Նորիլսկում ձյուն է տեղացել
![Նորիլսկում ձյուն է տեղացել](/timthumb.php?src=disc/16-09-23/9b082d52c85b1589a91d348003defd2b.jpg&w=780)
Կրասնոյարսկի երկրամասի Նորիլսկում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, տեղացել է առաջին ձյունը։ Կադրերը սոցցանցերում հրապարակել են տեղի բնակիչները։
Օգտատիրոջ տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես են ձյան փաթիլներն արդեն ծածկել պատուհանագոգերը և շարունակում թափվել ճանապարհներին։
«Շատ անսպասելի է։ Օդերևութաբանները նման բան չէին կանխատեսել»,- ասել է տեղի բնակիչներից մեկը, ով սոցիալական ցանցերում տարածել է Նորիլսկում տեղացած ձյան տեսանյութը։