Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Խաղաղության խաչմերուկի երազախաբը․ Վահե ԴարբինյանԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ՔՊ -ական պատգամավորներն այսօր ձայների մեծամասնությամբ բացասական կարծիք տվեցին ՀայաՔվեի օրինագծին․ Մենուա ՍողոմոնյանԱպօրինի գույքի բռնագանձման օրենքը հենց սկզբից չի աշխատել․ Նաիրի Սարգսյան Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանի պատանեկան հավաքականը գրանցել է հայկական բռնցքամարտի պատմության մեջ բացառիկ արդյունք․ Գագիկ ԾառուկյանUcom-ում մեկնարկել են Ամանորյա անակնկալները. ռոումինգում 5 դրամ 1 ՄԲ-ի դիմաց դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ըԵ՞րբ կմեկնարկեն աշխատանքային օրերն ամանորյա տոներից հետո Մահացել է փաստաբան Արթուր Սեփոյանը Կարևոր․ նոր փոփոխություններ անձնագրում Մահացել է հայտնի կինոռեժիսորըՀունաստանի փորձն օրինակելի կարող է լինել Հայաստանի համար «Ադրբեջանի կողմից հերթական փորձն է Հայաստանին էլի որևէ բանում մեղադրելու համար․ ԱԳՆ-ն պետք է աշխատանք տանի»․ Արա Խզմալյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Ռուսաստանում գործող «Նոյան տապան» թերթին (газета "Ноев Ковчег") Team-ի նոր սերնդի ցանցը հասանելի է Սյունիքի բոլոր մեծ քաղաքներում Նիկոլը գողացել է 24 միլիարդ դոլար․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ՀայաՔվե-ի իրավական, քաղաքական կշռի վերաբերյալ պատկերացում ունի պետաիրավական հանձնաժողովի նիստում ելույթ ունեցած իշխանական պատգամավորներից միայն մեկը. Աննա Կոստանյան Տպավորություն է՝ Ադրբեջանի մեջլիսի պատգամավորներն են խոսում. Մենուա Սողոմոնյան Վարչախմբի անբարոյական վարքը զարմացրել է ռուսական մամուլին Ալավերդիում խմորումները նոր են սկսվում Փաշինյանը հաշվարկում է իր ռեսուրսները՝ արտահերթի գնալուց առաջ ՔՊ-ն միայն զիջումներից է խոսում, հենց դրա համար էլ Ադրբեջանը հարձակվում է. Չալաբյան Մոսկվայից Հայասատան մարդասիրական օգնություն է ուղարկվել՝ Արցախից բռնի տեղահանվածների համար Թուրքիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը Այս իշխանության աղետալի քաղաքականությունը պետք է փոխարինվի հստակ արտաքին քաղաքական ճշտումներով Այս գիշեր զինծառայող է վիրավորվել ՔՊ-ն պետական դավաճանություն է իրականացրել, «Հայաքվեով» պիտի պատժվեն. Ղազարյան Ինչի՞ վրա են ծախսել բյուջեի փողերը, երբ ՀՀ-ում դեռ 833.000 մարդ շարունակում է աղքատ լինել. Կառավարությունը ձախողել է. 168.am Ժողովրդավարություն գոռալով իշխանության եկած ՔՊ-ակաները ամեն կերպ փորձում են ոչնչացնել ժողովրդավարությունը. Դավիթ Մանուկյան Անցկացվել է «Առողջ ափսե» հանրային միջոցառումը Երևանում ծեծի են ենթարկել «Հայաստանի խուլերի միավորման» նախագահին ՔՊ-ն դրժել է իր խոստումը, ժողովրդի քվեով յուրացրել է իշխանությունը. Մենուա Սողոմոնյան Մենք պետք է հասնենք Ազգային ժողովի ցրմանը. Ավետիք Չալաբյան Տարադրամի փոխարժեքներն այսօր «Պայքարն Արցախի համար շարունակվում է». «Հայաքվե»-ի աջակիցներն ԱԺ-ի մոտ են՝ ՈւՂԻՂ6,9 մագնիտուդ հզորությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է «ՀայաՔվեի» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունըԱդրբեջանում ոստիկանները ծեծի են ենթարկել 12-ամյա տղային Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում Գնդակն առաջին հերթին խորհրդարանական մեծամասնության դաշտում է որոշել` դառնա՞լ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող վարչախմբի հանցակից, թե՞ ոչ. Աննա Կոստանյան ՀայաՔվեի բոլոր մասնակիցներին և աջակիցներին հրավիրում ենք Ազգային ժողովի մուտքի մոտ՝ ձեր ներկայությամբ տեր կանգնելու մեր նախաձեռնությանը. Ավետիք Չալաբյան Հրդեհի հետևանքով երկու երեխա է մшհшցել՝ 8-ամյա աղջիկ և 4-ամյա տղաԱրշալույսը Ալավերդիում խաղաղ չի լինելու․ Լևոն ՋավախյանՊայքարն Արցախի համար շարունակվում է. «Հայաքվե» նախաձեռնությունը հրավիրում է վաղը 10:00-ից լինել ԱԺ-ի մոտ 18-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց Պակիստանում զինյալները գնդակոծել են ավտոբուսը․ 9 զոհ, այդ թվում՝ 2 զինծառայող ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ազատ է արձակել պատանդ պահվող բոլոր կանանց ու երեխաներին Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում Ադրբեջանում կարմրուկի բռնկում է․ մահվան դեպքեր են գրանցվելՀայաստանն ընդհանուր առմամբ կստանա 50 «Bastion» զրահամեքենա․ Ֆրանսիայի Սենատը հանդես է եկել կոչով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 20 չվերթ
Հասարակություն

«ՄՏՍ Հայաստանի» ուշագրավ պատկերացումներն «առևտրային գաղտնիքի» մասին. ի՞նչ փոխվեց մի քանի ամսում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը դեռևս 2023 թ. հունվարի 26-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էր ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, որը 2023 թ. ապրիլի 12-ին մերժվել է հանձնաժողովի կողմից: Որոշման մեջ նշվում է, որ ԲՏԱ նախարարությունը հարցը քննարկել է ՀՀ շահագրգիռ մարմինների հետ և իրեն վերապահված իրավասությունների սահմաններում առարկել է գործարքի կայացմանը։ Ընդ որում, որոշման մեջ հատուկ հղում է կատարվում օրենքի դրույթին, համաձայն որի, «գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե իրավասու մարմնի գնահատմամբ, վնասում կամ կարող է վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը»:

Վերջին շրջանում նորից էին ակտիվացել տեղեկությունները, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն վերստին դիմելու է ՀԾԿՀ՝ բաժնետոմսերի վաճառքի համար թույլտվություն ստանալու համար: Ավելին, մենք ունեինք հստակ տեղեկություններ, որ հայտը ներկայացվելու է նոյեմբերի սկզբին: Ըստ այդմ, «Փաստը» հոկտեմբերի 30-ին դիմել էր «ՄՏՍ Հայաստան» ընկերությանը՝ խնդրելով պատասխանել, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը, և ինչ փուլում է ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման գործընթացը: Նոյեմբերի 1-ին ընկերությունից ստացել ենք պատասխան, որտեղ նշվում է, որ «պահանջված տեղեկությունները (այդ թվում՝ նշված հարցերի հերքումը կամ հաստատումը) չեն կարող տրամադրվել, քանի որ դրանք հանդիսանում են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի առևտրային գաղտնիք»: Այս պատասխանը ուշագրավ է այնքանով, որ պատասխանից ուղիղ երկու օր անց՝ նոյեմբերի 3-ին, «ՄՏՍ Հայաստանը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ:

Ավելին, ՀԾԿՀ կայքում տեղադրված է նոյեմբերի 15-ի նիստի օրակարգը, ներառյալ համապատասխան որոշման նախագիծը, որով հանձնաժողովը համաձայնություն է տալու ընկերության բաժնետոմսերի 100 %-ը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքի կնքմանը։ Նախ՝ հետաքրքիր է, թե ինչպես է այս մի քանի ամսում վերացել «ազգային անվտանգությունը կամ պետական շահերը վնասելու» նորմը, առավել ևս, որ գնորդը նույն կազմակերպությունն է: Ի՞նչ եղավ այս մի քանի ամսում, որ ԲՏԱ նախարարությունն այս գործարքի կայացման վերաբերյալ իր իրավասությունների շրջանակում առարկություններ այլևս չունի: Մյուս կողմից՝ ի՞նչ առևտրային գաղտնիքի մասին էին իրենց պատասխանում նշել «ՄՏՍ Հայաստանի» պատասխանատուները, երբ այդ տեղեկություններն ընդամենը օրերի ընթացքում օրենքի ուժով պետք է լինեին հրապարակային:

Ի վերջո, դիմելուց ընդամենը երկու օր առաջ խնդրել էինք պատասխանել... դիմելո՞ւ են ՀԾԿՀ, թե՞ ոչ: Ինչ խոսք, ուշագրավ են «ՄՏՍ Հայաստանի» պատկերացումներն «առևտրային գաղտնիքի» մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում