորդակցությունն Իրանի ու Վրաստանի հետ, տարիներով կառուցում են, բայց չեն վերջացնում։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով Իրանի, Վրաստանի ու Ռուսաստանի հետ նոր հաղորդակցության ուղիների ստեղծմանը, ապա այս պլանն անիրատեսական է թվում։ Դրա համար Թուրքիան ու Ադրբեջանը նախ պետք է թողնեն, որ իրենց տարածքով ՀՀ քաղաքացիները, հայկական բեռներն ու ապրանքներն անխոչընդոտ անցնեն։ Բայց ժամանակն անցնում է, իսկ Փաշինյանի խոստացած «Հայկական խաչմերուկի» նախագիծը շատ հեռու է իրականություն դառնալուց։ Թերևս պատճառը պարզ է՝ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ցանկանում Հայաստանի հետ իրենց սահմանները բացել, որպեսզի հաղորդակցության ուղիները գործեն։ Այլ կերպ ասած՝ եթե Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված լինեին ճանապարհների ապաշրջափակմամբ, ապա արդեն այդ քայլին գնացած կլինեին։

Թուրքական և ադրբեջանական իշխանություններին պետք է, որ Հայաստանը շրջափակման մեջ մնա, նրանց ձեռնտու չէ, որ սահմանները բացվեն, ու Հայաստանը տնտեսական զարգացման հնարավորություններ ստանա։ Պատահական չէ, որ Բաքվից ու Անկարայից անընդհատ հայտարարություններ են հնչում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ըստ էության, Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են իրենց վերահսկողության տակ գտնվող միջանցք ստանալ Հայաստանից, իսկ այդ դեպքում Հայաստանի հետ սահմանները բացելու կարիք էլ չկա։ Այնպես որ, Փաշինյանը կարող է ճանապարհների ապաշրջափակումն անվանել «Հայկական խաչմերուկ», «Խաղաղության խաչմերուկ», այդ նախագծի մասին բրյոշուրներ կամ նույնիսկ գրքեր տպել, ներկայացնել մեր միջազգային գործընկերներին, դրանից ոչ մի բան չի փոխվի։

Միևնույնն է, ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ մեր գործընկեր պետությունները հետամուտ չեն լինելու այս նախագծի իրականացմանը այն ձևաչափով, ինչպես Հայաստանն է պատկերացնում։ Իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ իշխանություններն ընդամենը ժամավաճառությամբ են զբաղված։ «Խաղաղության խաչմերուկն» ընդամենը հանրության ուշադրությունը շեղելու ու փիառվելու նպատակ է հետապնդում, ինչպես որ խաղաղության դարաշրջանի թեզն էր։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում