Պուտինը չի մասնակցի Պրիգոժինի հուղարկավորությանը
![Պուտինը չի մասնակցի Պրիգոժինի հուղարկավորությանը](/timthumb.php?src=disc/29-08-23/8b80c7a0d8a73cc31e7d8b4ef5a781d4.jpg&w=780)
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հուղարկավորության արարողությանը Վլադիմիր Պուտինի չի մասնակցի, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա նաև հավելել է, որ Կրեմլն այս պահին Պրիգոժինի հուղարկավորության վերաբերյալ ստույգ տեղեկություններ չունի։
«Այնուամենայնիվ, այս հարցի վերաբերյալ որոշումը կայացնում են հարազատներն ու ընկերները», - եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։