UNESCO-ն սոցցանցերի իր էջերից հեռացրել է «Քոչարիի»՝ ադրբեջանական լինելու մասին կեղծ հրապարակումը
![UNESCO-ն սոցցանցերի իր էջերից հեռացրել է «Քոչարիի»՝ ադրբեջանական լինելու մասին կեղծ հրապարակումը](/timthumb.php?src=disc/18-09-23/604d8f32e7d7736c468f22c7b68a91d6.jpg&w=780)
UNESCO-ն սոցցանցերի իր էջերից հեռացրել է «Քոչարիի»՝ ադրբեջանական լինելու մասին կեղծ տեղեկատվությունը:
Ավելի վաղ կազմակերպությունն իր թվիթերյան էջում և այլ սոցցանցերում տարածել էր տեղեկատվություն՝ «Քոչարին» ներկայացնելով որպես ադրբեջանական «Յալլա» պար, սակայն հայ օգտատերերի բազմաթիվ բողոքներից հետո հրապարակումը հեռացվել է։