Հայկական սրբավայր, որ չդադարեց գործել անգամ խորհրդային տարիներին
![Հայկական սրբավայր, որ չդադարեց գործել անգամ խորհրդային տարիներին](/timthumb.php?src=disc/17-08-23/ace1e44303124c7457850e61786d7218.jpg&w=780)
Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը: «Ժամանակների և իրադարձությունների փողոց»-ը ռուսական Արմավիրում կհայտնվի Կիրովի անվան փողոցի վերակառուցումից հետո։
Փողոցի մի հատվածում է գտնվում Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցին, որը պատմական նշանակություն ունի Ռուսաստանի ողջ հարավի համար: Կրասնոդարի երկրամասում պահպանված հայկական եկեղեցիներից ամենահինն է։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցին այն սակավաթիվ եկեղեցիներից է, որը շարունակել է գործել խորհրդային տարիներին։