Երևանում կանցկացվի Գիտության և կրթության ցուցահանդես
![Երևանում կանցկացվի Գիտության և կրթության ցուցահանդես](/timthumb.php?src=disc/18-09-23/23d40982e211aaa72558ed38d6f4a7f3.jpg&w=780)
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 12-13-ը կգործի «Գիտության և կրթության ցուցահանդես», որը մեկ հարթակում կմիավորի գիտական կազմակերպություններն ու բուհերը:
Ցուցահանդեսը կգործի գիտությունների ազգային ակադեմիայի հարակից բացօթյա տարածքում:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան: