Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը պարտվեց ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտում
![Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը պարտվեց ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտում](/timthumb.php?src=disc/23-09-23/51dd0b817a7b36d67f75f1dfb2c172b4.jpg&w=780)
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Գևորգ Ղարիբյանը զիջեց ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ղարիբյանն ուժերը չափեց Չինաստանի ներկայացուցիչ Չաո Լիգունի հետ: Նա զիջեց 3:5 հաշվով:
Ղարիբյանն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից և հաջորդաբար հաղթել էր Բուլղարիայի, Լեհաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչներին: Սակայն կիսաեզրափակիչում զիջել էր Ճապոնիայից Կենիչիրու Ֆումիտային:
Գևորգ Ղարիբյանը Եվրոպայի 2020 թվականի առաջնության չեմպիոն է, ինչպես նաև 2022 թվականի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: