Նախարարը այցելել է ԱԺ պատգամավորի արվեստանոց
![Նախարարը այցելել է ԱԺ պատգամավորի արվեստանոց](/timthumb.php?src=disc/26-11-23/35ba40f24959b384b6bdcee5731f658e.jpg&w=780)
Past.am-ը գրում է․
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ոչ աշխատանքային օրն անցկացրել է մեկ այլ քաղաքական գործչի` ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի արվեստանոցում։
«Ծանրաբեռնված և խիստ պաշտոնական աշխատանքային առօրյան մեղմեցինք մեր գործընկեր Դավիթ Դանիելյանի արվեստանոց «ոչ պաշտոնական» այցով: Քաղաքականության հակառակ կողմում գեղանկարիչ Դավիթի գույներն ու կտավներն են, որոնցից մեկն էլ այսուհետ կգունավորի իմ աշխատասենյակը»,֊ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարարը: