Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիՄիհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
Հասարակություն

«Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավով

Շուրջ տասը տարի նախնական մշակումներ իրականացնելուց հետո՝ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն մեծ ներդրում է կատարել նավարկության ոլորտում իր նախագծերը զարգացնելու համար՝ գիտահետազոտական և բիզնես
նպատակներով ձեռք բերելով սեփական առագաստանավը։

Այն հնարավորություն կտա փորձարկել և զարգացնել ընկերության մշակած անվտանգության ապահովման համակարգերը, որոնք կիրականացնեն ցերեկային և գիշերային տեսահսկում՝ թույլատրելով նավարկողին ննջել ճանապարհորդության ընթացքում։

«Նավարկության ոլորտում մշակումները սկսել ենք 2013 թվականից՝ «Սինգապուր Թեքնոլոջիս» ընկերության հետ՝ սինգապուրյան նավահանգստի սահմանապահ ինքնագնաց ռազմանավերի համար մշակելով իրավիճակային իրազեկման, ինքնաղեկավարման, տեղորոշման, կապի և անվտանգության համակարգեր»,-նշում է «Ինստիգեյթ» ՓԲԸ համահիմնադիր Վահագն Պողոսյանը։

Անվտանգության ապահովման համակարգերից զատ՝ «Ինստիգեյթ»-ն աշխատում է նաև շարժիչների կառավարման ուղղությամբ, որոնք կլիցքավորվեն ուժգին քամու ընթացքում և կկարողանան ապահովել առագաստանավի արագ ընթացքը քամու ցածր ուժգնության պայմաններում։

«2004 թվականին, երբ հիմնադրում էինք «Ինստիգեյթ»-ը, ուզում էինք ունենալ կայուն բիզնես, որտեղ մենք՝ հիմնադիրներս, նույնպես կլինեինք աշխատակիցներ։ Այժմ պետք է աշխատել նաև Երկրի ռեսուրսների կայունացման ուղղությամբ։ Առագաստանավը, ինչպես նաև նավի շարժիչը, բացառապես քամու շնորհիվ են աշխատելու, առանց որևէ վառելիք օգտագործելու», - նշում է «Ինստիգեյթ» ՓԲԸ համահիմնադիր Էննո Վայնը, ով մինչ այս Սիլիկոնյան հովտի թիմերից մեկի կազմում մասնակցել է առագաստանավերի մրցույթների, ինչպես նաև ունի սեփական փոքր առագաստանավ Եվրոպայում։

Այժմ իրականացվում են հետազոտություններ նաև քամուց արագ նավարկության խնդրի լուծումը գտնելու վերաբերյալ։ Այս լուծման մշակումը նորարարություն է լինելու նավարկության ոլորտում։ Մյուս ուղղությունն իրավիճակային իրազեկման կենտրոնի, կապի և տեղորոշման համակարգերի ստեղծումն է, ինչը հնարավորություն կտա նաև քարտեզագրել օվկիանոսի աղբը, չափումներ կատարել և այլն։

«Հայաստանյան շուկայում գործող այն ընկերությունները, որոնք զբաղվում են նավարկության ոլորտում խելացի լուծումների մշակմամբ, կարող են ծովում փորձարկել իրենց լուծումները՝ դիմելով «Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոն»-ին», - նշում է «Ինստիգեյթ» ՓԲԸ տնօրեն Արման Պողոսյանը։

Նշենք, որ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական և այլ ոլորտների զարգացմամբ՝ հիմնելով ստարտափներ, որոնցից շատերն այսօր արդեն խոշոր և ինքնաբավ ընկերություններ են։