Ռոնալդուն արժանացել է «Ոսկե խաղակոշիկի»
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Արաբական չեմպիոնների գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու՝ արժանանալով «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի։
Այս մրցաշարի 6 խաղում Ռոնալդուն խփել է 6 գոլ։ երկրորդ տեղում է «Ալ Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման՝ 3 գոլ։
Եզրափակիչում Ռոնալդուի դուբլի շնորհիվ «Ալ Նասրը» 2:1 հաշվով պարտության էր մատնել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալին» եւ առաջին անգամ նվաճել այս տիտղոսը։
Ռոնալդուն Սաուդյան Արաբիայում նվաճեց առաջին տիտղոսը։ Ակումբային մրցաշարերում Ռոնալդուն հինգ երկրներում նվաճել է 30 տիտղոս։ Պորտուգալիայի հավաքականի հետ նա դարձել է Եվրոպայի չեմպիոն եւ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի գավաթակիր։ Ռոնալդուն հինգ անգամ արժանացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։
Ռոնալդուի պայմանագիրը «Ալ Նասրի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։