Արվեստների և արհեստների միջազգային փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 9-ին Դիլիջանում
![Արվեստների և արհեստների միջազգային փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 9-ին Դիլիջանում](/timthumb.php?src=disc/05-09-23/a84f2a5140b7732a530d76030b5861f9.jpg&w=780)
Արվեստների և արհեստների միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, ակնկալվում է, որ հյուրերի թիվը կհասնի 5000–ի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց «Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամի» նախագահ Մարիա Մինասյանը։
2013 թվականից անցկացվող փառատոնն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը` առանձին տաղավարներով։
«Փառատոնն արժեքավոր է նրանով, որ զբոսաշրջիկը մեկ օրում և մեկ վայրում կարող է ծանոթանալ Հայաստանի մշակույթին։ Բացի այդ, տեղում վարպետները վարպետության դասեր են տալիս, կարող եք տեսնել բրուտագործների, գորգագործների, երաժիշտների։ Ամեն տաղավար իր գույնն ունի ու հիշեցնում է տվյալ համայնքը»,–ասաց նա։