Ֆրանսիան նոր կոչ է ուղել ԵԱՀԿ-ին
![Ֆրանսիան նոր կոչ է ուղել ԵԱՀԿ-ին](/timthumb.php?src=disc/13-09-23/0906e6bab0afc58b7ac996bd709e06f1.jpg&w=780)
Ֆրանսիան կոչ է անում ԵԱՀԿ-ին հասնել Լաչինի միջանցքի բացմանը։ Նման հայտարարություն արել է այդ կազմակերպությունում Ֆրանսիայի դեսպանը։
«Նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ Ֆրանսիան կոչ է անում ԵԱՀԿ-ին հասնել Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը և ընդգծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարիքները բավարարելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Այս մասին նշված է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության X-ի էջում: